Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Իմ կարծիքով, հարկավոր է ավտոբուսներն ավելացնել։
Խոսակցություն կար, որ մինչև այս տարվա ավարտը երթուղայինների մի մասը փոխարինվելու են հենց ավտոբուսներով: Բայց խելքս չի կտրում, թե այս քարուքանդ փողոցներով ավտոբուսները ոնց են առաջ շարժվելու: Մանավանդ Ամերիկյան համալսարանի հետնամասի խճապատ ճանապարհի վրա
Բացի այդ, կարծում եմ էլեկտրական տրանսպորտին պիտի մեծ տեղ տրվի, որն ավելի էկոլոգիապես մաքուր է: Սակայն, այստեղ, փոխանակ առաջնությունը դրան տրվի, հակառակը, հանվեցին տրամվայի գծերը, տրոլեյբուսներ գրեթե չկան, իսկ մետրոն միայն քաղաքի խիստ սահմանափակ հատվածն է սպասարկում: