User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 96 հատից

Թեմա: Հայկական ռեպ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #21
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ՌԷՊ

    Մեջբերում Amaru-ի խոսքերից Նայել գրառումը
    Սոֆ, դու ռեփի մասին էնպես ես խոսում, ինչպես ռոքից հեռու մարդը կասեր, թե դա «սատանայական» երաժշտություն է, բոլոր ռոքերները փիս սատանայապաշտներ են՝ իհարկե որոշ բացառություններով, որոնք քիչ են:
    Ես ինքս նախորդ գրառմանս մեջ ասել եմ, որ քո նկարագրածը արդեն իսկ իսկական ռեփ չէ: Հա, ռեփի որոշ ոճերում մեղեդին հասցված է մինիմալի, բայց ուղղություններ կան, որտեղ շեշտը հենց երաժշտության վրա է դրված (Dirthy South):
    Ան, ես էլ մի երկու նման օրինակ կարող եմ բերել: Իսկ եթե դու համարում ես, որ Թուփաքն ու նմանները իսկական ռեփ չեն (իսկ նրանք հաստատ իմ սահմանման տակ մտնում են), ապա ասելու բան չունեմ:
    Կա, այսպես կոչված, «ռեփ»-ոճ, ու կա ռիթմիկ ռեչիտատիվ, ինչպիսին կարելի է հանդիպել հարդքորում ու նու-մետալում (Լինկին Պարկ, Բիոհազարդ), բայց դրանք ոճայնացված ռեփի հետ բնավ կապ չունեն:
    Հավատա ինձ, ես բնավ ռեփից հեռու մարդ չեմ, ու բարի մաքիավելիստ նեգր քեռիների մասին քո լսած հեքիաթներից այն կողմ եմ տեսել:
    Ռուսաստանում ու ամենուր ռեփ-տուսովկան հարստանալուց հետո վերաճել է Առ-Էնդ-Բի տուսովկայի, բոլոր «իսկական» ռեփերները, որոնք կենդանի են մնացել մինչև այդ պահը, մտել են դրա մեջ:
    Թե՞ դու չես տեսել Թուփաքի վերջին շրջանի, ցենզուրայից լավ հեռու կլիպետը ծիծիկ-կոկա-փող կոնցեպցիայի շուրջ:
    Նորից եմ ասում, ռիթմիկ ռեչիտատիվը մի խառնիր հենց ռեփի հետ: Ռեփերը երաժիշտ չի՝ նա սովորաբար իր հետ «ԷմՍի» է պահում, որը դնում է «միքսը»: Ընդ որում, նախնական ռեփում միքսն էական չի, ու նույն միքսի տակ կարելի է հազար հատ ռեփ կարդալ:
    Իսկ հիմա պատմության դաս:
    Առաջին ռեփերներն ութսունականների գետտոյի դիսկոների դիջեյներն էին, որոնք դիսկ փոխելիս ռիթմիկ ծափ էին տալիս, որ պարողները ռիթմից չընկնեն(աղբյուրը՝ Ռոլլինգսթոուն երաժշտական հանրագիտարան): Հետո նրանք սկսեցին այդ ծափերին իրենց գրած բանաստեղծություններն ավելացնել: Այդտեղից է գալիս ռեփի անվանումը՝ ծափ, հարված: «Ռիթմիկ ամերիկյան պոեզիա» նշանակելն իդեոլոգիական միֆ է:
    Սկզբում ռեփի իդեոլոգիան իսկապես պայքար էր գետտոյի պրոբլեմների ու դրանց նկատմամբ աշխարհի անտարբերության դեմ: Հետո՝ նշել եմ արդեն ինչ եղավ:

    Ինքս ունեմ ռեփեր ծանոթներ, ոչ միայն հայաստանից, ու նրանք էլ ընդունում են, որ առավել շատ գնահատում են արտաքին փայլը, գլամուրը, «էլիտարությունն» ամեն ինչում:
    Չեմ պնդում, թե դա վատ է՝ իրականում ճաշակի հարց է: Պարզապես ես հակված եմ ուրիշ կյանքի, որտեղ մաշնան ու փողը ոչ թե արժեք ու չափանիշ են, ինչու ոչ՝ պաշտանմունքի առարկա, այլ ընդամենը սեփականություն, ոչ թե ես եմ նրանց սեփականությունը:

    Ան, չնեղանաս, բայց դու էլ ռեփի միջի եհովայի վկան ոնց որ լինես Իրենք էլ են քրիստոնեության մասին նույնն ասում, ինչ դու՝ ժամանակակից ռեպի մասին:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (26.02.2009), Ռեդ (27.02.2009), Ռուֆուս (28.02.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական տառատեսակներ
    Հեղինակ՝ osip, բաժին` Հայկական ու հայաֆիկացված ծրագրեր
    Գրառումներ: 85
    Վերջինը: 05.12.2017, 22:37
  2. Հայկական Ռոք
    Հեղինակ՝ ArmenianMetal, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 86
    Վերջինը: 02.04.2016, 12:30
  3. Հայկական ֆիլմեր
    Հեղինակ՝ Ավետ, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 17
    Վերջինը: 27.11.2011, 14:44
  4. Հայկական ՔԻԹ
    Հեղինակ՝ ներաԿ, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 63
    Վերջինը: 08.05.2009, 23:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •