Մեջբերում schuschanik-ի խոսքերից Նայել գրառումը
Դրանք լրիվ այլ բեվեռներ են: դա բնավ կրթական համակարգի թերության մասին չի վկայում, պետք չէ մոռանալ, որ շատ երիտասարդների համար ուսումը լավ պատրվակ է երկրից հեռանալու համար, իսկ դա արդեն սոցիալական /հասարակական խնդրի հետևանք է.
Դա մեր հարցի հետ կապ չունեցող պատրվակ է:
Խնդիրը վերաբերվում է նրան, որ հեռանում են իրականում եվրոպայում կամ ԱՄՆ-ում կրթվելու համար: Կարելի է բերել բանակից փախնելու հարցը, բայց այդ դեպքում աղջիկնե՞րը

Մեջբերում schuschanik-ի խոսքերից Նայել գրառումը
իսկ ինչու անգլիացին շահագրգռված չէ հայաստանում ուսանել... դա ավելի շատ աշխարհաքաղաքական և գլոբալ տնտեսական խնդիր է: միջազգային շուկայում Հայաստանն ասելու ոչինչ չունի, այսինք մի գուցե ունի, սակայն թելադրելու հնարավորություն չունի: .. էլ ուր մնաց հետաքրքրություն ցուցաբերեն կրթական համալիրների նկատմանբ....
Եկ գոնե էս հարցում օբեկտիվություն հանդես բերենք: Մարդիկ օրինակ գնում են Տիբեթ՝ կրթվելու իրենց նախընտրած կրթական ծրագրով: Իսկ ինչքան գիտենք, Տիբեթը միջազգային գլոբալ հարցերի հետ ավելի քիչ կապ ունի, քան Հայաստանը :
...
Լավ, այս դեպքում, աշխարհի ամենահզոր երկրներից մեկում՝ Ռուսաստանում, հաճա՞խ եք հանդիպում արևմուտքից եկած ուսանողի:

Ես էլի պնդում եմ, որ հարցը ուսումնակամ մեթոդներն են, ծրագրերը, և դասախոսների որակը ու համալսարանի գիտական հնարավորությունները: