User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Ես քեզ կարոտել եմ …

  1. #1
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ես քեզ կարոտել եմ …

    Ես քեզ կարոտել եմ …

    Ուսանողական խորհրդի նիստ էր գումարվելու և մի քանի անհաջող փորձերից հետո որոշել էի իմ մասնակցությունն ունենալ : Նախապես գիտեի որ գալու էր Լենան , ով մի քանի լուրջ տպվածքներ ուներ “Բարություն ” ամսագրում ` մարդ` ով խուսափում էր սեփական անունից ու հանդես գալիս միայն գրական կեղծանվամբ: Երբ նիստերի դահլիճի դուռը բացվեց, ես անմիջապես ճանաչեցի ուսանողական խորհրդի “ друг “ կեղծանվամբ նախագահին : Որեշեցի մոտենալ .
    - Բարև ձեզ , -ասացի ես :
    - Բարև ձեզ , -լսվեց ի պատասխան:
    Հետո մի քանի գրկախառնումներ իմ աչքերի առաջ , իսկ ես կարծես անտեսնաելի գլխարկի տակ էի : Մի քանի լուռ րոպեների ընթացքում ճանաչեցի գրեթե բոլորին “Մենք ” թերթի էջերից , ու ասացի :
    - Ես ներկայանամ , “иностранец “ :
    - Օ , այդ դո՞ւ ես ,- ասաց Լենան ժպտալով ,- ես քեզ լրիվ այլ կերպ էի պատկերացրել : Իհարկե դու շատ ազնիվ տեսք ունես ,- իր իսկ ասածից շփոթված ասաց Լենան ,- բայց իմ պատկերացրածից շատ ես տարբեր :
    Հետո նա սկսեց ներկայացնել մնացածներին . “ Սա Վանյա Իվանովն է , նա Վիկտոր Սիդորովը …“ : Մի երկուսին նույնիսկ ես ճանաչեցի .
    - Դուք “друг” –ն եք , ուսանողական խորհրդի նախագահը :
    - Այո , - ժպտալով պատասխանեց նա : Իսկ Վանյա Իվանովը նույնիսկ սրամտեց , թե մենք էլ նրա ընկերներն ենք , ինչը բառացիորեն հնչեց այսպես . “Он главный друг , а мы его друзя” : Ես ժպտացի ու ինձ թվաց , թե ամեն ինչ հարթվում է , սակայն երբ ինձ ներկայացրեցին Մարիա Ալեկսանդորովային և Կատյա Կիրեևային , ես հասկացա , որ ավելի հեշտությամբ կընդգրկվեմ “Գիտելիք” միջազգային կոմիտե , քան իրեն ազնվացեղ համարող , շատ անգամ հնչած Ալեկսանդորովա ազգանվամբ աղջկա “փակ” շրջապատ:
    Մնացյալ մանրամասները ես հիշեցի միայն հաջորդ օրը , երբ գնացի այն բարձրահարկ շենքի մոտ , որտեղ մի ժամանակ ապրում էր իմ ամենաթանկ “գանձը” : Երբեկ չեմ մոռանա Լեբեդյանսկոյե փողոցում գտնվող բարձրահարկ շենքի տասերեքերորդ հարկի այն բնակարանը, որի փայտյա դռան վրա գրված էր “А.Э. Геворгян” . Հիշում եմ , երբ առաջին անգամ եկա ձեր տուն ծանոթանալու ծնողներիդ հետ , հայրդ խեթ նայեց ինձ ու ասաց . “ Դու գոնե գիտես , թե՞ ովքեր են եղել քո նախահայրերը …” , ինչից շփոթված մայրդ ասաց .“Տղաս նանայով թեյ կխմե՞ս , Հայաստանից է բերված “ : Ախ տիկին Գևորգյան , որքան ժամանակ է անցել այդ թեյից հետո , որքան եմ ես կարոտում ձեր պատրաստած աղանդերը , որին միայն մենք հայերս կարող ենք անվանել “Ալանի” , մեր դեղձի միջուկում ընկույզի ու շաքարավազի խառնուրդ , ինչը լրացվում է դարչինի նուրբ համով :
    Ու երեկ սիրելիս , կանգնած այդ ձյան պես սառն ու քամու պես մարմինդ կտրող հայացների ներքո հասկացա, որ շատ քննարկված ժամանակը ոչինչ չի բուժում և ոչինչ մոռացության չի տալիս, նույնիսկ քո վարդագույն զգեստը , որի փեշին փոքրիկ ծաղիկ հիշեցնող ինչ-որ բան կար , ինչը հիմա կանվանվեր լավ ընտրված “աքսեսուար” ` փչացնելով քո անբիծ գեղեցկությունն ու շուրթերիդ պես վարդագույն ու գեղեցկությունդ կատարյալ դարձնող զգեստի հմայքը :
    Գիտե՞ս ՝ հիմա ՝ երբ ձեր պատուհանից կախ եմ տեսնում մայրիկիդ մուգ շագանակագույն տնային հագուստը , որը դու նրան քաղաքավարիորեն կարգելեիր հագնել, պնդելով որ նրա նուրբ ու երիտասարդ դեմքին այդ մուգ գույնը չի սազում ՝ հասկացա , որ զգում եմ քո մեղեմ ու երբեկ վրավորելու միտում չունեցող քննադատության պակասը :
    Հա , գիտե՞ս , երբ նայում էի Լենայի բարի , ցրտից մի քիչ կարմրած դեմքին , լայն ժպիտին , հիշեցի քո խոսքերը. “Լայն ժպտա , որ ամբողջ աշխարհը դա զգա ու ջերմանա, որ ներսիդ բարությունը փոխանցվի բոլորին , նույնիսկ ուսանողական հանրակացարանի տիկին Սվետլանաին”, ով աշխարհում ամենից շատ ատում էր մուգ մաշկով մարդկանց , ու ասում .”Сынок , был бы ты потемнее , я бы не здоpoвалась с тобой” : Ախ տիկին Սվետլանա , եթե իմանայիք , թե ինչքան հաճելի էին ինձ ձեր դժգոհությունները լսելը ու ինչեր կտայի հիմա , որ գեթ մի անգամ ասեիք. “Привет сынок , ты опять идеш на свидание с самой красивой армяанкой ? ”.
    Այսքան խոսում եմ մոռանալով պատմել , թե ինչ եղավ երեկ , քանզի գիտեմ , որ եթե կողքիս լինեիր , ամբողջ ընթացքում ինձ կնայեիր կարմրած դեմքով , թացացած աչքերով ու մուզմունքից շփոթված ժպիտը շուրթիդ կասեիր . “Իսկ հետո՞ “ :
    Իսկ հետո մեզ սկսեցին միանալ մյուս աղջիկներն ու տղաները , որոնց ես սիրով ներկայանում էի. “иностранец … ուրախ եմ … ես կարդացել եմ ձեր վերջին հոդվածը ընտանի կենդանիների մասին … այո իհարկե ձեր բարության սիստեմն ինձ դուր եկավ …” :
    - Դուք Անդրեյն եք, օպտիկական ֆիզիկայի ամբիոնից , այնպես չէ ? :
    - Այո , իսկ դո՞ւք , ներեցեք ես ձեզ կարծես չգիտեմ :
    - Ես աստղագիտության ամբիոնից եմ , իսկ ձեր մասին պատմել է մեր դասախոսը , պր. Սեմյոնովը , նա հիացած է ձեր գիտելիքներով …: Նման խոսակցությունները հերթափոխում էին իրար ու թվում անվերջանալի, երբ զգացի “друг” –ի քննող հայացքը : Եթե միայն դու լինեիր կողքիս, գուցե ես չէի զգա այդ սուր դեմքի արտահայտությունը , որ ասես հրացանով ականջիս մեջ էր կրակում մի քանի իրար չկապվող արտահայտություններ . “Տեսնես չի՞ զգում , որ ավելորդ է …” , հետո մի քիչ փոփոխված , սակայն իրականում նույնի արձագանքը հանդիսացող մի քանիսը …
    - Իսկ հետո ՞,-ես գլուխս վեր բարձրացրեցի :
    - Բարև ձեզ տիկին Գևորգյան ,- ես այդպես էլ չսովորեցի դիմել նրան տիկին Վարդուհի , ինչպես նա էր նախընտրում ,- ներեցեք, ես անցնում էի այս կողմերով ու մի պահ միայն կանգ առա , սա… ,- ու ես դեռ խոսքս չէի ավարտել , երբ նա ասաց:
