Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
Օրինակը ամենավառ դաստիարակման միջոցն է, էսօրվա «օրինակները» ապացուցում են էդ սկզբունքների «ճիշտ»` ավելի ճիշտ, արդյունավետ լինելը: Պետք է մենք ամեն մեկս աշխատենք մեր շրջապատի մարդկանցից գոնե մեկի մտածելակերպը փոխել: Դա շատ դժվար ու «անշնորհակալ» գործ է ու մենք դրա արդյունքը չենք էլ տեսնի, բայց գոնե մեր սերունդներում էդ մարդիկ մեծամասնություն չեմ կազմի:
Դա շատ տարածված մոլորություն է: Եվ կներես, տարածված է հիմնականում սուտ ինտիլիգենցիայի շրջանում /անձնական չընդունես /:
Փոխել մարդկանց "ուղեղը": Կամ "լվալ" մարդյանց ուղեղը:
Իսկ ինչու՞ է քեզ թվում, որ մարդը տեսնելով ռեալ կյանքը, պետք է պատրաստակամություն հայտնի լսել քեզ ու "փոխել" իր ուղեղը: Շատ պարզունակ կարծիքի ես մարդկանց մասին:
Հարցը շատ ավելի խորքային է: Եվ "առաջ", դեպի "լուսավոր" ապագա գնալու համար շատ ավելի կոմպլեկս մեթոդներ են անհրաժեշտ: Դրանց մեջ կան շատ առաջնայինները և երկրորդայինները:
Իսկ այդ մեթոդները կիրառելուց առաջ ամենաառաջնայինը ՝ դա մարդու կողմից ռեալության հնարավորինս բազմակողմանի, լայն պատկերացումն է:
Այսպիսով եթե ասեիր եկենք օգնենք իրար՝ հասկանալու համար ռեալությունը, ապա միանշանակ քո հետ կհամաձայնեի: