Հետաքրքիր է,
1. Ի՞նչ եք կարդում հիմա
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
4. Ո՞ր էջն եք հասել
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Բոլորին շնորհակալություն
Հետաքրքիր է,
1. Ի՞նչ եք կարդում հիմա
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
4. Ո՞ր էջն եք հասել
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Բոլորին շնորհակալություն
Diana99 (23.04.2013), Դատարկություն (05.01.2010), Մար. (31.05.2015), Վոլտերա (06.08.2013), Ֆոտոն (26.10.2009)
Միայն գեղարվեստակա՞ն գրքերի մասին եք հարցնում, թե՞ նաև մասնագիտական, գիտահանրամատչելի, հոգևոր, խոհափիլիսոփայական, թերթեր և այլն։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Օ, կներեք, պետք է գրեի՝ ինչ գիրք եք կարդում:
Գիրք ընդհանրապես, կարևոր չի՝ գեղարվեստական, խոհափիլիսոփայական, թե փաստագրական: Մասնագիտական գրքերը, որոնց մեջ ինչ-որ թեմա կամ հարցի պատասխան ենք նայում, հաշվի մեջ չեն:
Հիմա էրկու բան եմ կարդում: Հեսսեի "առողջարանում հանգստացող" ("кирортник") ու Բուկովսկու պատմվածքները:
Հեսսեն կարդում եմ, որովհետև ինձ էդ գիրքը տվել էին, որ "Տափաստանային գայլը կարդամ" մեջն էլ բացի դրանից երկու հատ էլ վիպակ կա, չեմ ուզում առանց դրանք էլ կարդալու էդ գիրքը հետ տամ:
Բուկովսկին էլ կարդում եմ, որովհետև կարդացել եմ իրա պատմվածքները ուրիշ գրքից, դուրս շատ ա էկել ու էլի եմ իրա գրքերից ճարել:
Մեկ էլ վերջին հարցիդ արի պատասխանեմ: Դե Հեսսեն էս մեկը մի քիչ ձանձրալի ա սկսել, հետո կերևա, ահագին ժամանակ ա էդ գիրքը չեմ բացել, մի շաբաթ կլինի: Իսկ Բուկովսկին ուրիշ ա, ամեն մի պատմվածք կարդալը իրա եքա հաճույք ա:
Ազատ ժամանակ /գիշերը քնելուց առաջ/ միշտ Պարույր Սևակ: Գեղարվեստական` կուզեի, բայց ցավոք ժամանակ չունեմ:
Ծանոթության համար լավ ժամանակ է
գարունը` երբ շուրջդ ամեն ինչ կենդանանում է,
ամառը` երբ սկսվում է անպատասխատվության սեզոնը,
աշունը` քանի որ տարին ավարտվում է, և միայնակ մնալու հեռանկարը վախեցնում է,
և ձմեռը` երբ ջերմության և կրքի փափագ կա:
հենց նոր սկսեցի կարդալ "Պարֆյումերը" ...
Հիմա նորից եմ կարդում «Мастер и Маргарита»։ Առաջին անգամ շատ դուրս չեկավ այն պատճառով որ Հիսուսի մասին պատմությունը շատ այլանդակված էր։ Հիմա երկրորդ անգամ կարդալուց նկատել եմ որ Հիսուսի պատմությունը պատմում է Սատանան։ Ես առաջ կարծում էի որ այդ պատմությունը պատմում է կամ հենց Բուլգակովը կամ էլ Մաստեռը։ Բայց հիմա ինձ թվում է որ այն պատմում է Սատանան։ Առնվազն առաջին գլխում նա այդպես է ասում։ Հիմա ինձ ո՞վ կարա բացատրի այդ պատմությունը ո՞վ է պատմում և ի՞նչ կապ ունի այդ պատմությունը Մաստեռի գրված պատմության հետ։
Սահակ, Հիսուսի (Յեշուա) պատմությունը Երուսաղեմում (Երշալաիմ) «Վարպետն ու Մարգարիտան» ստեղծագործության մեջ հենց Վարպետի գործն է: Ստեղծագործության ողջ ընթացքում Վարպետի գործն առանձին հատվածներով շարունակվում է: Գիրք՝ գրքի մեջ, կարելի է այսպես բնութագրել: Շուտով կտեսնես, որ գործողությունները ստեպ-ստեպ ընդհատվում են Վարպետի գործով, որը ներկայացնում են տարբեր անձիք: Օրինակ ամենասկզբում այն պատմել է սկսում սատանան, հիշո՞ւմ ես, նստարանին նստած, իսկ ասենք մի պահ էլ դա կարդում է Մարգարիտան՝ Վարպետի սիրուհին:Սահակ-ի խոսքերից
Ի դեպ, բնական է, որ սկզբում մի քիչ անհասկանալի պահեր կլինեն: Զինվիր համբերությամբ, ու կարդա, շուտով ամեն ինչ ավելի պարզ կլինի:
Ne inducas in tentationem...
Riddle, ես այս գիրքը մի անգամ արդեն կարդացել եմ վաղուց։ Հիմա երկրորդ անգամ եմ կարդում։ Բայց մեկա չեմ հասկանում։
Ամենասկզբում երբ որ սատանան նստարանին նստած պատմում է այդ պատմությունը, Բեռլիոզը իրեն հարցնում է․ «դու որտեղի՞ց գիտես որ տենցա եղել»։ Սատանան պատասխանում է․ «որ ես դա տեսել եմ, քանի որ ես այնտեղ եմ եղել «ինկոգնիտո»»։ Դրանից կարելի է հետևացնել որ հենց սատանան է պատմում։ Մատվեյնել է այնտեղ եղել և գրել է իր տարբերակը, որոնք իրար հակասում են։ Իսկ Մաստեռը ի՞նչ գիտի թե իրականում ի՞նչ է եղել։
Սահակ ջան, Վարպետը հենց նրա համար էլ Վարպետ ա, որ առանց անձամբ ներկա լինելու նկարագրել ա ամենայն մանրամասնությամբ ամբողջ տեղի ունեցացը (Բուլգակովյան վարկածով): Այսինքն Վարպետը իրա գործը գրել ա "հայտնությամբ", Այսինքն էդ վեպը կարելի ա համարել "Սատանաըի ավետարան": Խոսքը Վարպետի վեպի մասին ա, իսկ "Վարպետն ու Մարգարիտան" կարելի ա համարել առաջինի վավերացումը:
p.s. Համարում եմ ռուս գրականության ամենաուժեղ գործերից մեկը:
Վերջին խմբագրող՝ Մելիք: 05.10.2006, 18:06:
Դա՛վ, հենց նոր ես էի ուզում այդ մասին գրել:
...Իսկ թե ինչ եմ կարդում հիմա.... Չէ՛, չեմ ասի: Առնվազն վեց-յոթ գիրք է, որոնցից յուրաքանչյուրից որոշակի էջեր պետք է կարդամ այս գիշեր
Սահակ, ճիշտ ես, սկզբում դժվար է հասկանալը, ես էլ ամենասկզբում այդպես եմ մտածել, բայց հետո կհամոզվես, որ սատանան Վարպետի գրածն է պատմում:
Պոնտացի Պիղատոսը որոշում ընդունեց խաչել Անմեղին, այն դեպքում, երբ հենց ինքը համոզվել էր նրա անմեղության մեջ: Ի՞նչ ես կարծում, մի՞թե դրանում սատանայի մատը խառը չէր: Սատանան ասում է, որ ինքն այնտեղ էր, այսինքն ուզում է ցույց տալ, որ ինքն ամեն տեղ կա, բոլոր ժամանակներում, ուղղակի Բեռլիոզն ու Անապաստանն այդ ժամանակ դեռ չէին հասկանում, թե ում հետ են զրուցում: Գրքում նշված Ղևին՝ Յեշուաի ուղեկիցը, նույն Մատթեոսն է՝ Ավետարաններից առաջինի հեղինակը: Բնականաբար, հակասող բաներ կլինեն, ու թող դրանք քեզ չնյարդայնացնեն, մի մոռացիր, որ Մատթեոսն Ավետարանիչ է, որին Հիսուսն առաքելության էր կանչել, իսկ «Վարպետն ու Մարգարիտան» պարզապես գեղարվեստական մի գործ է, որի հեղինակը մեր օրերում ապրած մի մարդ է: Վարպետը գիտեր այն, ինչ բոլորս, պարզապես գեղարվեստական տեսք էր տվել Պոնտացի Պիղատոսի պատմությանը:
Վերջին խմբագրող՝ Riddle: 05.10.2006, 18:37:
Ne inducas in tentationem...
Ես զգում էի որ սատանայի մատը խառնա այդ պատմության մեջ, բայց մյուս կողմից Վարպետնա այն գրում։ Այսինքն Վարպետը գրումա սատանայի ազդեցության տակ։ Հիմա շատ բաներ ավելի պարզ են դառնում։ Շնորհակալ եմ։
Ես այստեղ մի քանի մարդու հարցրի այդ գրքի մասին, որոնք այն կարդացել են, և ոչ մեկ ընդհանրապես չեր հասկացել այդ գրքի իմաստը։ Դրանից հետո նոր այստեղ հարցրեցի։ Ինձ թվում է առաջին թեթևակի կարդալուց հետո շատ մարդիկ սխալ են հասկանում այս գիրքը։
ես էլ ամբողջությամբ չեմ կարդացել, բայց Ջեյնը խոսք է տվել մյուս հանդիպմանը գալ ու բերել, չէ՞ ...
Հիմա կարդում եմ Պլուտարքոսի "Տրակտատներ ու երկխոսություններ"-ը: Երբեք մտքովս չեր անցել Պլուտարքոս կարդալ, բայց քանի որ վերջերս գիրքը նվեր ստացա, որոշեցի կարդալ ու հիմա շատ ուրախ եմ, որ էս գիրքը ձեռքս ընկավ: Շատ հետաքրքիր ա կարդացվում ու ճանաչողական առումով էլ օգտակար ա: Լիքը հետաքրքիր մտքեր կան, չնայած, բնականաբար, քիչ չեն նաև տարբեր երևույթների շուրջ հնացած կամ պրիմիտիվ պատկերացումները: Օրինակ. "Ողջախոհ կինը պետք է մարդկանց մեջ երևա միայն ամուսնու հետ, իսկ երբ նա տեղ է գնացել, պետք է մնա անտեսանելի՝ նստելով տանը:
Վերջին խմբագրող՝ Մելիք: 06.10.2006, 13:49:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