User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1378 հատից

Թեմա: Ի՞նչ եք կարդում հիմա...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ եք կարդում հիմա:

    Ուխտագնացություն դեպի երկիր (Ժողովածու)


    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։

    Շատ հարզատ մարդու գրադարանն էի փորփրում ու պատահական աչքս դիպավ աչքի բոցին,
    ու ձեռքերս մեկնեցի


    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

    Եթե աստղերը գիշերային երկնքում առկայծեին միայն հազար տարին մեկ անգամ, որպիսի՜ ջերմ հավատով կհամակվեին մարդիկ՝ սերնդեսերունդ պահպանելով հիշողությունը աստծո քաղաքի մասին:
    Էմերսոն



    4. Ո՞ր էջն եք հասել։

    Արդեն վերջացրել եմ


    5. Ձեր կարծիքը մինչև հիմա։

    Այզեկ Ազիմով
    Եվ եղավ խավար- Մի քանի ժամից կիջնի խավար ամբոխջ մոլորակով մեկ, և այդ խավարից մարդիկ կխելագարվեն, մի՞թե չի կարող օգնել գիտություն, իսկ պաշտպանմունքը՞: Ժողովածուի թերևս լավագույն ստեղծագորոծությունը, դուրս շատ էկավ: Հիշում եմ, որ գրքի ինչ որ հատված հետ համաձայն չէի, բայց հիմա չեմ հիշում, թե որ:

    Անսպասելի հաղթանակ- Երկիր մոլորակի բնակչությունը ռոբոտներ է ուղարկում նոր հայտնաբերված մոլորակի քաղաքակրթությունը ուսումնասիրելու համար: Ռոբոտներին սպասվում է շատ հետաքրքիր ուսումնասիրություն: Լավ խնդալու պատմություն ա,հավեսն էր

    Քլիֆորդ Սայմակ

    Գյուղի խենթը- Տղան շատ անսպասելիորեն իր մոտ հայտնաբերում է գերբնական կարողություներ, սկզբում նա վրեժ է լուծում իր թշնամիներից, իսկ հետո հասկանում է, որ այդ կարողությունները կարելի է ավելի խելամտորեն օգտագործել...: Ցնդած բան ա, բայց ես ինչո՞ւ գիտեյի, որ գերբանական կարողություններ ունենալը մենակ քաղաքում ապրողներին ա բնորոշ, :

    Սարքիր ինքդ- Գորդոն Նայթ ասես նստած լիներ ասեղների վրա. նա անհամբեր սպասում էր հինգժամյա աշխատանքային օրվա ավարտին, որ շուտ տուն սլանար: Հենց այսօր պետք է ստանար «« Սարքիր ինքդ»» ընկերությունը պատվիրած կոմպլեկտը և անհամաբեր ուզում էր գործի անցնել: Բայց Նայթը ստանում է ուրիշ բան, ուրիշ ավելի ՀԶՈՐ մի բան: Էս էլ ժողովածուի լավագույններից էր:
    Սիրունիկը- Մի քանի տիեզերագնացներ ««Սիրունիկ»» անունով տիեզերանավի հետ բարձրանում ա են տիեզերք:Տիեզերքում շատ անսպասելիորեն տիեզերագնացները հայտնաբերում են, որ Սիրունիկը այդքան էլ սովորական տիեզերանավ չէ: Ցնդած պատմությունա : Ընդհանրապես Քլիֆորդ Սայմակը ինձ համար մեծ բացահայտում էր, արժի իր գործերին ավելի շուշուտ անրադառնալ:
    Հարի Հարիսոն

    Վարպետը- Սյուժեն էտքան լավ չեմ հիշում , ինչ որ մողեսների մասին էր,

    Ոստիկան ռոբոտը- տոշնի համանուն կինոն ա, ուղղակի ստեղ համ սյուժեն ա լավը, համ էլ գործողություննրը կատարվում են այլ մոլորակում:

    Ռեյ Բրեդբերի

    Մայն ու աղջիկը- շատ կարճ պատմություն երիտասարդի ու արդեն պատկառելի տարիք ունեցող կնոջ մասին- Լրիվ Բրեդբերի ոճով, շատ լավն էր, ««Dandelion Wine»»-ին էլ մի քիչ նման

    Ռոբերտ Յանգ
    Հարբած հողը- Մարսերեն առաջին գիտաֆանտաստիկ պատմվածքն է, որ հասել է երկիր, և, բացի այն, որ ունի ինքնուրույն արժեք, դա կարդալուց հետո կարելի է անել մի շարք հետաքրքիր եզրակացություններ.
    1.Մարսեցիները շատ նման են մեզ
    2.Նրանց քաղաքակրթությունը շատ նման է մեր քաղաքակրթությանը
    3. Ինչպես Երկրի ֆանտաստ գրողներն են օգտագործում մեր հասարակության արատները պատկերելու համար, այնպես էլ Մարսի գրողներն եմ օգտագորոծում Երկիրը, որպեսզի պատկերեն իրենց հասարակության արատները
    4.վ այդ արատների պատկերումը չափազանցրել են ինչպես մարսի այնպես էլ Երկրի ֆանտաստ գրողներըմ և մարսեցի որոշ գրողներ սկսել են պարոդիաներ գրել իրենց կոլեգաներին
    5. այս պատմվածքը վերաբերվում է վերջին կետին Հատված գրքից) :

    Մեխանիկական թզենու տերևը - դուրս չեկավ: Ինչ-որ աղջակա մասին ա, ով վերջում գտնում ա իր սիրուն

    Ռոբերտ Շեքլի

    Ուխտագնացություն դեպի երկիր: Այլ մոլորակից գլխավոր հերոսը գալիս է Երկիր, որպեսզի գտնի միակ ու անկրկնելի սերը, սակայն Երկրում էլ էն լավ ժամանակները չեն. էտքան էլ լավը չեր

    Ռիչարդ Ուորմսեր

    Պան Սատիրուս. - Պան Սատիրուս անունով շիմպանզեին Ամերիկան ուղեծիր է արձակում, սկզբում ամեն ինչ հաջող է ընթանում, բայց երկրորդ աստիճանը ազատվելուց հետո տիեզերանավը կատարում է չնախատեսված շարժումներ և արևելքի փոխարեն շարժվում է դեպի Արևմուտք: Հետագայում պարզվում է նաև, որ Պանը երկնքում շարժվել է լույսի արագությունից ավելի արագ: Եվ այս ամենի համար Պանը պետք է պատասխան տա Ամերիկայի իշխանություններին: Սկզբից ինձ թվում էր որ «« Կապիկների մոլորակի»»-ի նման ինչ որ բան կլինի...սենց էլ վատը չէր, ուղղակի իմ կարծիքով սյուժեն կարելի էր ավելի սուր ներկայացնել
    Վերջին խմբագրող՝ Անվերնագիր: 12.06.2013, 23:42:
    A long time ago, in a galaxy far, far away...

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (20.06.2013), Diana99 (13.06.2013), Ruby Rue (12.06.2013), Արէա (13.06.2013), Հայկօ (24.06.2013), Ներսես_AM (13.06.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ կուտեիք հիմա
    Հեղինակ՝ Haykolo007, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 328
    Վերջինը: 18.08.2022, 17:30
  2. Ի՞նչ թերթ եք կարդում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 92
    Վերջինը: 27.08.2016, 17:01
  3. Ով ինչպես է կարդում
    Հեղինակ՝ Tigran-57777, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 109
    Վերջինը: 30.06.2012, 03:58
  4. Ի՞նչ ենք կարդում
    Հեղինակ՝ Garapost, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 07.12.2010, 16:02
  5. Հիմա դու էլ չկաս...
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.06.2007, 13:17

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •