Սահակ, Հիսուսի (Յեշուա) պատմությունը Երուսաղեմում (Երշալաիմ) «Վարպետն ու Մարգարիտան» ստեղծագործության մեջ հենց Վարպետի գործն է: Ստեղծագործության ողջ ընթացքում Վարպետի գործն առանձին հատվածներով շարունակվում է: Գիրք՝ գրքի մեջ, կարելի է այսպես բնութագրել: Շուտով կտեսնես, որ գործողությունները ստեպ-ստեպ ընդհատվում են Վարպետի գործով, որը ներկայացնում են տարբեր անձիք: Օրինակ ամենասկզբում այն պատմել է սկսում սատանան, հիշո՞ւմ ես, նստարանին նստած, իսկ ասենք մի պահ էլ դա կարդում է Մարգարիտան՝ Վարպետի սիրուհին:Սահակ-ի խոսքերից
Ի դեպ, բնական է, որ սկզբում մի քիչ անհասկանալի պահեր կլինեն: Զինվիր համբերությամբ, ու կարդա, շուտով ամեն ինչ ավելի պարզ կլինի:![]()




Մեջբերել

Էջանիշներ