1. Ի՞նչ եք կարդում հիմա
Հարիետ Բիչըր-Սթոու-«Քեռի Թոամասի խրճիթը»:
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Դպրոցում կարդացել էի: Երբեմն գիրքը վերցնում, որոշ սիրելի հատվածներ էի վերընթերցում՝ արդյունքում հասկանում էի, որ պիտի ամբողջությամբ վերընթերցեմ: Հատկապես շատ էի սիրում էն հատվածներից, որտեղ Թոմասը Ogystin Սեյնտ-Քլերի մոտ ա ծառայում՝ պստիկ Իվան ինչ լավն էր,Սեյնտ-Քլերն էլ:
Մի խոսքով էսօր սկսել եմ:
Պապիկս որ գալիս էր մեր տուն համարյա ամեն անգամ մի գիրք էր բերում, մակագրած: «Քեռի Թոմաս»-ն ու «Բոռ»ն էլ են (վերջինիս մասին էլ եմ էս թեմայում գրել) իր նվերները:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Փետրվարյան մի ցուրտ օր, իրիկնադեմին, Կենտուկիի նահանգի Պ. քաղաքում երկու ջենտլմեններ ճոխ կահավորված ճաշասենյակում նստել էին մի շիշ գինու առաջ.
4. Ո՞ր էջն եք հասել
37 էջ եմ կարդացել Կորնեյ Չուկովսկու 17 էջանոց հետաքրքիր մեկնաբանությունը ներառյալ («Բիչըր-Սթոուն և իր գիրքը»):
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Դե կարծիքս վաղուցվա ա ինչպես ասեցի: Ու թեկուզ հենց էն, որ որոշել եմ էդ մեծ գիրքը (իմ համար մեծ ա) նորից կարդալ, արդեն շատ բան ա ասում: Հա՛, հիշում եմ, որ էն ժամանակ կարող ա մի քանի օր «перерыв անեի», չկարդայի, հավես չունենայի, բայց նաև հիշում եմ, որ կարդալուց երբեք որևէ հատվածի վրա չեմ կանգնել երկար ժամանակ, ջրի պես առաջ էր գնում՝ մեծ հետաքրքրությամբ ընթերցվում:Ընտիր գիրք ա, տեղ-տեղ էլ ահավոր կատաղեցնող ու ստրկատերերի գլուխը ջարդելու դրդող::agressive
Էջանիշներ