User Tag List

Էջ 82 92-ից ԱռաջինԱռաջին ... 3272787980818283848586 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,216 համարից մինչև 1,230 համարի արդյունքները՝ ընդհանուր 1378 հատից

Թեմա: Ի՞նչ եք կարդում հիմա...

  1. #1216
    Անդամության թեկնածու Lili-33-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2008
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ եք կարդում հիմա
    Լեոն Յուրիս- Ելից

    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Սիրում եմ ՚Իսրայել թեման ընդհանրապես:

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
    Самолет затарахтел по разбитой посадочной полосе и остановился перед огромным щитом с надписью: «Добро пожаловать на Кипр».

    4. Ո՞ր էջն եք հասել

    58 /556/

    5. Ձեր կարծիքը մինչև հիմա

    Շատ հետաքրքիր ու ահավոր հուզիչ, այն մասերում, ուր նկարագրվում են համակենտրոնացման ճամբարները:

  2. #1217
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ եք կարդում հիմա
    Ռոբերտ Շեքլի - Մտքի Բուրմունքը

    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Հենց գրախանութում գնելու պահից որոշեցի, որ անմիջապես կարդալու եմ:

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
    Հադուելը հայացքը հառեց ներքևում երևացող մոլորակին:

    4. Ո՞ր էջն եք հասել
    218/300


    5. Ձեր կարծիքը մինչև հիմա

    Մի քանի ֆանտաստիկ պատմվածքներ են և ոչ մեծ ֆանտաստիկ վեպ:
    Եթե ֆանտաստ մակդիր հանենք, ապա Շեքլին կշարունակի մնալ որպես ականավոր գրող:
    «Տիեզերքից եկած զոհը», «Լաքզյան բանալին», «Ձկնորսական սեզան», «Մտքի բուրմունքը» հաճույքով կարդացվում են, ոչ մեկը մյուսին նման չեն, բայց շատ տպավորիչ չեն: «Ամենազենքը» ինձ շատ դուր եկավ, նույնիսկ ցանկացա նման թեմայով մի բան էլ ինքս գրեմ: «Մի քիչ չզրուցե՞նք» ամբողջությամբ ցույց է տալիս գրողի բարձր մակարդակը, հումորը ուղղակի սպանում է: Երկու խոսք էլ վեպի մասին ասեմ: Կոչվում է «Գիտակցափոխություն»: կբնորոշեմ որպես հետաքրքիր, անկանխատեսելի, շատ զվարճալի ու հաճելի կարդացվող գիրք: Շատ ափսոսում եմ, որ կարդալու եմ վերջանա

    «»«»«»«»
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արէա (19.06.2015), Հայկօ (20.06.2015)

  4. #1218
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2015
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ եք կարդում հիմա
    Սոմերսեթ Մոեմ - Թատրոն
    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Գրադարանում գրքերի դեֆիցիտ էր, գրադարանավարուհին դա առաջարկեց
    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
    Դուռը բացվեց: Մայքլ Գոսսլինը գլուխը բարձրացրեց:Ներս մտավ Ջուլիան:
    4. Ո՞ր էջն եք հասել
    152/260
    5. Ձեր կարծիքը մինչև հիմա
    Միքիչ խառը գիրք:Մանրամասն պետք է հիշես դրվագները,որ կարողանաս կապել միմյանց հետ կատարվող դեպքերը:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yevuk (05.07.2015)

  6. #1219
    Սկսնակ անդամ Մար.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2014
    Հասցե
    Երկնքում
    Գրառումներ
    55
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ եք կարդում հիմա
    Ալեքսանդր Դյումա - Ասկանիո
    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Գրապահարանումս կար
    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    Դեպքը տեղի ունեցավ նոր թվականության 1540թ., հուլիսի 10-ին, կեսօրվա ժամը չորսին, Փարիզում, համալսարանից ոչ հեռու, Ավգուստինականների եկեղեցու մուտքի առաջ, օրհնած ջրով լի թասի մոտ :
    4. Ո՞ր էջն եք հասել
    343/594
    5. Ձեր կարծիքը մինչև հիմա
    Ավելին էի սպասում, բայց վատը չէ
    Վերջին խմբագրող՝ Մար.: 23.06.2015, 16:17:
    Երբ որ նշան են բռնել թիկունքիդ, քո զգաստությունն էլ իմաստ չունի…

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մ Մ (23.06.2015)

  8. #1220
    Լիարժեք անդամ Մ Մ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2014
    Գրառումներ
    89
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ եք կարդում հիմա

    William Somerset Maugham "Theatre"

    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

    Գրախանութում առաջինը աչքովս դա ընկավ:

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում

    THE door opened and Michael Gosselyn looked up.

    4. Ո՞ր էջն եք հասել

    14

    5. Ձեր կարծիքը մինչև հիմա

    Դեռ կարծիք չունեմ)) Նախքան կարդալն էլ, այլոց մեկնաբանություններին եմ ծանոթացել.. հետաքրքիր ընթերցանություն ա սպասվում:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yevuk (05.07.2015)

  10. #1221
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում delicate-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Ի՞նչ եք կարդում հիմա
    Սոմերսեթ Մոեմ - Թատրոն
    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Գրադարանում գրքերի դեֆիցիտ էր, գրադարանավարուհին դա առաջարկեց
    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
    Դուռը բացվեց: Մայքլ Գոսսլինը գլուխը բարձրացրեց:Ներս մտավ Ջուլիան:
    4. Ո՞ր էջն եք հասել
    152/260
    5. Ձեր կարծիքը մինչև հիմա
    Միքիչ խառը գիրք:Մանրամասն պետք է հիշես դրվագները,որ կարողանաս կապել միմյանց հետ կատարվող դեպքերը:
    Մեջբերում Մ Մ-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Ի՞նչ եք կարդում հիմա

    William Somerset Maugham "Theatre"

    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

    Գրախանութում առաջինը աչքովս դա ընկավ:

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում

    THE door opened and Michael Gosselyn looked up.

    4. Ո՞ր էջն եք հասել

    14

    5. Ձեր կարծիքը մինչև հիմա

    Դեռ կարծիք չունեմ)) Նախքան կարդալն էլ, այլոց մեկնաբանություններին եմ ծանոթացել.. հետաքրքիր ընթերցանություն ա սպասվում:
    Հեհե, կարող եք քննարկել

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    delicate (23.06.2015)

  12. #1222
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2015
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես արդեն վերջացրել եմ գիրքը: Հետաքրքիր կլինի քննարկել:Բյուր ոչ թե կարող եք քննարկել այլ կարող ԵՆՔ քննարկել:Չէ՞որ դու էլ ես կարդացել ու հավանել

  13. #1223
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում delicate-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես արդեն վերջացրել եմ գիրքը: Հետաքրքիր կլինի քննարկել:Բյուր ոչ թե կարող եք քննարկել այլ կարող ԵՆՔ քննարկել:Չէ՞որ դու էլ ես կարդացել ու հավանել
    Շատ լավ, թեմա բացե, քննարկենք

  14. #1224
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ եք կարդում հիմա
    Фредерик Дар - Остались Только Слезы

    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Մի համակրելի անձնավորություն է նվիրել ի սրտե, անմիջապես որոշել էի, որ տուն հասնելուն պես սկսելու եմ կարդալ:

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
    — А какой у вас рост?

    Я в нерешительности взглянул на ассистента режиссера. Если вы статист, вам частенько задают каверзные вопросы, вроде этого, и ваш заработок в большинстве случаев зависит от вашего ответа.

    4. Ո՞ր էջն եք հասել
    98 էջ է, բայց էջերը լայն են, սովորականի դեպքում կլիներ մի 120, արդեն վերջերն եմ…


    5. Ձեր կարծիքը մինչև հիմա

    Օրիգինալ գիրք է, ոչ մեկի նման չէ: Հետաքրքիր ձևով մատուցվում է կինոյի կյանքը, այդ մասերը հատկապես հաճույքով եմ կարդում: Նկատի ունեմ ռեժիսորների աշխատանքը դերասանների հետ: Նաև շատ բարկացած եմ, գրեթե կատաղած, արդեն 60-րդ էջն եմ հասել, ավարտվում է գիրքը, բայց դեռ սպանություն չկա, քիչ է մնում ես մտնեմ գրքի էջերի մեջ մի երկու հոգու գնդակահարեմ դուրս գամ
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  15. #1225
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2015
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավ, թեմա բացե, քննարկենք
    թեման պատրաստ սպասում ա
    Վերջին խմբագրող՝ Վոլտերա: 26.06.2015, 12:13:

  16. #1226
    Սկսնակ անդամ Մար.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2014
    Հասցե
    Երկնքում
    Գրառումներ
    55
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ եք կարդում հիմա
    Հեկտոր Մալո - Առանց ընտանիքի

    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Ամառային արձակուրդների համար մի քանի գիրք էի վերցրել , սա էլ մեջն էր:

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
    Ես ընկեցիկ եմ:

    4. Ո՞ր էջն եք հասել
    արդդեն վերջացրել եմ

    5. Ձեր կարծիքը մինչև հիմա
    լավ և հիանալի վերջաբան ունեցող ստեղծագործություն
    Երբ որ նշան են բռնել թիկունքիդ, քո զգաստությունն էլ իմաստ չունի…

  17. #1227
    Սկսնակ անդամ Մար.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2014
    Հասցե
    Երկնքում
    Գրառումներ
    55
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ եք կարդում հիմա
    Արթուր Կոնան Դոյլ - Բասկերվիլների շունը

    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    ֆիլլմն դիտելուց հետո ՝ կարդացի

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
    Միստր Շերլոկ Հոլմսը նախաճաշում էր:

    4. Ո՞ր էջն եք հասել
    վերջացրեցի

    5. Ձեր կարծիքը մինչև հիմա
    Հոլմսին շատ սիրեցիի
    Երբ որ նշան են բռնել թիկունքիդ, քո զգաստությունն էլ իմաստ չունի…

  18. #1228
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ եք կարդում հիմա

    Էնդի Վեյր, «Մարսեցին»:

    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

    Հիմա աշխատում եմ հիմնականում նոր գործեր կարդալ: Էս վեպի մասին էլ շատ էի լսել: Առաջին անգամ հրատարակվել ա 2011-ին (հեղինակն ինքն ա հրատարակել՝ իր միջոցներով), հետո՝ 2014-ին, լուրջ հրատարակչի աչքին ա ընկել, վերահրատարակել են, ու վեպը դարձել ա սուպեր բեսթսելլեր: Մի տարի հետո արդեն եսիմքանի միլիոն դոլար բյուջեով կինո են նկարում դրա հիման վրա: Մի խոսքով՝ հետաքրքիր էր, թե ինչից ա էս ամբողջ աղմուկը: Միանգամից ասեմ, որ ճիշտ աղմուկ ա:

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում

    Քաքի մեջ եմ:

    Սա իմ մանրամասն կշռադատված կարծիքն է:

    Քաքի մեջ:

    Ընդամենը վեց օր է անցել այն երկու ամիսներից, որ իբր թե պիտի կյանքիս լավագույն ամիսները լինեին, ու ամեն ինչ արդեն վերածվել է մղձավանջի:

    Նույնիսկ չգիտեմ էլ՝ սա երբևէ կկարդա՞ն, թե չէ: Կարծում եմ՝ մեկնումեկն ի վերջո գրածներս կգտնի: Ասենք՝ մի հարյուր տարի հետո:

    Ամեն դեպքում՝ հաշվետվության համար նշեմ, որ ես վեցերորդ օրը չեմ մեռել: Անկասկած՝ անձնակազմի մյուս անդամները որոշեցին, որ ես մեռած եմ, ու ես չեմ կարող դրա համար նրանց մեղադրել: Ով գիտի՝ իմ պատվին համազգային սգո օր էլ կհայտարարեն, ու Վիկիպեդիայի իմ էջում գրված կլինի. «Մարկ Ուոտնին միակ մարդկային արարածն է, որ մահացել է Մարսի վրա»:

    Ու, ամենայն հավանականությամբ, ճիշտ էլ գրած կլինի: Որովհետև ես այստեղ հաստատ մեռնելու եմ: Ուղղակի վեցերորդ օրը չէ, ինչպես բոլորն են կարծում:

    4. Ո՞ր էջն եք հասել

    Մոտ 40%-ին: Մեծ վեպ ա:

    5. Ձեր կարծիքը մինչև հիմա

    Աննկարագրելի լավն ա: Ու շատ քիչ ա նման իմ կարդացած գիտաֆանտաստիկաների մեծագույն մասին: Գրված ա շատ թեթև ու սահուն լեզվով (անգլերեն եմ կարդում), կարդալը գերագույն հաճույք ա, խիստ լավ ու ճիշտ հումոր կա մեջը, ու հա, հույժ հետաքրքիր ա: Վաղուց ա՝ նենց չէր եղել, որ էնքան չկարողանամ գրքից կտրվել, որ հանկարծ զարմանքով նկատեմ, որ գիշերվա երեքն ա: Մի տեղ նույնիսկ աչքերս ղզիկավարի լցրել եմ : Գումարած էս ամեն ինչին՝ ամեն տառից զգացվում ա, որ նոր գործ ա, նոր, նոր, նորագույն, վիկիպեդիայով, մեմերով, մեր հասկանալի աշխարհով, մարդկանցով, հարաբերություններով, հիմնականում՝ տեխնիկայով... Կարոտել էի սենց բան կարդալուն: Ազիմովենք ու հայնլայնենք շատ լավն են, բայց էնքա՜ն հարևան գալակտիկայից են գրում, որ ապրումակցելը բարդ ա: Իսկ էս մարսեցին հենց մեր կողքին ա: Հա, պիտի ասեմ, որ խիստ «կինոյական» ա գրած, ոչ էնքան կարդում ես, ինչքան նայում ես էդ ամեն ինչը՝ տեսախցիկի անկյուններով, դերասանների միմիկայով, անցումներով և այլն: Դեռ չեմ վերջացրել, բայց արդեն խիստ խորհուրդ եմ տալիս կարդալ:
    DIXI
    carpe noctem

  19. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.07.2015), Lusina (18.08.2015), Mr. Annoying (14.07.2015), Անվերնագիր (27.07.2015), Արէա (14.07.2015), Զաքար (18.04.2016), մարդագայլուկ (14.07.2015), Նիկեա (14.07.2015), Ռուֆուս (14.07.2015), Վոլտերա (14.07.2015)

  20. #1229
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ եք կարդում հիմա

    Ի՞նչն է ամենից թանկը, (Սկանդինավյան ժողովրդական հեքիաթների հավաքածու)

    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

    Շա՜տ տարիներ առաջ Գևորգ պապիկս էր նվիրել:Տարիների ընթացքում շատ անգամ եմ անդրադարձել գրքին՝ հիմնականում կրկնելով սիրելի հեքիաթներս, երբեմն նորերը կարդալով: Վաղուց ձեռքս չէի վերցրել էս գիրքը, Էս անգամ ամբողջությամբ եմ կարդալու:

