Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
Մանոն ջան,
Դու ինքտ կուզենաի՞ր, որ քո երեխան դառնար տոտալիտարիզմի հլու ռոբոտ կամակատար: Ես անկեղծորեն ասած, ամեն ձև դրան, այդ մեթոդիկաին կհակադրվեմ:
Բայց չէի էլ ուզենա իմ երեխան դառնար դատարկագլուխ, բայց միշտ ժպտացող ու կոմպլեքսներից զուրկ մեկը: Հարկավոր է գտնել այդ երկու ծայրահեղությունների միջինը:
Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
Ոչ, ոչ և ոչ: Խնդրում եմ կատարիր մի այդպիսի փորձ քո սաների հետ: Միայն թե այդ խաղը լավ մտածիր: Սա ասում եմ վկա լինելով այդպիսի մի դասի նույն Գերմանիայում : Թափ տուր սաներիտ ազատությանը ու վստահիր սաներիտ: Ստեղծիր անչափ անկաշկանդ միջավայր երեխաների համար: Արդյունքները քեզ էլ կապշեցնեն: Գիտելիքների առումով չգիտեմ քանի որ ամեն մեկը ունի իր սահմանները, սակայն աշակերտներիտ մեջ հայտնագործած Մարդու, ազատ Մարդու առումով համոզված եմ կապշես միանշանակ : Նաև այստեղ կարելի է հղկել թիմային հատկանիշներ, թողնելով որ գոյանա բնական թիմը: Իր դրական ու բացասական կողմերով: Պետք է ընդունել Մարդուն ինչպես որ ինքը կա:
Լավ է, որ ինքդ նշեցիր` չգիտեմ: Բայց հուսամ գիտես, որ ուսուցչի որակը որոշվում է նրա դասարանի գիտելիքի որակով և ոչ թե մարդկային հատկանիշներով: Ուսուցչի առջև դրված չափորոշիչներն այլ բան են պահանջում dvgray ջան: Նշանակում է այդ մեթոդների հետ պիտի փոխվեին նաև այդ չափորոշիչները: Այս հարցը միայն իմ մոտ չէ, որ ծագել է, իսկ շատ ուսուսցիչներ պարզապես լռում են, չհավատալով, որ իրենց խոսքը վերևներում կլսվի կամ մի բան կփոխի: Ես ինքս այդ մեթոդից հեռու մարդ չեմ: Անցյալ տարի ինքս ինձ համար փորձ էի դրել. երկու զուգահեռ դասարաններից մեկում անցնում էի նոր մեթոդներով, մյուսում` իմ իմացած հնով: Ստուգողականների արդյունքում արդեն երևում էր մնայուն գիտելիք ո՞ր մեկում է առկա: Իսկ տարեվերջին երկու դասարաններից օլիմպիադայի ուղարկածս աշակերտներից հանրապետականի հասավ նա` ում հետ հին մեթոդով էի պարապել: Ինչպես ասում են. արդյունքն է ցույց տալիս:
Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
Այո: Որովհետև եվրոպական և ամերիկյան դպրոցների առաքելությունը կայանում է Ազատ Մարդու դաստիրակման մեջ, այլ ոչ թե "քառակուսի" հավասարում լուծող, սակայն կոմպլեկսավորված և հոգեպես անպիտան, վթարված, վնասված մարդկանց մի մեծ բազմություն գոյացնելու մեջ:
Քառակուսի հավասարումը ՝ հավատա, որ երբ որ իրապես այդ կոնկրետ Մարդու պետք լինի, շատ արագ դա կյուրացնի: Սակայն հոգեբանական ստրեսները, թերլիարժեքության բարդույթները և դասարանում ստացած նվաստացումները կմնան որպես խորը սպիներ մարդու հոգեկանի վրա:
Կրթության, մանկավարժության նպատակն է դաստիարակել գիտելիքի գոնե նվազագույն մակարդակով զինված, ազատ մտածելակերպով, ինքնուրույն որոշումներ կայացնելու ընդունակ անհատ: Ես չեմ կարծում թե մեր ներկա դպրոցում սովորում են կաշկանդված ու կոմպլեքսավորված երեխաներ: Իսկ սթրեսները տանում են ո՛չ թէ ուսուցչի «հնացած» մեթոդով աշխատելուց, այլ ավելի շատ իրենց ընտանիքների սոցիալական վիճակների անբավարարությունից: Եվ քո նշած նվաստացումները ստանում են սոցիալապես ավելի վատ ապրող աշակերտները սոցիալապես ավելի ապահովվածներից: Բայց սա արդեն այլ թեմա է…
Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ ի՞նչ է սրա պատճառը՝ այդ նույն ՝ մարդուն դեբիլացնող սովետական դպրոցի արգասիք է: Հա, այդ մարդը լուծում էր տարբեր աստիճանի դիֆերենցիալ և ինտեգրալ հավասարումներ, սակայն չիմանալով, թե ի՞նչ է դիֆերենցիալը կամ ինտեգրալը:
Սրա հետ համամիտ եմ, կան բավականին բարդ թեմաներ, որոնք ավելի լավ է սովորեն ԲՈՒՀ-երում: Բայց քո կարծիքով նոր մեթոդները լուծեցի՞ն այդ հարցը, հանվեցի՞ն այդ թեմաները ծրագրերից: Նոր մեթոդն ընդամենը պարտավորեցնում է այդ նույն թեման անցնել խմբային խաղերի ձևով:
Բայց քեզ հետ վիճելը հետաքրքիր է Եվ վերջին հաշվով պրոբլեմների ամենալավ լուծումները գտնվում են նման վեճերի արդյունքում: