Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
Դու միանգամայն ճիշտ ես՝ քննարկումը թեմայից շատ է շեղվել: Բայց դա ինձ օգնեց հասկանալ, որ մարդիկ վիրտուալ քննարկումներին չեն արձագանքում, պետք են շատ հետաքաքրաշարժ օրինակներ: Ես դեռ մտածում եմ ինչ օրինակի վրա խորացնել քննարկումը, որ ընդգրկի լայն շրջանակներ: Եթե ունես նման օրինակ, բեր այն:
Ես համաձայն եմ քննարկել հենց նրանից, ինչից ու սկսել ենք ՝ այսինքն աղբից :
Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ ինչ վերաբերվում է աղբին, իմ կարծիքով եթե մեծամասնությունը ինչ, որ բան շատ է անում, դա դեռ չի նշանակում, որ դա պախարակելի չի:
Եթե մեծամասնությունը ուզում է աղբը գցել որտեղ պատահի, ապա միգուցե "ստանդարտը", օրենքը, այն կարգը, որը պետք է կարգավորի այդ դրվագը՝ ճիշտ չի՞ լինի որ այդպես էլ լինի: Այսինքն՝
"Ամեն մարդ իրավասու է աղբը գցել այնտեղ, որտեղ քեֆը տալիս է":