Հարգելի ակումբցիներ, երեկ dvgray-ի հետ որոշեցինք մի թեմա բացել որում առաջարկում ենք քննարկել այսօրվա իրականությունը, դրա ճանաչողությունը, և մարդկանց մեծամասնության կողմից դրա ճիշտ ընակլման գնահատական տալը:
Որպես սկիզբ առաջարկում եմ հայտնել ձեր կարծիքը հետևյալ հարցի շուրջ:
- Ինչպիսի՞ն է մեր քաղաքակրթությունը և հասարակությունը, և դեպի ու՞ր է այն գնում:
Հիմա հայտնեմ իմ կարծիքը:
Մեր քաղաքակրթությունը, որի մասին քիչ թե շատ ես պատկերացում ունեմ, ունի մոտավորապես 4-5 հազար տարվա պատմություն: Ու այն այս հազարամյակների ընթացքում բավականին զարգացել է արդյունաբերության, տնտեսության, շինարարության, գիտության և այլ բնագավառներում: Ու որքանով ես եմ նկատում այդ զարգացման ամենամեծ խթանը եղել են պատերազմենրը, ավելի ճիշտ հաղթող լինելու ձգտումը: Սակայն իմ կարծիքով մարդու էությունը մնացել է նույնը, ինչպիսին էր նա 3-4 հազար տարի առաջ այդպիսին է նա այսօր: Նրա հոգեբանությունը չի փոխվել, չեն փոխվել ընդհանուր մարդ կերպարի թույլ և ուժեղ կողմերը: Մարդը բավականաչափ չի զարգացել էվոլյուցիոն հաջորդ փուլ անցնելու համար: Հոգևոր արժեք կոչվածը ցիկլիկորեն արժեզրկվում է, այսինքն երբ հարաբերականորեն բարձր են գնահատվում հոգևոր և բարոյական արժեքները, տիրում է խաղաղություն, բայց մարդը շատ շուտ հոգնում է այդ խաղաղությունից, քանի որ «առաջընթաց» չի նկատում ու էդ արժեքները սկսում են իմաստազրկվել: Որն էլ ծնում է պատերազմներ: Ու այդ ժամանակ ցավի միջից մարդը այլ աչքերով է նայում հոգևոր արժեքներին ու վերաարժեքավորում է դրանք:
Հիմա այսօրվա մասին: Այսօր մարդը կարիգ ունի նոր տեսանկյան, քանի որ այսօր մարդը հասել է զարգացման այնպիսի աստիճանի, որ գերինֆորմացված լինելու պատճառով չի տեսնում այն հոգևոր արժեքները, որի պահանջը ունի ի ծնե, ավելի ճիշտ` գենետիկորեն, և այդ գենը ես կանվանեի «հոգու գեն»: Նա կարծես թե այսօր գիտի «ամեն ինչ», բայց այդ «ամեն ինչը» այսօր արժեզրկված է նրա աչքերում: Նրան պետք է նոր տեսանկյուն, որպեսզի «ամեն ինչը» նորովի վերաիմաստավորվի նրա համար և (միայն) այդ դեպքում տեղի կունենա Էվոլյուցիա` հոգու գենի մեկ աստիճանով բարձրացում, որը կարծում եմ չի կարող չանդրադառնալ նաև ֆիզիկական էվոլյուցիայի վրա: Իմ կարծիքով այսօր մարդկությունը մոտենում է այդ էվոլյուցիոն շրջադարձի խաչմերուկին, իսկ թե, որ ուղղությամբ կշրջվի նա, դա միայն Աստված գիտի: Այսօր այդ նոր գլոբալիզացված տեսանկյան ձևավորման գործընթացը օր-օրի մոտենում է իր շրջադարձային կետին: Մինչև հիմա մարդը այդ վերաարժեքավորմանը հասել է պատերազմների միջոցով, բայց այս անգամ գլոբալ պատերազմը կործանարար կլինի: Ճիշտ է մարդը դժվար թե ի սպառ վերանա, բայց քաղաքակրդությունը կարող է կործանվել, և մարդը ամեն ինչ նորից պիտի սկսի զերոյից: Հուսանք, որ Աստծո օգնությամբ մարդը կկատարի ճիշտ ընտրություն:
Կարծում եմ կլինեն իմ կարծիքի հետ և համաձայնվողներ և չհամաձայնվողներ: Խնդրում եմ արտահայտեք ձեր կարծիքները այս ամենի վերաբերյալ:
Հ.Գ. dvgray ջան կարծում եմ ճիշտ եմ հասկացել քո առաջարկած թեման:![]()
Էջանիշներ