User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Ուսում և առողջություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուսում և առողջություն

    Ի՞նչ կարծիքի եք, Հայաստանի կրթական համակարգը ինչքանո՞վ է ազդում աշակերտի/ուսանողի առողջության վրա:
    Աշակերտների մասին կոնկրետ հետազոտությունների արդյունքներ կան ինձ մոտ: Եթե ժամանակ ունենամ, կհրապարակեմ: Ուսանողների առողջությունը դեռևս հետազոտման փուլում է:
    Իսկ դուք ի՞նչ կարծիքի եք: Արդյոք առողջությու՞նն է ամենաթանկ բանը, թե՞ արժե այն զոհել հանուն ուսման: Իսկ գուցե մեկը մյուսին չի՞ վնասում:

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուսում և առողջություն

    Իմ կարծիքով, ուսումն իրոք կարող է վնասել առողջությանը։ Ուրիշ տեղերում չգիտեմ, համենայնդեպս, Հայաստանում այդպես է։ Դե, բոլոր ուսանողներն էլ կիմանան. անքուն գիշերներ , գերհոգնածություն ... և այլն... Իհարկե, այդ ամենից կարելի է խուսափել կարգին չսովորելու դեպքում և հանգիստ քնել ինչքան որ սիրտդ կուզի , բայց եթե մարդ ուզում է նորմալ սովորել ու նորմալ մասնագետ դառնալ, ապա դա գոնե որոշ չափով առողջության հաշվին է լինում...

    Չնայած, գուցե շատ բան կախված է նաև կոնկրետ ԲՈՒՀ-ից ու մասնագիտությունից
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #3
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուսում և առողջություն

    մենք շատ ենք այս թեմայով խոսացել ուսանող ժամանակ կուրսեցինորով, հատկապես ծանր քննությունների ժամանակ ... ու պատկերացնում էինք , որ մինչև ընդունվելը ու մեկ էլ ընդունվելուց հետո թեստ որ անցկացնեն մեզ հետ , վա՜՜՜յ ... գիժ ու հոգեկան դուրս կգաինք էդ անվերջ սթրեսսների պատճառով ...

  4. #4
    Լիարժեք անդամ docart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    41
    Գրառումներ
    135
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուսում և առողջություն

    Իմ կարծիքով ամենածանր բժշկական համալսարան սովորելն է: Խնդրում եմ չասեք, թե բժշկական եմ սովորել, դրա համար ել այդպես եմ ասում: Ոչ մի տեղ առավոտվա 9ից մինչև 5 դաս չեն անում< այդքան մեծ ծավալի քննություններ չեն հանձնում և այդքան շատ հանձնարարություններ չեն տալիս: Իմ կարծիքով ակումբի մյուս բժշկական ուսանողները կհաստատեն դա:

    ամեն ինչ հարաբերական է...

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (28.07.2010)

  6. #5
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուսում և առողջություն

    ուհու , նրանց վրա նաև հոգեբանական ճնշում էլ կա երևի ... քանի որ մեզանից շատ գիտեն մեր հիվանդությունների ու մարդկային թերությունների մասին , ու երևի ամեն մի հիվանդության մասին անցնելիս իրենց վրա են վերցնում ...

  7. #6
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուսում և առողջություն

    Մեջբերում docart-ի խոսքերից
    Իմ կարծիքով ամենածանր բժշկական համալսարան սովորելն է: Խնդրում եմ չասեք, թե բժշկական եմ սովորել, դրա համար ել այդպես եմ ասում: Ոչ մի տեղ առավոտվա 9ից մինչև 5 դաս չեն անում< այդքան մեծ ծավալի քննություններ չեն հանձնում և այդքան շատ հանձնարարություններ չեն տալիս: Իմ կարծիքով ակումբի մյուս բժշկական ուսանողները կհաստատեն դա:
    Ես կասեմ, որ սխալվում ես: Ամերիկյան համալսարանի ուսանողներն ավելի ծանր վիճակում են, քանի որ նրանց դասերը սկսվելով առավոտյան ավարտվում են միայն երեկոյան ուշ ժամերի և նրանց լսարանները /համենայն դեպս համակարգչային արխիտեկտուրա մասնագիտության գծով/ կիսանկուղային հարկում են ու ոչ այնքան բարենպաստ պայմաններում…

  8. #7
    Սկսնակ անդամ Ռեալիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    34
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուսում և առողջություն

    Ես էլ լսել եմ, որ պոլիտեղնիկնա հեշտ ընդունվել բայց դժվարա սովորել, նույնիսկ լսել եմ որ պոլիտեխնիկի ուսանողների համար ամենավատ անեծքը ԳԾԱԳԻՐՏ ՃՂԵՄՆԱ, մի խոսքով ավելի լավա 3 քննություն տամ քանց թե մի հեկտարանոց գցագիր վերցնեմ փողոցով ման գամ, ընդեղի տղաներին ել չեմ նախանձի մի անեկդոտ լսելուց հետո
    Ասումա 3 աղջիկ են գնում մեկը գեշ , մյուսը ահավոր գեշ , են մյուսն ել վապշե պոլիտեխնիկի ուսանողուհիա. Ես չեմ սովորել ըտեղ, բայց սենց եմ կարծում երևի էտ աղջիկը էնքանա սովորում, որ ժամանակ չի լինում իրա արտաքինով զբաղվի, դրա համարա գեշ.
    դե տղաներին ել չեմ նախանձում նրա համար քանի որ ես չեի կարանա մի տեղ սովորել որ գոնե 10-ից 5-ը սիրուն չլինեին.
    Չնայած անեկդոտը ես չեմ հորինել ես ուղակի ասեցի իմ լսածի մասին եթե սխալվում եմ ուղղեք, իմ կարծիքով պիտի արտահայտվես լսածտ, որ հաստատ իմացողները ուղղեն քեզ եթե սխալ ես
    Всех денег заработать нельзя!!!
    Но в то же время... пропить МОЖНО!

  9. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուսում և առողջություն

    Ես եկա հաստատելու: Բարեբախտաբար, մինչև ժամը հինգն այլևս դաս չեն անում, բայց փոխարենն այնքան հանձնարարություններ են տրվում, որ ստիպված ես ամբողջ օրն ընթերցասրահում նստել, հետո էլ տանը պարապել: Իսկ այդ ընթացքում ի՞նչ ենք ուտում: Կասկածելի ծագման սնունդ, այն էլ օրը երկու-երեք անգամ, մինչդեռ մյուս բուհերի ուսանողները կարող են միայն մեկ անգամ կասկածելի սնունդ ուտել, իսկ հետո տուն գնալ ու մամայի սարքած կերակուրն ուտել: Այստեղից, բժշկականի ուսանողները պետք է որ առաջինը լինի ստամոքս-աղիքային ուղու խանգարումներով:
    Հետո, նախանձում եմ, երբ տեսնում եմ, թե, ասենք, մանկավարժականի ուսանողը մի քննությանը ընդամենը մեկ հարյուր թերթանոց տետր պետք է պարապի, մինչդեռ մեզ մոտ երկու-երեք այդքան տետրերին ավելանում են հսկայական դասախոսությունները, հետևաբար ստիպված գիշերները չենք քնում, որ հասցնենք: Չնայած մեզ մոտ մի առավելություն կա: Քանի որ ամեն օր պահանջում են դաս սովորել և դու պարտաճանաչորեն կատարում ես հանձնարարությունները, քննաշրջանն այնքան էլ ծանր չի լինում, կարող ես պարզապես արագ-արագ թերթել նյութը: Այսինքն, կարդալու ժամանակ չի էլ լինում, որ ամեն ինչ զրոյից սովորես:

    Ինչ բժշկականում եմ սովորում, աշնանային կիսամյակից հետո ծանր հիվանդանում եմ և ստիպված եմ լինում հիվանդ-հիվանդ պատրաստվել քնություններին:

    Հետո, բժշկականի ուսանողները ուսանող դառնում են արդեն առողջությունը որոշ չափով քայքայած, քանզի նրանց համար ընդունելության քննություններն էլ են բավական դժվար հաղթահարելի: Ես հիշում եմ ինքս ինձ: Որպես մեդալակիր միայն մի քննություն եմ հանձնել, բայց դրանից հետո սարսափելի էր իմ հոգեկան վիճակը: Ասենք, գիշերներն արթնանում էի ու սկսում էի գոռալ կամ ինչ-որ վախենալու բաներ էի տեսնում (տեսողական հալուցինացիաներ):

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (28.07.2010)

  11. #9
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ կարծիքի եք, Հայաստանի կրթական համակարգը ինչքանո՞վ է ազդում աշակերտի/ուսանողի առողջության վրա:
    Ուսանողից ա կախված, եթե իրան նայի ու լավ սնվի իհարկե ոչ մի վնաս չի տա, դեռ շատ կարդալուց ու սովորելուց ոչ մեկ չի հիվանդացել:

    Իսկ դուք ի՞նչ կարծիքի եք: Արդյոք առողջությու՞նն է ամենաթանկ բանը, թե՞ արժե այն զոհել հանուն ուսման: Իսկ գուցե մեկը մյուսին չի՞ վնասում:
    Առողջությունն իսկապես ամենաթանկն է, այն զոհել չի կարելի, մեկն էլ մյուսին չի խանգառում
    Բարի ուսում: "Учиться, учиться и еще раз..." (c) В.И.Ленин

    I love my life and I celebrate it every day...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոգեկան առողջություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 96
    Վերջինը: 16.03.2018, 15:46
  2. Սեռավարակներ և սեռական առողջություն
    Հեղինակ՝ Hovulik, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 131
    Վերջինը: 08.03.2018, 10:35
  3. Ուսում Գերմանիայում
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.03.2013, 20:46
  4. Աշխատա՞նք, թե՞ ուսում
    Հեղինակ՝ Լեո, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 13
    Վերջինը: 30.07.2008, 20:39
  5. Գրառումներ: 13
    Վերջինը: 20.12.2007, 21:24

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •