User Tag List

Էջ 50 92-ից ԱռաջինԱռաջին ... 4046474849505152535460 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 736 համարից մինչև 750 համարի արդյունքները՝ ընդհանուր 1378 հատից

Թեմա: Ի՞նչ եք կարդում հիմա...

  1. #736
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ եք կարդում հիմա

    «Ինքնություն» (Միլան Կունդերա)

    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Ստեղից
    Ու ընդհանրապես, եթե բլոգերները մի քիչ շատ գրեին գրքերի մասին (խիստ սուբյեկտիվ կարծիքներ, ոչ թե լուրջ վերլուծություններ), էնքան ուրախ կլինեի:

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    Նորմանդական ծովի ափին գտնվող փոքրիկ քաղաքի մի հյուրանոց, որը պատահաբար ուղեցույցում գտել էին:

    4. Ո՞ր էջն եք հասել

    12
    5. Ձեր կարծիքը մինչև հիմա
    Առայժմ կարծիք չունեմ, բայց հույսեր եմ փայփայում, որ կկոմպենսացնի կարդացածս նախորդ երկու վատ գրքերը:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Renata (31.10.2011)

  3. #737
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ եք կարդում հիմա
    «35 և մյուս թվականները» - Անատոլի Ռիբակով

    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Որ իմանամ, թե Սաշա Պանկրատովի վերջն ինչ եղավ։ )) Ռիբակովից լավ երևի ոչ ոք չի կարող փոխանցել էդ շրջանի «շունչը»։

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    В положенный день не пришла почта.

    4. Ո՞ր էջն եք հասել
    242

    5. Ձեր կարծիքը մինչև հիմա
    Պատմությունը կրկնվում ա։
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  4. #738
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ եք կարդում հիմա
    «Մարմին մեղապարտ… (Անձկութեան և չարչարանքի գիշեր մը)», Վազգէն Շուշանեան

    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    «Բանաստեղծն ու կինը» վերնագրված գրքում երկրորդ փոքրիկ վիպակն էր, ընդհանուր երեքն են: Առաջինը կարդացել էի, հիմա բավական երկար ընդմիջումից հետո ինքս ինձ համոզեցի կարդալ նաև այս մեկը: Համոզում էի, քանի որ վախենում էի՝ առաջինի չափ լավը չլինի ու հիասթափություն ապրեմ…

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    «Նազովրեցին՝ տառապանքի հասկացողութիւնը բերաւ խոնջ ու ձանձրացած հեթանոս հասարակակարգին: Իր առաքեալները ուրացան մարմինը որ մեր մեծագոյն հարստութիւնն է այս վաղանցուկ ու հողէ աշխարհին մէջ ու սրբազան անօթը մեր հոգիին, (գեղեցիկ բնակավայր): Որպէս հետեւանք՝ մարմնական սէրը՝ որ ամէնէն առողջ ու ամէնէն գեղեցիկ բնազդն է գուցէ, դարձաւ արգիլուած հաճոյք: Յետագային ապականեցան մարդիկ: Շնութիւնը փոխարինեց ասպետական ու առողջ հաճոյքը: Դրամատիրական անբարոյ պետութիւնը հասարակ վաճառքի վերածեց կնոջ մարմինը: Սէրը դարձաւ հիւանդագին, ապերասան խենեշ ու լիրբ ու աճուրդի հանուեցաւ մեր փողոցներուն մէջ: Աշխարհի սիրտը վերածուեցաւ ցեխակոյտի: Դէպի մաքուր ու բնական սէրը՝ ամէն կարօտ, բարերար ճիգ մըն է դէպի գեղեցիկը: Յետագայ էջերը կը ձգտին լուսաւորել ախտին մէկ կարեւոր դրուագը: Ընթերցողը սիրոյ դէմ մեղադրական մը պէտք չէ նկատէ զանոնք. հապա ախտաճանաչութեան համեստ փորձ մը:»

    4. Ո՞ր էջն եք հասել
    Շատ կարճ է, 50 էջ, վերջացրել եմ արդեն:

    5. Ձեր կարծիքը մինչև հիմա
    Էսքան գրում էի, որ ասեմ… Լավն էր, ձգում էր, մի շնչով կարդացվում էր, ԲԱՅՑ… խորհուրդ չէի տա կարդալ «Բանաստեղծն ու կինը» վիպակին ծանոթ լինելուց հետո, թե չէ չի գնահատվի ըստ արժանվույն:
    «Բանաստեղծն ու կինը» գլուխգործոց է:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (02.11.2011)

  6. #739
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ եք կարդում հիմա
    «Ամստերդամ» (Յան ՄաքԷվան)

    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Էս մի գիրքն էլ շատ ժամանակ առաջ մի ուրիշ բլոգեր էր խորհուրդ տվել: Հետո ահագին փորփրեցի ու պարզեցի, որ նախ հեղինակը բավական հայտնի գրող է, երկրորդ «Ամստերդամը» նրա լավագույն գործն է: Վերջապես գիրքն ունեմ, որոշեցի կարդալ:

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    Two former lovers of Molly Lane stood waiting outside the crematorium chapel with their backs to the February chill.

    4. Ո՞ր էջն եք հասել

    11
    5. Ձեր կարծիքը մինչև հիմա
    Սպասելիքներս մեծ են: Հույս ունեմ` կարդարացվեն:

  7. #740
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ եք կարդում հիմա
    Էթել Լիլիան Վոյնիչի «Բոռ»-ը

    2.
    Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

    Պապիկս համարյա ամեն անգամ մեր տուն գալուց մեզ համար իր գրքերից էր բերում երբ փոքր էինք: Հիշում եմ մի անգամ քույրիկիս՝Աննայի հետ իր գրքերից էր խոսում կատակով ասեց, «Բոռն էլ ա լավ գիրք, բայց էնքան քրքրված ու մաշված ա, որ ամաչում էլ եմ քեզ տամ»:
    Աննան այդ գիրքը կարալուց շա՜տ էր տպավորվել, հիշում եմ ի՜նչ անհամբերությամբ էր մի մասի սպասում՝մաս, որը իրոք կարեւոր էր, քանի՜անգամ էր ասում, «Ախր ե՞րբա **************»: Մի օր էլ, գիշերով պատմեց ինձ էդ գրքի բովանդակությունը: Շատ տարիներ են անցել, հիմա ես մեծամասամբ գիտեմ ինչի մասին ա, ինչա լինելու հետո ու չնայած չեմ սիրում էդ ձեւով կարդալ, բայց կոնկրետ էս գիրքը է՛լ ավելի հետաքրքիր ա դառնում ինձ համար, երբ անհամբեր սպասում եմ այն մասերին, որոնց մասին արդեն գիտեմ:
    Երեկ եմ սկսել կարդալ:


    Վերջին խմբագրող՝ Smokie: 13.11.2011, 10:56:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (13.11.2011), Renata (13.11.2011), Արէա (14.11.2011)

  9. #741
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. Ինչպե՞ս է գիրքը սկսվում
    Արթուրը նստել էր Պիզայի հոգեւոր ճեմարանի գրադարանոմ ու թղթատում էր ձեռագիր քարոզների մի դեզ: Հուլիսի տաք երեկո էր, լուսամուտները լայն բաց էին արած ու փեղկերը կիսափակ՝ զովության համար: Ճեմարանի տեսուչը՝ հայր Մոնտանելլին կանգ առավ մի վայրկյան գրելուց ու սիրով նայեց պատանու թխահեր գլխին, որ հակված էր թղթերի վրա:
    -
    Չգտա՞ր, սիրելի՛ս: Ոչի՛նչ, այդ կտորը նորից կգրեմ: Երեւի մի թուղթը կորել է ու քեզ իզուր փնտռել եմ տալիս:
    Մոնտանելլիի ձայնը ցած էր, բայց լի ու հնչուն. արծաթի զուտ արտասանությունը նրա խոսվածքին մի առանձին հրապույր էր տալիս: Ի ծնե հռետորի ձայնն էր դա՝ հարուստ ելեւեջներով, որ Արթուրի հետ խոսելիս քնքշանք էր դառնում:
    -
    Չէ՛, պադրե՛, անպատճառ կգտնեմ: Անշուշտ այստեղ դրած պիտի լինեք: Նորից գրածը այն դուրս չի գա:

    4
    Ո՞ր էջն եք հասել
    45/302 (նկարներն էլ հետը հաշված)

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Renata (13.11.2011), Արէա (14.11.2011)

  11. #742
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5. Ձեր կարծիքը մինչեւ հիմա
    Սեր, սեր, սեր: Սեր հայրենիքի հանդեպ, Աստծո հանդեպ, մանկության ընկերուհու հանդեպ(այս վերջին թեման ինձ ամենահարազատն է) ամեն ինչի հանդեպ:Ահա թե ինչ է ներկայացվում այս գեղեցիկ վեպում: Այն 19-րդ դարի, երեսնական թվերի, իտալական ռեւոլյուցիայի մասին է: Կարդում եմ ու չեմ կարողանում կտրվել, հենց գիրքը կողք եմ դնում, մի քանի րոպեից էլի վերցնում եմ, չեմ դիմանում:
    Գրված է հին հայերենով, որին հիմա իհարկե այդքան էլ սովոր չեմ՝ «Էլ աշխատելու չեմ», «համբերող եղիր», «օգուտն ի՞նչ», «հոգնածի ես նման». «Ուզում էի քեզ ծանոթացնեմ,» «ես չեմ էլ ուզում, որ այնտեղ ապրեիր»: Շատ տեղերում էլ, խոսակցությունների ժամանակ երեւում են շեշտեր եւ բացականչական նշաններ:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 13.11.2011, 11:26:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Renata (13.11.2011), Արէա (14.11.2011)

  13. #743
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ եք կարդում հիմա
    «Թեթև մահ» (Սիմոն դը Բովուար)

    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Նույն հեղինակի «Երկրորդ սեռն» էի ուզում կարդալ, բայց գրադարանում չկար, ես էլ հեչ չէի ուզում դատարկ ձեռքով դուրս գալ գրադարանից, էս գիրքը վերցրի:

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    1963թ. հոկտեմբերի 24-ին` ցերեկը ժամը չորսին, գտնվում էի Հռոմում` Միներվա հյուրանոցի իմ համարում:

    4. Ո՞ր էջն եք հասել

    56
    5. Ձեր կարծիքը մինչև հիմա
    Չնայած ինքնակենսագրականների սիրահար եմ, էս գիրքը մի տեսակ սարսուռ ա առաջացնում: Որ վերջացնեմ, մանրամասն կբացատրեմ ինչ եմ զգում կարդալիս:

  14. #744
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զուգահեռ մի քանի բան եմ կարդում (ինչպես սովորաբար):

    1. Ի՞նչ եք կարդում հիմա
    Օնորե դը Բալզակ. Մարդկային կատակերգություն: Տվյալ պահին՝ Le contrat de mariage:

    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Ֆրասերենս լավացնելու նպատակով և նախկինում Բալզակի ստեղծագործություններից ոչինչ կարդացած չլինելու պատճառով:

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    M. de Manerville le père était un bon gentilhomme normand bien connu du maréchal de Richelieu, qui lui fit épouser une des plus riches héritières de Bordeaux dans le temps où le vieux duc y alla trôner en sa qualité de gouverneur de Guienne.

    4. Ո՞ր էջն եք հասել
    156/156

    5. Ձեր կարծիքը մինչև հիմա
    Հիմարություն:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (19.11.2011)

  16. #745
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ եք կարդում հիմա
    Lino Bianchi. Giovanni Pierluigi da Palestrina:

    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Կոմպոզիտոր Պալեստրինայի ստեղծագործությունների հետ ինձ ծանոթացրել է Rhayader-ը: Դե, հաշվի առնելով նրա անթերի ճաշակը դասական երաժշտության բնագավառում, արժեր ավելի մոտիկից ուսումնասիրել այս կոմպոզիտորին, որի մասին նա միշտ ոգևորությամբ է խոսում:

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    « Citadelle aux marches de Rome » : c'est ainsi qu'un de ses plus ancien historiens, Leonardo Cecconi, définit la ville de Palestrina.

