Ան, ես էլ մի երկու նման օրինակ կարող եմ բերել: Իսկ եթե դու համարում ես, որ Թուփաքն ու նմանները իսկական ռեփ չեն (իսկ նրանք հաստատ իմ սահմանման տակ մտնում են), ապա ասելու բան չունեմ:
Կա, այսպես կոչված, «ռեփ»-ոճ, ու կա ռիթմիկ ռեչիտատիվ, ինչպիսին կարելի է հանդիպել հարդքորում ու նու-մետալում (Լինկին Պարկ, Բիոհազարդ), բայց դրանք ոճայնացված ռեփի հետ բնավ կապ չունեն:
Հավատա ինձ, ես բնավ ռեփից հեռու մարդ չեմ, ու բարի մաքիավելիստ նեգր քեռիների մասին քո լսած հեքիաթներից այն կողմ եմ տեսել:
Ռուսաստանում ու ամենուր ռեփ-տուսովկան հարստանալուց հետո վերաճել է Առ-Էնդ-Բի տուսովկայի, բոլոր «իսկական» ռեփերները, որոնք կենդանի են մնացել մինչև այդ պահը, մտել են դրա մեջ:
Թե՞ դու չես տեսել Թուփաքի վերջին շրջանի, ցենզուրայից լավ հեռու կլիպետը ծիծիկ-կոկա-փող կոնցեպցիայի շուրջ:
Նորից եմ ասում, ռիթմիկ ռեչիտատիվը մի խառնիր հենց ռեփի հետ: Ռեփերը երաժիշտ չի՝ նա սովորաբար իր հետ «ԷմՍի» է պահում, որը դնում է «միքսը»: Ընդ որում, նախնական ռեփում միքսն էական չի, ու նույն միքսի տակ կարելի է հազար հատ ռեփ կարդալ:
Իսկ հիմա պատմության դաս:
Առաջին ռեփերներն ութսունականների գետտոյի դիսկոների դիջեյներն էին, որոնք դիսկ փոխելիս ռիթմիկ ծափ էին տալիս, որ պարողները ռիթմից չընկնեն(աղբյուրը՝ Ռոլլինգսթոուն երաժշտական հանրագիտարան): Հետո նրանք սկսեցին այդ ծափերին իրենց գրած բանաստեղծություններն ավելացնել: Այդտեղից է գալիս ռեփի անվանումը՝ ծափ, հարված: «Ռիթմիկ ամերիկյան պոեզիա» նշանակելն իդեոլոգիական միֆ է:
Սկզբում ռեփի իդեոլոգիան իսկապես պայքար էր գետտոյի պրոբլեմների ու դրանց նկատմամբ աշխարհի անտարբերության դեմ: Հետո՝ նշել եմ արդեն ինչ եղավ:
Ինքս ունեմ ռեփեր ծանոթներ, ոչ միայն հայաստանից, ու նրանք էլ ընդունում են, որ առավել շատ գնահատում են արտաքին փայլը, գլամուրը, «էլիտարությունն» ամեն ինչում:
Չեմ պնդում, թե դա վատ է՝ իրականում ճաշակի հարց է: Պարզապես ես հակված եմ ուրիշ կյանքի, որտեղ մաշնան ու փողը ոչ թե արժեք ու չափանիշ են, ինչու ոչ՝ պաշտանմունքի առարկա, այլ ընդամենը սեփականություն, ոչ թե ես եմ նրանց սեփականությունը:
Ան, չնեղանաս, բայց դու էլ ռեփի միջի եհովայի վկան ոնց որ լինես Իրենք էլ են քրիստոնեության մասին նույնն ասում, ինչ դու՝ ժամանակակից ռեպի մասին:
Էջանիշներ