Ի՞նչ եք կարդում հիմա
Վիլյամ Սարոյան «Վեսլի Ջեքսոնի արկածները»
Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Կապանից վերջերս Սարոյանի երեք հատոր էի բերել, ուզեցի դա կարդալ, հետաքրքիր է: Պիեսներ էլ կան, բայց դեռ չեմ ուզում կարդալ, ոչ-թե այն պատճառով, որ չեմ սիրում, այլ ընդհակառակը, շաատ հետաքրքիրը հետոյի համար եմ պահում:
Գիրքն ինչպե՞ս է սկսվում
Իմ անունը Վեսլի Ջեքսոն է, տասնութ տարիս լրացել է, տասնիննի մեջ եմ մտել, իսկ սիրածս երգը «Վալենսիան«» է: Երեւի ամեն մեկն աշխարհում վաղ թե ուշ գտնում է իր սիրած երգը: Օրինակ՝ ես, գիտեմ, իմը գտել եմ, որովհետեւ անվերջ երգում եմ ու քնած էլ լինեմ, երգն ականջիս է:
Ո՞ր էջին եք հասել
68/306
Ձեր կարծիքը մինչեւ հիմա
Շատ հետաքրքիր գիրք ա, խորիմաստ, բայց պարզ: Ամեն մի կերպար ունի իր փիլիսոփայական տեսակետը, ամեն մի բանի նկատմամբ: Հեշտությամբ եմ առաջ գնում, երբ սկսում եմ կարդալ, բայց… օրվա մեջ էդքան շատ ժամ չեմ տրամադրում ընթերցանությանը:![]()
Էջանիշներ