Ի՞նչ կարծիքի եք, Հայաստանի կրթական համակարգը ինչքանո՞վ է ազդում աշակերտի/ուսանողի առողջության վրա:
Աշակերտների մասին կոնկրետ հետազոտությունների արդյունքներ կան ինձ մոտ: Եթե ժամանակ ունենամ, կհրապարակեմ: Ուսանողների առողջությունը դեռևս հետազոտման փուլում է:
Իսկ դուք ի՞նչ կարծիքի եք: Արդյոք առողջությու՞նն է ամենաթանկ բանը, թե՞ արժե այն զոհել հանուն ուսման: Իսկ գուցե մեկը մյուսին չի՞ վնասում:


Մեջբերել
, գերհոգնածություն
... և այլն... Իհարկե, այդ ամենից կարելի է խուսափել կարգին չսովորելու դեպքում
և հանգիստ քնել ինչքան որ սիրտդ կուզի
, բայց եթե մարդ ուզում է նորմալ սովորել ու նորմալ մասնագետ դառնալ, ապա դա գոնե որոշ չափով առողջության հաշվին է լինում...

) և պոլիտեխնիկը։ Գուցե էլի կան, որոնց մասին չգիտեմ, չեմ կարող ասել։ Միայն գիտեմ, որ շատ ԲՈՒՀ-երում կարելի է տարվա ընթացքում ոչինչ չանել և միայն քննությունից առաջ մի քանի օր պարապելով՝ գոնե դրական գնահատական ստանալ։ Բայց չեմ կարծում, թե այդպես կարելի է նորմալ մասնագետ դառնալ։ Գիտելիքը, վերջիվերջո, պետք է նաև նստվածք տա, այլապես շատ շուտով մոռացվում է նույն արագությամբ, ինչ արագությամբ, որ ընկալվել էր։ Դա վաղուց փորձված բան է։
Սպո՞րտ, այն էլ ռեգուլյա՞ր… Դեմ չեմ, դա իրոք շատ առողջարար է, բայց տվյալ դեպքում պետք է ընտրություն կատարել. կա՛մ շաբաթվա մեջ երկու-երեք անգամ սպորտով ես զբաղվում, կա՛մ դասերդ հասցնում ես:

Էջանիշներ