Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
Եթե հիմիկվա "պարզ" կյանքը հնարավոր լիներ մի ֆիլմում իր բոլոր կեխտերով ու անկյուններով ցուցադրել լաավ հավեսով կնայվեր, բայց ոչ ոք այդքան ռիսկ չի ունենա, ասենք 100 տոկոսանոց մաքուր զու:լալ ճշմարտություն մեր կյանքի մասին
Ես էլ նույնը կուզենայի։ Տխուր է, բայց փաստ, որ մեր ժամանակակից սովորական կյանքը պատկերող հայկական ֆիլմեր չկան։ Ժամանակին հիանալի ֆիլմեր ունեինք, որոնք բավական հաջողությամբ պատկերում էին համապատասխան ժամանակաշրջանի կյանքը։ Բայց այդ ժամանակները վաղուց արդեն անցել–գնացել են, ու մեր այսօրվա կենցաղը շատ է տարբերվում այն ժամանակվանից։ Լավ կլիներ, եթե գոմից, կովից ու թրիքից դուրս կյանքի մասին էլ ֆիլմեր նկարահանվեին...