    4. Ո՞ր էջն եք հասել
    239/317

    5. Ձեր կարծիքը մինչև հիմա
    Գերազանց: Առաջին մասը ներկայացնում էր Պալեստրինայի կյանքը. մանրամասն, հետաքրքիր, փաստաթղթերից մեջբերումներով հարուստ նկարագրություն էր: Ճիշտ է, ինչպես այդ այդ ժամանակների (XVI-XVII դդ.) իտալացի կոմպոզիտորներից յուրաքանչյուրի կենսագրությունը, լեցուն է նկարագրություններով, թե բարձրաստիճան կաթոլիկ հոգևորակաաններից ում հովանավորյալն է եղել կամ ձգտել լինել կոմպոզիտորը, բայց նույնիսկ այդտեղ հետաքրքիր փաստեր կան: Երկրորդ մասը ստեղծագործությունների վերլուծությունն է. արժեքավոր է նրանով, որ թվարկում է ստեղծագործությունները, որոնք հնարավորության դեպքում անպայման ներբեռնում եմ ու լսում: Հենց հիմա լսում եմ մի չափազա՛նց գեղեցիկ վեց ձայնանի մեսսա՝ Viri Galilei-ին:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  17. #746
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ եք կարդում հիմա
    Դոնալդ Կնուտ. 3:16 Bible Texts Illuminated

    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Կնուտ-մաթեմաթիկոսի եռահատոր աշխատությունը՝ Ծրագրավորման արվեստը, համալսարանական ծրագրից միշտ մեր գրականության ցանկում է եղել: Իսկ այս գրքի մասին կարդացի, որ Կնուտը կիրառում է stratified sampling մաթ. մեթոդը՝ աստվածաշնչյան տեքստն ուսումնասիրելու համար: Դե ի՞նչը կարող էր ավելի գրավիչ լինել, քան մաթ. մեթոդների կիրառումը սուրբգրային տեքստերն ուսումնասիրելու համար:

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    THE BIBLE is an incomparable book.

    4. Ո՞ր էջն եք հասել
    30/251

    5. Ձեր կարծիքը մինչև հիմա
    Շատ հետաքրքիր է: Մեթոդի էությունը կայանում է նրանում, որ աստվածաշնչյան գրքից ընտրված է մեկ խոսք, որը մասնրամասնորեն վերլուծվում է տվյալ գրքի և ողջ Աստվածաշնչի կոնտեքստում: Հակիրճ, սթափ վերլուծություններ են, մատնացույց են արվում հակասությունները, թվային անհամապատասխանությունները, փորձ է արվում դրանցից ոմանք բացատրել: Բայց ամենագրավիչն այն է, որ հեղինակի գիտի ասել «չգիտեմ». այն մասերում, որոնց մասին տեղեկություն չունի, չի փորձում արհեստական ու անհամոզիչ բացատրություններ տալ: Բացի դրանից, գիրքը ներառում է 60 նկար՝ տարբեր կալիգրաֆների կողմից (26 երկրներից), որոնցից յուրաքանչյուրը հիանալի գեղեցիկ աշխատանք է իրենից ներկայացնում:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  18. #747
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ եք կարդում հիմա
    Ռենե Դեկարտ. Discours de la Méthode

    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Դեկարտ-փիլիսոփային ու Դեկարտ-մաթեմատիկոսին շատ եմ հարգում:

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    Le bon sens est la chose du monde la mieux partagée : car chacun pense en être si bien pourvu, que ceux même qui sont les plus difficiles a contenter en toute autre chose, n'ont point coutume d'en désirer plus qu'ils en ont.

    4. Ո՞ր էջն եք հասել
    12

    5. Ձեր կարծիքը մինչև հիմա
    Շատ հետաքրքիր է: Տասներկու էջից հետո որևէ կարծիք հայտնելն իհարկե շուտ է: Գերում է մտքերի տրամաբանականությւոնը, կապակցվածությունը, մի խոսքով՝ մասնագիտական խրախճանք է:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  19. #748
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ եք կարդում հիմա
    Telling Tales (տարբեր հեղինակներ)

    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Անցյալ տարի գիրք նվիրելու օրվա առթիվ իմ ընտրությամբ նվեր էի ստացել: Դեռ հետո էլ Հայաստանից ուղարկել տվեցի: Ամոթ կլիներ չկարդալը:

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    Պատմվածքների ժողովածու ա, ո՞ր մեկի առաջին նախադասությունը գրեմ Լավ, նախաբանից.
    Gather round to enjoy the storytelling collected for your enjoyment in this book.


    4. Ո՞ր էջն եք հասել

    112
    5. Ձեր կարծիքը մինչև հիմա
    Ուրեմն էս գիրքը գրողներից ոչ մեկին փող չի բերում: Լիքը հայտնի հեղինակների պատմվածքներ հավաքել են, ստացված եկամուտը ամբողջությամբ տալու են ՄԻԱՎ-ի բլաբլաբլաներին: Ու նենց ա էրևում, որ հեղինակները լուրջ չեն մոտեցել գործին: Ամեն մեկը մի միջակություն շպրտել ա: Ասենք, օրինակ, Մարկեսի գործը լավն ա, բայց դե ինքը շատ ավելի լավ գործեր էլ ունի: Ընդհանուր առմամբ մենակ մի գործ ա մինչև հիմա դուրս շատ էկել (Արթուր Միլլերի «Բուլդոգը»), մի գործ էլ իրոք լավն էր (շատ դուր գալուց մի աստիճան ներքև) (Խոսե Սարամագոյի «Կենտավրոսը»):

  20. #749
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ եք կարդում հիմա
    Данияр Сугралинов - Кирпичи

    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Մանկությանս ընկերոջ խորհրդով, ICQ-ում սրտաբաց զրույցից հետո: Համ էլ ՆԼԾ-ի տարրեր ա պարունակում, ու ժամանակին ինտերնետի ռուսական սեգմենտում շատ մեծ հեղինակություն ուներ:

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    – Ты в магазин? Купи мне шоколадку, Резвей, – попросила Лида. – Очень хочется есть, а до обеда еще о-го-го сколько!

    4. Ո՞ր էջն եք հասել
    Հենց նոր վերջացրեցի, ասել ա թե՝ 52/52

    5. Ձեր կարծիքը մինչև հիմա
    Էսպես ասեմ. «վեհ» ու «գեղեցիկ» գաղափարներ ու դրանց համապատասխան ուղերձներ ման եկող մարդիկ թող հեռու մնան էս պատմվածքից: Դժվարանում եմ ասել, թե որպես գեղարվեստական գործ, որպես սոցիալական դրամա ինչ արժեք ունի: Բայց էն, որ ինձ խիստ հոգեհարազատ էր, դա փաստ ա:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (20.12.2011)

  22. #750
    խենթ երիտասարդ erewanski-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Գրառումներ
    270
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ եք կարդում հիմա
    Սերո Խանզադյան , Հողը

    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Եսիմ , մի տեսակ ձգում ունեի սովետական առօրյան ճանաչելու ու սա վերցրեցի
    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    Կիրճի ոլորապտույտ իջնող ճանապարհին կանգնած էր մի վթարված ավտոմեքենա....... անիմաստ սկիզբ

    4. Ո՞ր էջն եք հասել
    447
    5. Ձեր կարծիքը մինչև հիմա
    Կկարդամ մինչև վերջ , բայց տպավորված չեմ
    Ինձնից վերև միայն երկինք

Էջ 50 92-ից ԱռաջինԱռաջին ... 4046474849505152535460 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ կուտեիք հիմա
    Հեղինակ՝ Haykolo007, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 328
    Վերջինը: 18.08.2022, 17:30
  2. Ի՞նչ թերթ եք կարդում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 92
    Վերջինը: 27.08.2016, 17:01
  3. Ով ինչպես է կարդում
    Հեղինակ՝ Tigran-57777, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 109
    Վերջինը: 30.06.2012, 03:58
  4. Ի՞նչ ենք կարդում
    Հեղինակ՝ Garapost, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 07.12.2010, 16:02
  5. Հիմա դու էլ չկաս...
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.06.2007, 13:17

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •