Իմ համար իմ սիրած երաժշտությունը իմ էության մի մասն է։ Եթե անկեղծ ասեմ, նա ով կպնում է իմ սիրած երաժշտին կամ հեգնանքով է խոսում, հոգուս խորքում ես այդ հեգնանքն ու վիրավորանքը համարում եմ ուղված ինձ, իմ կյանքին և իմ արժեքային համակարգին՝ իմ էությանը ու անձին (ուզում եք սա համարեք թուլություն, ուզում եք համարեք անլիարժեքության կոմպլեքս կամ ուրիշ որևէ ձևով, բայց դա՝ լավ կամ վատ՝ փաստ է)։ Դրա համար էլ տանել չեմ կարողանում ծիծաղել կամ պիտակներ կպցնել ինչ որ մեկի նախընտրած երաժշտությանը, երգչին.... Իսկ ինչ վերաբերում է ինձ, ժամանակին ռեպ լսել եմ, իսկ հիմա սկզունքորեն չեմ լսում։
Իսկ ինչո՞ւ է ռեպը գրավիչ երիտասարդների համար։ Քանի որ ռեպի տեքստերը կյանքում գոյություն ունեցող խնդիրների մասին է, որ մի գուցե ուրիշ ոճեր դրանց մասին միշտ լռում են։ Հաճախ ռեպը քննադատում է ստանդարտ ապրելակերպը և մղում է ապրել ազատ՝ առանց տաբուների։ Ռեպը հաճախ քննադատում է սխալ վարվելակերպը ու խոսակցական լեզվով կոնկրետ բոլորին «տեղն է դնում».... մեկ էլ ռիթմը շատ-շատերին գրավում է։
Էջանիշներ