1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ջորջ Սոնդերս - «Պաստորալիա»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Բլայնդ դեյթ ա: Լրիվ լուրջ
Ուրեմն ճամփորդելիս քինդըլս մոռացել էի, Մոդիանոն էլ արագ-արագ պրծա, հետդարձի ճամփին նոր գիրք էր պետք: Մտա Ամստերդամում իմ սիրելի գրախանութը՝ էն մեկը, որտեղից վախտին Հեմինգուեյ եմ առել, սկսեցի մի նոր հարմար բան ման գալ: Ոչ մի բան չձգեց: Մեկ էլ տեսնեմ՝ բլայնդ դեյթի դարակը, այսինքն՝ գրքեր են, որոնց կազմը փաթեթավորած ա, ու դու չգիտես՝ ինչ ես առնում: Տենց մեկն առա, սա դուրս եկավ
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
I have to admit I'm not feeling my best.
4. Ո՞ր էջն եք հասել

96
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Հա մտածում եմ՝ չէ բայց ո՞նց կարայի էս գիրքը ընտրեի Ախր լրիվ ինքն ա. Ամերիկան ոնց կարա ձեռ ա առնում, ես էլ ավտոբուսի մեջ նստած կարդալիս ձենով ծիծաղում էի: Ու պլյուս հեղինակը նենց ոճ ա ընտրել, որը ես փորձարկում եմ իմ վերջին մի քանի պատմվածքներում: Գժանոց գիրք ա: Փորձեք մարդիկ: