1 Ի՞նչ եք կարդում հիմա
Ջորջ Օրուել 1984
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Որովհետև ընկերս նվիրեց
3 Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Սառը, վճիտ ապրիլյան օր էր, ու ժամացույցը խփում էր տասներեքը:
4 Ո՞ր էջն եք հասել
255/334
5 Ձեր կարծիքը մինչև հիմա
《Անհավանական》է, բայց հաճույքով եմ կարդում![]()
Վերջին խմբագրող՝ Զաքար: 20.05.2015, 23:39:
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ջեյն Օսթին - Հպարտություն և նախապաշարմունք
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
ֆիլմը դիտելուց հետո ցանկություն առաջացավ ընթերցել գիրքը
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Ով չգիտի, որ մեծ միջոցների տեր երիտասարդը պետք է իր համար կին գտնի:
4. Ո՞ր էջն եք հասել
78/445
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Շատ լավնա,![]()
մեծ հաճույքով եմ կարդում
![]()
Երբ որ նշան են բռնել թիկունքիդ, քո զգաստությունն էլ իմաստ չունի…
Yevuk (21.05.2015)
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Գուրգեն Մահարի - Ծաղկած փշալարեր
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Դպրոցում են հանձնարարել
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Այդ օրը:
4. Ո՞ր էջն եք հասել
97/185
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Հստակ կարծիքս կարող եմ հայտնել, երբ վերջացնեմ գիրքը :![]()
Երբ որ նշան են բռնել թիկունքիդ, քո զգաստությունն էլ իմաստ չունի…
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ջոն (թե՞ Յոն) Կալման Ստեֆանսոն - «Դրախտ և դժոխք»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Իմ բուք քլաբերից մեկի հունիսի գիրքն էր: Ճիշտ ա՝ ահագին ուշ սկսելու պատճառով չհասցրի վերջացնել մինչև քննարկումը, բայց քննարկումից հետո նույնիսկ ավելի շատ հավեսի ընկա:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
The mountains tower above life and death and these houses huddling together on the Spit.
4. Ո՞ր էջն եք հասել
57%
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Հավես գիրք ա: Իսլանդական գրականությունն ինձ համար լրիվ նոր բացահայտում ա: Պարզվում ա՝ Իսլանդիայի բնակչության մեկ քառորդը տպագրված հեղինակ ա: Ու էնտեղ էլ մարդիկ գրքերի նկատմամբ մեծ սեր ունեն: Ստեֆանսոնի էս գրքում էդ թեման էլ ա շոշափվում: Ու շա՜տ հետաքրքիր ա Իսլադիայի ձմեռային առօրյայի մասին կարդալը: Տեսարանները սիրուն են շատ: Մեկ էլ սպանում ա էն, որ նարատորը ոչ ավել-ոչ պակաս, առաջին դեմք հոգնակի թիվ ա ու անցյալի ուրվական ա:
Շինարար (05.06.2015)
1 Ի՞նչ եք կարդում հիմա
Ջորջ Օրուել 1984
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մի պիես էի կարդում, որտեղ Եղբայր անունով գլխավոր կերպար կար, հիշեցի հայտնի Մեծ Ախպորը, ու զգացի, որ երևի պետք ա կարդացած լինել, ոչ թե մենակ լսած:
3 Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Ոնց ասաց Զաքարը՝ Սառը, վճիտ ապրիլյան օր էր, ու ժամացույցը խփում էր տասներեքը:
4 Ո՞ր էջն եք հասել
142
5 Ձեր կարծիքը մինչև հիմա
Հետաքրքիր ա, բան չունեմ ասելու, բայց դե կողմնակի այլ բաներ էլ եմ կարդում և այլն, նենց չի, որ կլանվել եմ ու մի շնչով կուլ եմ տալիս: Գրականության իմ սիրելի լեզուն (ոճ իմաստով) չի: Մեջի նյութը՝ հա, բան չեմ ասում:
Զաքար (05.06.2015)
Ուրեմն էսքան ժամանակ անիմաստ եմ գլուխ ջարդումվայ Մարկես
Զաքար, բայց դու համա թե սիրում ես մարդկանց նենց ձեռի հետ կպչել, կոպտել: Էս գրառումը ինչ տեսել եմ, ապշած եմ մնացել, թե օրինակ՝ խի: Նոր պատահաբար մի ուրիշ հին թեմա էի թերթում, ուրեմն աջուձախ քո մոմենտով տշմշատում ես, իմ գրածը մեջբերել ես, թե՝ մեղմիկ քամի ես անում, Սամբիթբաբայի գրածը մեջբերել ես, թե՝ սուր հումոր ունես: Բնականաբար լուռ շրջանցել ենք, երևի չենք էլ նկատել, բայց ահագին հետաքրքիր կերպար ես, հա: Մարդ ինչքան պիտի մեծամիտ լինի, որ հավայի տեղը, երբ նույնիսկ մարդիկ իրան չեն դիմում, մարդկանց գրառումները մեջբերի, ասի՝ քամին մեղմորեն ծակծկեց: Այսինքն՝ մարդկանց գրածի իմատը չես հասկանում, քո չհասկանալը վերագրում ես մարդու քամի անելուն, քո հումորի բացակայությունը վերագրում ես մարդու ասածի տափակություն լինելուն:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 05.06.2015, 22:03:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