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում

    Դանիական հեքիաթներ
    4. Ո՞ր էջն եք հասել

    Խառը հերթականությամբ եմ կարդում

    5. Ձեր կարծիքը մինչև հիմա

    Հեքիաթները կարող են հաճելի ու սիրելի լինել ցանկացած տարիքում:
    Որ հիմա եմ կարդում` մաքսիմալ արագությամբ կարող է ավարտեմ հեքիաթը, որովհետև բարդ չի: Առաջ էլ էր պարզ ու հեշտ, բայց չեմ հիշում, որ էսքան արագ կարդայի:
    Կարդում եմ ոu կշռադատում, թե որքանո՞վ են համապատասխան փոքրիկներին պատմելու համար: Արդեն սկսում եմ համոզվել, որ երեխաների համար շատ բաներ էդքան վախենալու չեն լինի, ինչպես մեծերը՝ ավելի կոնկրետ ե՛ս եմ կարծում:Չեմ հիշում, որ փոքր տարիքում զզվել եմ, կամ վախեցել որևէ «արյունոտ» հատվածից, կամ տխրել հեքիաթի սկզբի որևէ մահով: Ու հիմա է՛լ նույնը չեմ զգում, չնայած հանդիպում են նմանատիպ տեսարաններ, որովհետև այդ ամենը սուր արտահայտված չի: Մի խոսքով, թեթև, հետաքրքիր, պարզ, հաճելի ու բարի հեքիաթներ են:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (15.07.2015)

  22. #1230
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ եք կարդում հիմա
    James S.A. Corey - Leviathan Wakes (The Expanse սերիայի առաջին գիրքը)

    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Խորհուրդ էին տվել, լավ ռեվյուներ ուներ, շուտով սերիալն ա դուրս գալու:

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
    The Scopuli had been taken eight days ago, and Julie Mao was finally ready to be shot.

    4. Ո՞ր էջն եք հասել
    Վերջացրել եմ:

    5. Ձեր կարծիքը մինչև հիմա
    Կարծիքս խիստ դրական: Եթե մինչև հիմա չեք լսել էս գրքի ու ընդհանրապես սերիայի մասին, ապա շուտով կլսեք: Գրքերը sci-fi են, գրված երկու հեղինակների կողմից, ովքեր միասին հանդես են գալիս James S.A. Corey կեղծանունով, հեղինակներից մեկն էլ G.R.R. Martin-ի ասիստենտն է: Մարտինն ինքը շատ դրական է արտահայտվել սերիայի հանդեմ ու իր ֆանատներին խորհուրդ տվել անպայման կարդալ գրքերը:

    Գրքի գործողությունները տեղի են ունենում մոտ ապագայում, երբ մարդկությունը գաղութացրել է արեգակնային համակարգի մեծ մասը, սակայն դեռևս չի հասել մոտակա աստղերին: Մարդկությունը բաժանված է երկրացիների, մարսեցիներ ու գոտու (աստերոիդների գոտի ու Յուպիտերի ու Սատուռնի արբանյակների) բնակիչների, ովքեր այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չեն իրար հետ: Անհրաժեշտ է ընդամենը մեկ փոքրիկ պատրվակ ու մարդիկ կսկսեն եղբայրասպան պատերազմ, որը կընդգրկի ամբողջ արեգնային համակարգը ու կսպառնա ընդմիշտ ոչնչացնել մարդկային քաղաքակրթությունը:

    Գրելաոճը վերին աստիճանի լավն է, սյուժեն վերին աստիճանի հետաքրքիր ու կլանող, զգացվում է, թե Մարտինի, թե Arthur C. Clarke-ի, թե այլ ֆանտաստ գրողների ազդեցությունը: Հենց սկսեք կարդալ, չեք հանգստանա, մինչև չհասնեք վերջին տողին:

    2012թ-ին Leviathan Wakes-ը ներկայացվել էր Hugo-ի և Locus-ի:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 23.07.2015, 16:50:
    I may be paranoid but no android!

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (24.07.2015), Հայկօ (23.07.2015)

Էջ 82 92-ից ԱռաջինԱռաջին ... 3272787980818283848586 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ կուտեիք հիմա
    Հեղինակ՝ Haykolo007, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 328
    Վերջինը: 18.08.2022, 17:30
  2. Ի՞նչ թերթ եք կարդում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 92
    Վերջինը: 27.08.2016, 17:01
  3. Ով ինչպես է կարդում
    Հեղինակ՝ Tigran-57777, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 109
    Վերջինը: 30.06.2012, 03:58
  4. Ի՞նչ ենք կարդում
    Հեղինակ՝ Garapost, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 07.12.2010, 16:02
  5. Հիմա դու էլ չկաս...
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.06.2007, 13:17

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •