User Tag List

Էջ 48 92-ից ԱռաջինԱռաջին ... 3844454647484950515258 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 706 համարից մինչև 720 համարի արդյունքները՝ ընդհանուր 1378 հատից

Թեմա: Ի՞նչ եք կարդում հիմա...

  1. #706
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ եք կարդում հիմա
    Ալբերտ Նալչաջյան- «Մահվան հոգեբանություն կամ ինչպես է հոգին հեռանում մարմնից»

    Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Երբ մեր գրապահարանն էի դասավորում պատահաբար գտա այս գիրքը և քանի որ շատ հետաքրքրեց, որոշեցի կարդալ

    Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    Կյանքի ընթացքում յուրաքանչյուր անհատ փոխհարաբերությունների մեջ է մտնում բազմաթիվ այլ անձնավորությունների հետ:


    Ո՞ր էջին եք հասել
    90/122

    Ձեր կարծիքը մինչև հիմա
    Մինչև հիմա հաճույքով կարդում եմ... Գրքում ներկայացվում է, թե ինչպես է մեռնում մարդը, որոնք են սոցիալական, հոգեբանական և կենսաբանական մահվան պատճառները, կարելի է արդյո՞ք կանխագուշակել սեփական մահը, ինչ են պատմում հոգեդարձ ապրած մարդիկ, ինչ է էվթանազիան, և այս ու այլ տիպի բաներ:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (23.07.2011), Meme (22.07.2011), Անի Ներկարար (27.07.2011)

  3. #707
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ եք կարդում հիմա
    Ալբեր Քամյու---«Ժանտախտ»

    Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Քամյուին շատ եմ սիրում որպես փիլիսոփա. դե գրադարանում էլ միայն «Ժանտախտ»-ն էր

    Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    Այն հետաքրքրական դեպքերը, որոնք այս ժամանակագրության նյութն են կազմել, տեղի են ունեցել 194... թվականին՝ Օրանում:

    Ո՞ր էջին եք հասել
    70/192

    Ձեր կարծիքը մինչև հիմա

    Կարծում եմ բավականին հաջողված է ,պարզապես մի քիչ ծանր է կարդացվում. ամենուր առնետային և ժանտախտային տրամադրություն է, բայց դեռ նոր եմ սկսել:
    "Non est ad astra mollis e terris via."

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kanamar (08.08.2011), StrangeLittleGirl (27.07.2011)

  5. #708
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ եք կարդում հիմա
    Ian McEwan - Solar

    Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Շատ ժամանակներ առաջ մի բլոգեր, որն ինձ նման սիրում էր քսանմեկերորդ դարի անգլոամերիկյան գրականություն փորփրել, խորհուրդ տվեց այս գրողին էլ անդրադառնալ, բայց դե բնականաբար գրքերն էստեղից չէի ճարում, արտերկիր մեկնելիս էլ լիքը ուրիշ գրքեր էի առնում: Վերջը էս անգամ, երբ մոտս մի քիչ չեխական կրոն էր մնացել, էլ չգիտեի որտեղ ծախսեի, մեկ էլ տեսնեմ՝ օդանավակայանի խանութում ինքը կա:

    Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    He belonged to that class of men - vaguely unprepossessing, often bald, short, fat, clever - who were unaccountably attractive to certain beautiful women.

    Ո՞ր էջին եք հասել
    23/390

    Ձեր կարծիքը մինչև հիմա
    Դեռ շուտ ա որևէ բան ասելու համար, բայց դե հավես ա գնում: Իմ սիրած տիպի անգլիական գրականությունն ա:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arpine (27.07.2011)

  7. #709
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ եք կարդում հիմա
    Նարինե Կռոյան «Ճարճատուկի ծաղիկը» ժողովածուն

    Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Էն օրից, ինչ կարդացել եմ իր ստեղծագործություններից, իմ սիրած ժամանակակից հայ գրողն է: Ափսոս, որ գիրքը միայն Վանաձորում է վաճառվում, բայց ինետում կան իր գրածներից, կարող եք փնտրել և գտնել...

    Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    Ճարճատուկի ծաղիկը օտար է իր ցողունի վրա:
    Ասեմ, որ էս նախադասությունը ու ընդհանրապես առաջին պարբերությունը ինձ վանել էր, բայց դրանից հետո եթե շարունակում ես կարդալ, էլ չես կարողանում ընդհատել:


    Ո՞ր էջին եք հասել
    42
    Հիմա կարդում եմ, հատուկ եկա կիսվեմ ձեզ հետ ու շարունակեմ, գիշերը պտի ժողովածուն ավարտեմ, 277 էջ է:

    Ձեր կարծիքը մինչև հիմա
    Դե պարզ է էլի, եթե էլի գնում եմ կարդալու, ու եթե չհամբերեցի՝ կարդամ, ավարտեմ, նոր ձեզ հետ կիսվեմ

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (28.07.2011), Inna (08.08.2011), Անի Ներկարար (28.07.2011), Նաիրուհի (28.07.2011)

  9. #710
    Սկսնակ անդամ lampone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2010
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ եք կարդում հիմա
    Չարլի Չապլին ''Իմ կենսագրությունը''
    Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Մի անգամ գրողներից մեկն ինձ ասաց, որ երկար տարիներ են անցել, բայց նա նոր է կարողացել գտնել` ինչումն է կայանում Չապլինի հանճարեղությունը: Այդ օրվանից անընդհատ փորձում էի Չապլինի մասին տեղեկություններ գտնել ու գտա այս գիրքը
    Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    Ցավոք գիրքն ինձ մոտ չի. անմիջապես ավարտելուց հետո տվել եմ բարեկամիս
    Ո՞ր էջին եք հասել
    572/572 + Չարլզի նամակը իր աղջկան
    Ձեր կարծիքը մինչև հիմա
    Ինձ դուր է եկել, ուրախ եմ որ կարողացա կարդալ: Հետաքրքիր են Չարլիի հանդիպումները հայտնի մարդկանց` Չերչիլի, Պիկասոյի, Էյնշտեյնի ու այլոց հետ:
    Այս գիրքը կարդալով կարողանում ես ավելի լավ հասկանալ շատերի կողմից սիրված դերասանի` Չարլի Չապլինի արվեստը:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Էլիզե (06.08.2011)

  11. #711
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նարինե Կռոյան եմ կարդում։ Շինարարի մեղքով։ Ընկած համացանցն եմ քչփորում ու արդեն մի քանի հետաքրքիր բան կարդացի։

    Բավական հավանեցի, բայց ոչ բոլոր կարդացածներս։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (28.07.2011)

  13. #712
    Սկսնակ անդամ Milli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2008
    Հասցե
    Город, которого нет...
    Տարիք
    36
    Գրառումներ
    63
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ եք կարդում հիմա

    Слава Сэ
    Сантехник, его кот, жена и другие подробности...

    Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

    Միխայիլ Զադոռնովը խորհուրդ տվեց

    Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

    Дворник Виталик по прозвищу Сиреневый Туман всегда ходит с лопатой. Без лопаты он боится упасть и так остаться навек, горизонтальным. Трезвым он не работает, потому что есть некая фальшь в трезвых дворниках зимой. Но метёт как Аполлон.

    Ո՞ր էջին եք հասել

    51, բան չմնաց...

    Ձեր կարծիքը մինչև հիմա

    Հումորը տեղն է
    ...И если вокруг одно лихо
    И если кругом слишком тонко
    Люби всех нас, Господи, тихо
    Люби нас всех, Господи, громко...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (15.09.2011)

  15. #713
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ եք կարդում հիմա
    Ֆուադ Լարուի - "De quel amour blessé"

    Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Եթե հանկարծ որևէ մեկը որոշի պարզել, թե էս թեմայում որն էր որևէ գիրք կարդալու ամենահետաքրքիր ու յուրահատուկ պատճառը, երևի իմը կհաղթի: Բայց չեմ ասի Ի դեպ, երեկ նույն հեղինակից մի աուդիո պատմվածք լսեցի, ահագին լավն էր:

    Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    Շարոն փողոցը. չեմ կարող այն նկարագրել, քանի որ այն անընդհատ փոխվում է, և ես նույնպես:

    Ո՞ր էջին եք հասել
    50/148

    Ձեր կարծիքը մինչև հիմա
    Հեղինակը բավական լուրջ թեմա է բարձրացրել ու ահագին լավ նկարագրում է: Ընդհանուր առմամբ մի քիչ օտար է ինձ համար, քանի որ արաբ հեղինակի ստեղծագործություն առաջին անգամ եմ կարդում, բայց մյուս կողմից էլ լիքը հարազատություն կա մեջը:

  16. #714
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ եք կարդում հիմա
    Օսկար Ուայլդ - Դորիան Գրեյի դիմանկարը

    Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Պատկերացրեք 12 տարի շարունակ ուզեցել եմ կարդալ էս գիրքը, բայց չի ստացվել: Սկզբում գիրքը չէի ճարում, հետո ճարեցի ռուսերեն, հետո անգլերենը ճարեցի, պարզվեց կրճատված տարբերակն էր, հետո էլեկտրոնայինը ճարեցի չուզեցի համակարգչով կարդալ, հետո վերջապես ebook-ը ճարեցի, մոտ 6 ամիս հավես չունեի կարդալու... Օսկար Ուայլդից The Importance Of Being Earnest-ն եմ կարդացել, որը իմ կարդացած լավագույն պիեսներից մեկն ա, որոշ հատվածներ նույնիսկ անգիր գիտեմ (վիվա Բրյուսո՜վ): Մի խոսքով Դորիան Գրեյի մասին ամեն ինչ գիտեի, գիտեմ ինչի մասին ա, գիտեմ ինչ ա կատարվում, գիտեմ գիրքը ոնց ա վերջանում, նույնիսկ դրա շատ անհաջող ֆիլմն եմ տեսել, մնացել էր մենակ գիրքը կարդալ...

    Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    The studio was filled with the rich odour of roses, and when the light summer wind stirred amidst the trees of the garden, there came through the open door the heavy scent of the lilac, or the more delicate perfume of the pink-flowering thorn.

    Ո՞ր էջին եք հասել
    Կես եմ ընկել:

    Ձեր կարծիքը մինչև հիմա
    Ամենասկզբում ահավոր վատ: 3 գլուխ մենակ կարդում ես, թե ոնց են երկու հասուն տղամարդ կոմպլիմենտներ անում մի հատ ջահել տղու Ոնց որ Ռայադերը ասեց, Դորիան Գրեյին նկարագրող յուրաքանչյուր տողում զգացվում է Ուայլդի էրեկցիան Իսկ հիմա կարծիքս լրիվ փոխվել է դեպի լավը, գիրքը շատ հետաքրքիր ա դարձել: Իսկ Ուայլդի լեզուն բնագրով շատ սիրուն ա...
    I may be paranoid but no android!

  17. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (06.08.2011), Claudia Mori (16.08.2011), Magic-Mushroom (10.09.2011), Smokie (08.08.2011), StrangeLittleGirl (06.08.2011), Yevuk (06.08.2011), Էլիզե (06.08.2011)

  18. #715
    Անդամության թեկնածու Ruzanka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2011
    Հասցե
    Ստեփանակերտ
    Տարիք
    29
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ եք կարդում հիմա
    Маргарет Митчелл-Унесенные ветром

    Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Շատ կարծիքներ էի լսել այդ գրքի մասին, որոշեցի կարդալ:
    Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    Առաջին գիրքը սկսվում է գլխավոր հերոսուհու` Սկարլետ օ Խարայի նկարագրությամբ:

    Ո՞ր էջին եք հասել
    Սկսել եմ 2-րդ գիրքը

    Ձեր կարծիքը մինչև հիմա
    Ուղղակի հիանալի գիրք:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kanamar (08.08.2011)

  20. #716
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասել Օսկար Ուալդի` "Գրքեր կան, որ պետք է ընթերցվեն, գրքեր կան, որ պետք է վերընթերցվեն, գրքեր կան, որ ընդհանրապես չպետք է ընթերցվեն" /"There are books to read, books to re-read and books not to read at all"/ Ինձ համար Ուալդի գրքերը միշտ վերընթերցվող գրականությանն են պատկանում:

    Մի քանի օր առաջ գրախանութներից մեկում գտա Օսկար Ուալդի ստեղծագործությունների երկու հատոր: Ո~նց ուրախացա, անգամ չնկատեցի, որ գրախանութում աշխատող աղջիկը եղունգները խարտելով ասաց.
    -Էդ գիրքը, էդ, որ անգլերեն ա վրեն գրած, հատը 800 դրամ ա, ազիզ...


    Լավ, ինչևէ Ազգի դեգրագացիան թողնենք մի կողմ

    Ի՞նչ եք կարդում հիմա -
    Հիմա վերընթերցում եմ "Դորիան Գրեյի դիմանկարը'':

    Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա -
    Շատ եմ սիրում Օսկար Ուալդի հզոր բառապաշարն ու հոյակապ սուր միտքը:

    Գիրքն ինչպե՞ս է սկսվում -
    The studio was filled with the rich odour of roses, and when the light summer wind stirred amidst the trees of the garden, there came through the open door the heavy scent of the lilac, or the more delicate perfume of the pink-flowering thorn. /Ռուֆուսի մոտից քոփի արեցի/

    Ո՞ր էջին եք հասել-
    95րդ էջին եմ հասել:

    Ձեր կարծիքը մինչև հիմա -
    Մեղմ ասած` լավն է:
    Վերջին խմբագրող՝ Էլիզե: 06.08.2011, 13:08:
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yevuk (06.08.2011), Ռուֆուս (06.08.2011)

  22. #717
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Կարդում եմ՝ Ог Мандино "Величайший торговец в мире"

    2. Որովհետև շատ հետաքրքիր և պոզիտիվ գիրք է

    3. "Хафид на мгновение задержался перед бронзовым зеркалом и бросил взгляд на знакомый образ, отразившийся в отполированном до блеска металле."

    4. 105/187

    5. Հոյակապ գիրք է

  23. #718
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս մի ամիս ա էս թեման կարդում եմ, գետինն եմ մտնում:


    Ի՞նչ եք կարդում հիմա -
    Ֆրանց Կաֆկա - Դատավարություն

    Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա -
    Թարգմանված արտասահմանյան գրականության մի շարք ունենք տանը, որը չէի կարդացել: Սկսել էի կարդալ ու հերթը հասավ էս «հատորին»:

    Գիրքն ինչպե՞ս է սկսվում -
    Մեկը պետք է զրպարտած լիներ Յոզեֆ Կ-ին, քանի որ նա առանց որևէ վատ բան արած լինելու, ձերբակալվեց մի առավոտ:

    Ո՞ր էջին եք հասել-
    142/170

    Ձեր կարծիքը մինչև հիմա -
    Դպրոցական տարիներին առանց հասկանալու կարդացել էի Կաֆկայի Դղյակն ու չգիտես ինչու հիշում էի, որ լավն ա: Մտածեցի, Դատավարությունն էլ լավը կլինի: Մի ամիս ա կյանքս կերավ Այլանդակ ծանր ստեղծագործություն ա, մի տեսակ առաջ չի գնում: Նույնիսկ վերջից հետ գալը չի օգնում (ես սիրում եմ գրքի վերջին տողերը կարդալ, հետո պարբերությաւնը, հետո էջն ու էդպես զուգահեռ նաև վերջից առաջ գալ: ) Սկիզբը ահագին գրավիչ էր, բայց մոտ երկու-երեք շաբաթ ա երեք էջ եմ առաջ տարել: Որ պայուսակս չեմ բացում ու էդ գիրքը տեսնում, շունչս կտրվում ա: Սենց մեկ էլ Նավապետ Հրանտի խոխեքի դարդից էի տառապում ՝ հեռավոր 1997-ին:
    Վերջին խմբագրող՝ Dayana: 06.08.2011, 23:37:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նարե91 (07.08.2011)

  25. #719
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ եք կարդում հիմա
    Раймонд Моуди- <<Жизнь после жизни>>

    Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Ճիշտն ասած, էն Նալչաջյանի <<Մահվան հոգեբանությունը> որ կարդացել էի, շատ էի մեջբերումների հանդիպել էս գրքից, ու էդպես հետաքրքրություն առաջացավ:

    Գիրքն ինչպե՞ս է սկսվում
    Человек умирает, и в тот момент, когда его физические страдания достигают предела, он слышит, как врач признает его мертвым.

    Ո՞ր էջին եք հասել
    48/48

    Ձեր կարծիքը մինչև հիմա
    Առանձնապես շատ մեծ ակնկալիքներ չունեի էս գրքից, պարզապես հետաքրքիր էր կարդալ կլնիկական մահ տարած մարդկանց պատմածները:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  26. #720
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ եք կարդում հիմա
    Վազգեն Շուշանեան, «Բանաստեղծն ու կինը»

    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Լսել էի, որ Շուշանյանը լավ գրող է, մասնավորապես գովում էին «Ճերմակ Վարսենիկ» վեպը: Գրախանութ հերթական այցիս ժամանակ աչքովս ընկավ այս գիրքը, որ 3 վիպակ է ներառում, որոշեցի գնել: Երկար ժամանակ սեղանիս դրված էր մի քանի այլ «բախտակիցների» հետ, մինչև վերջերս վերջապես որոշեցի կարդալ:

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    «Չեմ գիտեր թէ սէրը ի՞նչպես բնակութիւն կը հաստատէ ուրիշ մարդոց սրտերուն մէջ, ո՞ւրկե կու գայ: Կու գայ հա՞նդարտօրեն ու հանդիսաւորապէս, քայլ առ քայլ ու հետզհետէ ողողելով շրջակայքը իր անուշ լոյսովը թէ յեղակարծ երանութեան մը պէս, որ գիշերներով քեզ զարթուն պահելէ վերջ, ցրտին գիշերամուտի մը դուռդ կը զարնէ:»

    4. Ո՞ր էջն եք հասել
    85/116 (Գիրքն ամբողջությամբ 219 էջ ունի)

    5. Ձեր կարծիքը մինչև հիմա
    Շատ դանդաղ եմ առաջ գնում… Բայց ոչ թե որովհետև դժվար է կարդացվում: Ուղղակի ահավոր, անտանելի լավ է գրված: Ամեն անգամ գիրքը ձեռքս եմ վերցնում, որ շարունակեմ կարդալ, բայց մինչ կգտնեմ այն տեղը, ուր հասել եմ, «ճանապարհին» աչքս ընկնում է մի ուրիշ հատվածի վրա ու… Ինձ թվում է՝ նույնիսկ 1000-րդ անգամ կարդալիս միևնույն է չի ձանձրացնի ու նույն զգացողությունները կապրես: Ամեն մի բառն այնպես է ընտրված, որ հստակ զգում ես այն, ինչ հեղինակն էր ուզում արտահայտել:
    Ու կարդալով մտքումս կարծես ընտիր նկարահանած ֆիլմ դիտեմ:
    Հրաշք է:
    Չնայած էրոտիկ գրականություն առանձնապես չեմ կարդացել, բայց վստահ եմ, որ այս մեկը լավագույն նմուշներից է: Ամեն մեկը չի կարող այդ թեմային մոտենալ՝ բացառելով գռեհկության նշույլն անգամ: Էնքա՜ն սիրուն ա…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kanamar (08.08.2011), Անի Ներկարար (08.08.2011)

Էջ 48 92-ից ԱռաջինԱռաջին ... 3844454647484950515258 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ կուտեիք հիմա
    Հեղինակ՝ Haykolo007, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 328
    Վերջինը: 18.08.2022, 17:30
  2. Ի՞նչ թերթ եք կարդում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 92
    Վերջինը: 27.08.2016, 17:01
  3. Ով ինչպես է կարդում
    Հեղինակ՝ Tigran-57777, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 109
    Վերջինը: 30.06.2012, 03:58
  4. Ի՞նչ ենք կարդում
    Հեղինակ՝ Garapost, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 07.12.2010, 16:02
  5. Հիմա դու էլ չկաս...
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.06.2007, 13:17

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •