Շինարար-ի խոսքերից
Շատ եմ կարդացել քննադատություններ Ֆուկոյի մասին, որ էն ոլորտներից, որոնց մասին էսքան մեծ ուսումնասիրություններ է կատարում, ինքը իրականում լիովին տեղեկացված չէ, ավելի խոր գիտելիքներ են անհրաժեշտ և այլն: Եվ էս աշխատության մասին, և իր համարյա բոլոր աշխատությունների մասին նման պնդումներ կան: Բայց գիտե՞ք՝ ինչում եմ համոզվել: Ակադեմիական համարձակությունը ամենակարևոր հատկանիշներից մեկն ա՝ ինչ-որ ասելիք թողնելու համար, որը կշարժի գիտական միտքը: Որևէ ոլորտում հնարավոր չի, համենայն դեպս հումանիտար գիտություններում, այսպիսի խոշոր աշխատություններ կատարել ու վիճելի չլինել, խնդրահարույց չլինել: Ես հաճախ չեմ համաձայնում Ֆուկոյի հետ իր պնդումներում՝ օրինակ մտավորականների դերի մասին և այլն, բայց երկու էջ մարդուց կարդում ես, մի տարվա մտածելու նյութ ա տալիս: Ու պատահական չի, որ հումանիտար ոլորտում քսաներորդ դարի ամենաազդեցիկ ուսումնասիրողն ա: Սա արդեն վիճելի էլ չի: Նայեք ամենամեջբերվող գիտնականներին, ոչ միայն առաջին տեղում ա, այլ երևի ամենաքիչը մի հարյուր հազար անգամ ավելի շատ ա մեջբերվել, քան երկրորդ տեղում գտնվողը: Նույնիսկ կարծիքս կոնկրետ գործի մասին կարևոր չի, ամենակարևոր եզրահանգումս ինքս ինձ համար վերահաստատումն ա, որ էս կյանքում ցանկացած ոլորտում հաջողության հասնելու համար առաջին նախադրյալը համարձակությունն ա կամ ինքնավստահությունը, թե կուզեք, ինչից ես մի քիչ ավելի շատ կուզեի ունենալ, ավելի անկեղծ՝ խիստ կաղում եմ:
Ակումբում էսքան ստեղծագործողներ ունենք, ինչքա՞ն ա եղել, որ ինչ-որ բան հղանաք գրելու, բայց ձեզ խելագարություն թվա, զգուշանաք արձագանքից, ի՞նչ կմտածեն, բայց սենց լա՞վ ա որ, սենց չափեմ-ձևեմ, նենց կտրեմ-թափեմ, վերջում կամ չգրեք կամ էլ էնքան կտրեք-թափեք դառնա լրիվ ուրիշ բան: Ինձ մոտ նույնը կատարվում ա գիտական աշխատանք կատարելիս:
Ասենք՝ ոչխար գողանալու մասին Մաթևոսյանի էդքան ծավալուն վիպակ գրելու, Աշնան արևում՝ կայարանում տրուսիկ առնելու տեսարանը էդպես նկարագրելու և ինքնավստահորեն ընթերցողի դատին հանձնելու համար ահագին համարձակ մարդ պիտի լինի չէ՞: Մի խոսքով, եզրահանգումս կարճ՝ մարդ պիտի մի քիչ գիժ լինի:
Նույնիսկկ անձնական կյանքը քո ուզածով կառուցելու համար, նույնիսկ սեքսում համարձակություն ա պետք, չվախենալ առաջարկել, նախաձեռնել հանդիպումը կամ հարաբերությունների զարգացումը, եթե խոսքը անձնական կյանքի մասին ա, ազատություն տալ ցանկություններիդ, եթե խոսքը սեքսի մասին ա և այլն: Կատակելը նույնիսկ ինքնավստահություն ու համարձակություն ա պահանջում:
Էջանիշներ