User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 49 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Իրականությունը և դրա ճանաչողությունը

  1. #46
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իրականությունը և դրա ճանաչողությունը

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    … Ի՞նչ է օրենքը: Չէ՞ որ դա հասարակության մեծամասնության իրար մեջ ձեռք բերված պայմանավորվածությունն է: Իսկ երբ դու նրանց արգելում ես ըստ ամենայնի ռեալիզացնել իրանց մեծամասնական իրավունքը, ապա ըստ դեմոկրատիայի՝ դա բռնություն է, բռնաբարություն : …
    dvgray ջան համաձայն եմ քո դեմոկրատիայի հետ, բայց նորից վերադառնամ ԱՂԲի թեմային, իմ դիտարկումներով չնայած նրան, որ մեր հասարակության մեծամասությունը աղբը գցում է ոչ աղբամանում, բայց մեծամասնության կարծիքով դա բացսական երևույթ է: Գոյություն ունեն բացարձակ ճշմարտություններ, որոնք չեն որոշվում դրանք մեծամասնության կողմից կիրառման տեսանկյունից: Ու աղբը ոչ աղբամանում գցելը դրանցից մեկն է: Ես նույնպես կարող եմ պահի տակ առանձ մտածելու՝ ռեֆլեսորեն, ձեռքիս եղած թուղթը գցեմ գետնին: Նման դեպքերը իհարկե հազվադեպ են, բայց պատահում են, բայց դա չի նշանակում որ ես դա ճիշտ եմ համարում: Եթե էդ պահին մարդ ուշադրություն դարձնի իր արածի վրա ու ուղակի իրան հարցնի. «Էս թուղթը քցեմ գետնին, թե…» , ապա նա հաստատ չի գցի: Ուզում եմ ասեմ որ սրա նման երևույթները պետք է դաստիարակման և ինքնադաստիարակման միջոցով դառնան ռեֆլեքս, այսինքն դու էլ չմտածես, թուղթը գետնին գցելու մասին, այլ միանգամից այն գցես աղբամանը: Հիմա խնդիրը այն է, թե ինչպե՞ս մարդկանց մեծամասնության մոտ ցանկություն առաջացնել զբաղվելու դաստիարակմամբ և ինքնադաստիարակմամբ:

    Ավելացվել է 11 րոպե անց
    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկե՛ք ամեն ինչ չխառնենք իրար
    Վարդի հետ համաձայն եմ՝ պիտի հավասարաչափ հոգևորն էլ զարգացում ապրի, բայց մենք էս դրույթը տանում ենք արդեն դեպի հավատացյալական կամ աթեիստական շեղում. պետք չի...
    Հոգևորն ամեն ինչում է, հենց այնտեղ, որտեղ դու հոգի ես դնում։Ճաշը եփելուց մինչև քո փոքրիկ աղջկա մազերը սանրելը, եկեղեցի գնալուց մինչև քո սիրած քաղաքը չաղտոտելը....
    Արժեքային համակարգերը փոխվել են...
    Ի դեպ, հոգևորն իրականում մարդկանց ներսում է հենց զարգացած, բայց ինչ օգուտ, որ էգոիստի նման դուրս չի գալիս։
    ճանաչում եմ մարդկանց, ովքեր շատ հաճախ են խոսում Աստծո հանդեպ իրենց տածած սիրո մասին, օրինակներ բերում Աստվածաշնչից, այստեղ այնտեղ մեջբերումներ անում, բայց ունեն հայացք, լեզու, միտք, շարժուձև, դիմախաղ, որտեղ կարծես հոգի չկա...Խաղ, սարսափելի վտանգավոր, և խաղում են նրանք, ովքեր շահարկում են հոգևորը, կամ պահում են ներսում, կամ խառնում են նյութի հետ ու մատուցում են քեզ՝ լայն ժպտալով։
    Ես ճանաչում եմ համապատասխանաբար աթեիստների / ի դեպ չեմ ընդունում, որ իրենք իրականում գոյություն ունեն/, որոնց մոտ ճիշտ հակառակն է. իմ պատկերացրած հոգևորի ամենապայծառ ու գեղեցիկ դրսևորումը, հոգատարությունը, նրբանկատւությունը....Ու թերևս չեմ բացառում...խաղ, շատ վտանգավոր ու հիասթափեցնող անկում։
    Հիմա ի՞նչ..հոգևորից սկսել...
    Հոգևորից չեն սկսում, հոգևորով են սկսում, հավատքով, խղճով շարունակում են ապրել, գործել...
    Հույսը դնում են ոչ թե Աստծո վրա, ում որդուն առանց նկատելու, անտարբեր հաճախ խաչում են, այլ իրենց ներսում եղած հավատքի ուժի վրա, այն հավատքի թեկուզ, որ ունեն իրենք իրենց հանդեպ, իրենց ծնողների, ընկերների հանդեպ, այն հավատքը, որ սեր է ծնում, որովհետև ինքն էլ սիրուց է ծնվել...
    Մեզանից յուրաքանչյուրի մեջ կա այդ հոգևոր ուժը, որի մասին ոչ թե պետք է հաճախ խոսել, այլ որով պետք է ապրել, գործել, սիրել, փոխել վատը՝ լավով, պայքարել, բայց չկռվել, ապրեցնել, բայց չսպանել...ՄԻ՛ նեղացրու քո մեջ ապրող հոգուն ու մի՛ բարդիր մեղքերդ նրա ուսերին, որովհետև երբ նրան հանգստություն շնորհվի, քո պատիժը գուցե դատարկ մարմինդ լինի։
    Ու մեկ էլ...մի քիչ հասարակ. մեկ նախադասությամբ...
    Ամեն ինչ պետք է սկսել Ձեր տան դռան դեմի շորից այն կողմ գտնվող տարածքից...
    Ես հպարտանում եմ նրանով, որ շփվում եմ /թեկուզ վիրտուալ ձևով/ քեզ նման մտածելակերպ ունեցող մարդու հետ: Դու շատ լավ ու պարզ ես շարադրում քո մտքերը:
    Ես մգացրել եմ ինձ առավելագույնս դուր եկած մտքերդ: Շատ ապրես և շնորհակալություն
    Վերջին խմբագրող՝ Tig: 07.01.2008, 10:30: Պատճառ: Գրառման ավելացում
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. #47
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իրականությունը և դրա ճանաչողությունը

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց նորից վերադառնամ ԱՂԲի թեմային, իմ դիտարկումներով չնայած նրան, որ մեր հասարակության մեծամասությունը աղբը գցում է ոչ աղբամանում, բայց մեծամասնության կարծիքով դա բացսական երևույթ է:
    Ոչ :
    Հասարակության մեծ մասի կարծիքով, դա վատ է , երբ անում է ուրիշը, ոչ ինքը կամ իր մոտիկը:
    Կատարիր մի փոքրիկ էքսպերիմենտ: Թուղթը /աղբը/ գետին շպրտիր քեզ ճանաչողների շրջապատում: Ու հաշվիր. թե քանի հոգի քեզ նկատողություն կանի դրա համար: Նկատողություն անողների և չանողների պարզ թվաբանական հարաբերությամբ էլ կորոշես, թե հասարակաության մեծամասնությունը իրականում ինչ վերաբերմունք ունի աղբը գետին թափողի հանդեպ:
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Գոյություն ունեն բացարձակ ճշմարտություններ, որոնք չեն որոշվում դրանք մեծամասնության կողմից կիրառման տեսանկյունից: Ու աղբը ոչ աղբամանում գցելը դրանցից մեկն է: Ես նույնպես կարող եմ պահի տակ առանձ մտածելու՝ ռեֆլեսորեն, ձեռքիս եղած թուղթը գցեմ գետնին: Նման դեպքերը իհարկե հազվադեպ են, բայց պատահում են, բայց դա չի նշանակում որ ես դա ճիշտ եմ համարում: Եթե էդ պահին մարդ ուշադրություն դարձնի իր արածի վրա ու ուղակի իրան հարցնի. «Էս թուղթը քցեմ գետնին, թե…» , ապա նա հաստատ չի գցի: Ուզում եմ ասեմ որ սրա նման երևույթները պետք է դաստիարակման և ինքնադաստիարակման միջոցով դառնան ռեֆլեքս, այսինքն դու էլ չմտածես, թուղթը գետնին գցելու մասին, այլ միանգամից այն գցես աղբամանը: Հիմա խնդիրը այն է, թե ինչպե՞ս մարդկանց մեծամասնության մոտ ցանկություն առաջացնել զբաղվելու դաստիարակմամբ և ինքնադաստիարակմամբ:
    Համաձայն եմ, որ դա նստած է ենթագիտակցական մակարդակի վրա: Սակայն այդ մակարդակին հսկում է գիտակցականը: Ուշադրության է արժանի նույն հայի վարքագիծը արտասահմանում: Երբ կա վտանգ՝ նա լավ էլ հսկում է իրեն, ու աղբը թափում իրեն հատկացված տեղում: Սակայն հերիք է վերադառնա Հայսատան, ապա հենց "Զվարթնոցից" սկսվում է արյան բաղադրությամբ ու կանչով բնորոշվող վարքը ու բարքը: Թքել որտեղ մտքով անցնի...

    Այսինքն, "անխնա" պայքարը հիմնականում էլի պտտվում է այն թեզի շուրջը, որ մարդ իսկզբանե պետք է հարգի իր երկիրը, իր պետությունը, իր հասարակությունը, և ըստ այդ ամենի, նաև ինքն իրեն: Մերը սկսվում և ավարտվում է մեր ընտանիքով: Դրա համար էլ օրինակ "պադեզդների" վիճակը այդքան լացելու է:
    Վերջին խմբագրող՝ dvgray: 08.01.2008, 09:28:

  3. #48
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իրականությունը և դրա ճանաչողությունը

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասարակության մեծ մասի կարծիքով, դա վատ է , երբ անում է ուրիշը, ոչ ինքը կամ իր մոտիկը:
    Կատարիր մի փոքրիկ էքսպերիմենտ: Թուղթը /աղբը/ գետին շպրտիր քեզ ճանաչողների շրջապատում: Ու հաշվիր. թե քանի հոգի քեզ նկատողություն կանի դրա համար: Նկատողություն անողների և չանողների պարզ թվաբանական հարաբերությամբ էլ կորոշես, թե հասարակաության մեծամասնությունը իրականում ինչ վերաբերմունք ունի աղբը գետին թափողի հանդեպ:
    Համաձայն չեմ քեզ հետ, քանի որ քեզ ճանաչողները կարող են ուղղակի քեզ «խնայեն» և դիտողություն չանեն: Ես էլ ամեն մարդու դիտողություն չեմ անի, հիմնականում անում եմ նրանց ում գիտեմ, որ գոնե կլսեն ինձ, եթե նույնիսկ չհամաձայնվեն:

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ, որ դա նստած է ենթագիտակցական մակարդակի վրա: Սակայն այդ մակարդակին հսկում է գիտակցականը: Ուշադրության է արժանի նույն հայի վարքագիծը արտասահմանում: Երբ կա վտանգ՝ նա լավ էլ հսկում է իրեն, ու աղբը թափում իրեն հատկացված տեղում: Սակայն հերիք է վերադառնա Հայսատան, ապա հենց "Զվարթնոցից" սկսվում է արյան բաղադրությամբ ու կանչով բնորոշվող վարքը ու բարքը: Թքել որտեղ մտքով անցնի...
    Այ հենց դրա համար էլ, պիտի այդ երևույթը վերահսկող օրենք լինի, իսկ դու ասում ես՝ դեմոկրատիա…

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն, "անխնա" պայքարը հիմնականում էլի պտտվում է այն թեզի շուրջը, որ մարդ իսկզբանե պետք է հարգի իր երկիրը, իր պետությունը, իր հասարակությունը, և ըստ այդ ամենի, նաև ինքն իրեն: Մերը սկսվում և ավարտվում է մեր ընտանիքով: Դրա համար էլ օրինակ "պադեզդների" վիճակը այդքան լացելու է:
    Իսկ այ էս միտքդ պետք է մեծ տառերով գրվի բոլոր փողոցներում ու շքամուտքերում
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. #49
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2007
    Հասցե
    Պրահա
    Գրառումներ
    34
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իրականությունը և դրա ճանաչողությունը

    Tig յան, մի դեպք ել ես պատմեմ, տես մեր հայերի (իհարկե ոչ բոլորի) դառն իրականությունը : Մի խումբ հայ բժիշկների խումբ է գալիս Պրահա սեմինարների, այս չափազանց բարի, կուլտուրական, հանգիստ, համեստ եվ այլ .... երկիրը, (ասում եմ այսքանը, որովհետեվ ամեն օր հիանում եմ այստեղի կուլտուրայով), : Իհարկե իրենց շատ լավ ընդունում են: Վերջին որը հայ բժիշկներից մեկին բռնում են գողության համար, եվ ինչ էր փորձում գողանալ՝ քրոջ համար «կոստյումչիկ»: ( տեղյակ եմ այս պատմությանը, որովհետեվ եղբայրս է մի կերպ ազատել ): Եվ այսպես կարծիք են ստեղծում հայերի մասին: իհարկե, կարող է ասվել, մեկ հայով կարծիք չի կազմվում, իսկ ես հաստատ կարող եմ ասել, ուրիշ երկրներում կազմվում է :

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչ է իրականությունը
    Հեղինակ՝ faaram1, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 93
    Վերջինը: 20.03.2018, 18:22
  2. Հայլուրն ու իրականությունը։ Տաթևիկ Նալբանդյան նայի՛ր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 25.02.2008, 18:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •