/Նախ Tig ջան ՝ շնորհակալություն թեման բացելու համար:/
Համաձայն եմ, որ մարդու ընթացքը դարերի ու հազարամյակների մեջ ունի իր փուլայնությունը, որը կախված չի ժամանակից:
Սակայն ինքնաճանաչողության տեսակետից, և ընդհանրապես, մարդու պրոբլեմատիկայի տեսակետից, ես կնախընտրեի ճանապարհ ընկնել ոչ թե վերևից ներքև, այլ ինչպես Լէգնան նշեց, ներքևից վերև:
Պատճառը այն է, որ մարդությունը բավականին բազմաշերտ է, և շատ անգամ այդ փուլայնությունը տեղեր տարբեր ժամանակի նույն պահին տարբեր վիճակներում են գտնվում:
Եթե մի քիչ էլ իջնենք ներքև, ու հասնեն հենց բուն մարդուն, անհատին, այսինքն ինձ ու քեզ, ապա առաջին հարցը որ կուզեի տալ, դա այն է, երբևէ նայու՞մ ենք հայլիի առաջ մեր աչքերի մեջ... խորքը, շատ խորքը... ցավեցնելու աստիճան:
Օրինակ, ես վերջերս եմ նկատել, որ այդպիսի սովորություն չունեմ: Երևի երբեք չեմ նայել իմ աչքերի մեջ:
Իսկ դու՞ք:

Էջանիշներ