Մեջբերում Լէգնա-ի խոսքերից Նայել գրառումը
Այսօր ֆորումում հասկացա, որ մենք ախր ազգովի ենք սովոր օրենքը ապականել, դրան տալ լրիվ նորմալ արդարացում.
Ընկե՞ր, թե՞ օրենք:
Երեկ ժամանակ չեղավ: Էս հարցի շուրջ էլ մի 2 բան էի ուզում ավելացնել:
Ինչու՞ մենք չենք վստահում օրենքին, ավելի ճիշտ օրենքը ներկայացնող մարդկանց: Օրինակ ես ինքս էլ չեմ վստահում ոչ ոստիկանությանը, ոչ անվտանգությանը, ոչ էլ դատական համակարգին և դրա համար ունեմ պատճառներ: Տեսել եմ նրանց աշխատանքը, նրանց մոտեցումը մարդկանց: Ճիշտ է էդ համակարգում էլ կան լավերը, բայց նրանք շատ քիչ են: Բացի այն որ մենք օրենքը չենք հարգում, պետք է նաև մտածել այն մասին, թե ինչպես անել, որ նախ և առաջ օրենքը ներկայացնողները հարգեն այն…

Հ.Գ. Հարցեր, հարցեր, որոնց պատասխանները դեռ չեն երևում…