Ես հաճույքով կնայեի ֆիլմ, որը ցույց կտար այսօրվա կյանքի լավ կողմերը, թե չէ կեղտերը տեսնելուց բոլորս էլ հմուտ ենք... Իսկ ո՞վ կցուցադրի այն, ինչը մեր՝ կեղտ որսացող աչքից վրիպել է: Ո՞վ կբարձրացնի աթարը ու ցույց կտա, որ տակը նոր աճած կանաչ ծիլ կա: Եվ բացարձակ չի նշանակում, թե դա չի լինի ճշմարտություն. պարզապես կլինի այն ճշմարտությունը, որը չենք նկատում... Թե չէ այն, որ աշխարհն անիրավ է, կայնքն էլ դաժան, ինքս էլ գիտեմ. դուք ինձ դրա մեջ եղած լավը ցույց տվեք... վատին սովոր աչքս մտցրեք:
Էջանիշներ