1. Ի՞նչ եք կարդում հիմա
Քաթրիոնա Լալլի ֊ «Ձվի կճեպներ»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ստեղից ավելացրել էի կարդալիքներիս ցանկում։ Գիրքը թեթև ա (քաշով), ճամփեքին կարդալու համար հարմար բան ա։
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Երբ վերադառնում եմ տատիկիս քրոջ տուն իր աճյունամոխրով, օդն անվստահ է թվում, կարծես չգիտի, թե հետս ինչպես վարվի։ (Ծլնգից քոփի֊փեյսթ )
4. Ո՞ր էջն եք հասել
120/220
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Դուբլինում թափառումներով ու անվերջ ինչ֊որ բան փնտրելով կանաից «Ուլիսես» ա հիշեցնում։ Էնքան հավես ա էս գիրքը կարդալը. փողոցները բոլորը ծանոթ են, էդ փողոցներում գտնվող տարբեր վայրերն էլ, անգամ չաշխատող ցուցանակներն ու հանրային զուգարանը (ով էղել ա Դուբլինում, կիմանա, որ զուգարաններն էնտեղ լուրջ խնդիր են )։ Գլխավոր հերոսի հետ մտովի անցնում եմ էդ բոլոր փողոցներով, այգիներով, շենքերով, անգամ գիտեմ, թե որտեղ ա ինքը ապրում։ Էս գիրքը ահավոր ծիծաղելի ա, էն աստիճանի, որ ձենով ծիծաղում եմ։ Բայց տխուր ծիծաղ ա, ողբերգական ծիծաղ ա։ Էնքան դժվար բան ծիծաղն ու ողբերգությունը համատեղելը, բայց իռլանդացիների մոտ լավ ա ստացվում, էս գրքում՝ հատկապես։
Ու «Ձվի կճեպների» կայֆը նաև էն ա, որ ահավոր իռլանդական ա ամեն իմաստով։ Ժամանակակից իռլանդական գրականության մեջ չես հանդիպի լեպրիկոնների, չեյնջլինգների ու բանշիների։ Իսկ էստեղ կան իրանք։
Գրքի հիմնական թերությունն էն ա, որ սյուժե չունի (կամ էլ ունի, բայց մենակ պատմողը գիտի դրա մասին)։ Սյուժե չունենալը հենց Դուբլինն ու իռլանդականությունը ու գրքի բուն թեման՝ հասարակությունից մեկուսացվածությունը, տարբեր լինելը, կոմպենսացնում են։
Էջանիշներ