1. Ի՞նչ եք կարդում հիմա
Фредерик Дар - Остались Только Слезы
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մի համակրելի անձնավորություն է նվիրել ի սրտե, անմիջապես որոշել էի, որ տուն հասնելուն պես սկսելու եմ կարդալ:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
— А какой у вас рост?
Я в нерешительности взглянул на ассистента режиссера. Если вы статист, вам частенько задают каверзные вопросы, вроде этого, и ваш заработок в большинстве случаев зависит от вашего ответа.
4. Ո՞ր էջն եք հասել
98 էջ է, բայց էջերը լայն են, սովորականի դեպքում կլիներ մի 120, արդեն վերջերն եմ…
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Օրիգինալ գիրք է, ոչ մեկի նման չէ: Հետաքրքիր ձևով մատուցվում է կինոյի կյանքը, այդ մասերը հատկապես հաճույքով եմ կարդում: Նկատի ունեմ ռեժիսորների աշխատանքը դերասանների հետ: Նաև շատ բարկացած եմ, գրեթե կատաղած, արդեն 60-րդ էջն եմ հասել, ավարտվում է գիրքը, բայց դեռ սպանություն չկա, քիչ է մնում ես մտնեմ գրքի էջերի մեջ մի երկու հոգու գնդակահարեմ դուրս գամ![]()
Էջանիշներ