    - Սպասիր որդիս , դու ինչ է չե՞ս ուզում բարձրանալ վերև , դա Աստղիկին դուր չէր գա … :
    “Դա Աստղիկին դուր չէր գա …” : Ինչքան բաներ կան , որ քեզ դուր չէին գալիս , որովհետև դրանք վնասում էին ինձ , ու դու , միայն դու կարող էիր շոյել գլուխս ու ասել. - Իմ խենթ , իմ ոսկեծամ խենթ Արսեն , դու այնքան բարի ես ,- հետո կհամբուրեիր գլուխս ու քո տաք շուրթերի հպումից գլուխս կսկսեր այրվել , ինչն անմիջապես կհովանար այտերիցդ գլորվող երկու զույգ մարգարիտնեից :
    - Վաղը երեկոյան ես ձեզ կայցելեմ տիկին Գևորգյան , ուզում եմ երկար ժամանակով գալ , որ կարողանամ պր. Գևորգյանի հետ շախմատ խաղալ ու խոսել գրականությունից, նա շատ հարցերում է իմ ուսուցիչը եղել, -ու կմնա,- ասացի վերջում ցածրաձայն ՝ այնպես ՝ որ նա չլսեր :
    - Բարին ընդ քեզ, որդիս, զգույշ եղիր, դու ցրված ես երևում :
    - Շնորհակալ եմ : Ցտեսություն :
    -Մինչ վաղը, որդիս :

    Երբ տուն վերադարձա , տիկին Սվետլանան հայտնեց , որ մայրս է զանգահարել , որպեսզի իմանա թե ինչպես եմ հանձնել քննությունս : Իմ բարի մայրիկ , դու երկու օր է , ինչ փորձում ես գտնել քո որդուն , որ կարողանաս հարցնել , թե արդյո՞ք ես լուրջ եմ վերաբերվել օտար լեզվի քննությանը , իսկ հիմա օտալ լեզուն կարևոր դեր ունի : Ես դուրս վազեցի փողոց ու առաջին իսկ հանդիպած հեռախոսային խցիկից զանգահարեցի տուն .
    - Բարև մայրիկ , ինչպե՞ս ես : Ներիր , երեկ ուսանողական խորհրդի նիստ կար , ես ուշ վերադարձա , իսկ այսօր մի քանի գործեր ունեի խմբագրությունում …
    - Բարև որդիս, դու երկու օր է ինչ հաց չե՞ս կերել ,- եղավ մորս առաջին հարցը , իսկ հարցերը նրա մոտ անվերջանալի էին :
    - Ոչ մայրիկ , իհարկե կերել եմ ,- ստեցի ես ,- ուղղակի այօր հագեցած օր էր և ես մի փոքր հոգնել եմ , դրա համար էլ ձայնս քեզ տարօրինակ թվաց:
    - Արսեն , չհամարձակվես խաբել մորդ ,- նեղացած ասաց աշխարիս ամենաքնքուշ կինը :
    - Իմ խեղճ մայրիկ , դու կիլոմետրերի հետավորությունից ես զգում, թե երբ եմ ես սովում , երբ տխրում , երբ եմ քնում ու երբ արթնանում... ,- մտածեցի ես , սակայն ասացի ,- մայրիկ , դա կարոտն է , կանցնի , շուտով արձակուրդներ են և ես գալու եմ հայրենի գյուղ , գալու եմ ձեզ տեսնելու ,-ու չթողնելով որ նա խոսի , արագ ավելացրի, - ինչպե՞ս է առողջությունդ, ի՞սկ հայրիկի սիրտը , Անահիտը լա՞վ է սովորում , Գուրգեն պապիկենց տանն ամեն ի՞նչ կարգին է , պատմիր ամեն ինչ խնդրում եմ , ես ուզում եմ իմանալ:
    - Բոլորս լավ ենք , քույրդ ասում է , որ այնքան պիտի կարդա , որ երբ գաս քեզ հետ բանավեճի մտնի տարբեր ստեղծագործությունների շուրջ: Խիստ չդատես նրան , նա հիանում է քեզնով : Հայրդ երեկ իրեն վատ էր զգում ..“ ,- ես լսում էի լուռ ու փորձում կուլ տալ արցունքներս , որ խեղդում էին կոկորդումս ,- շուտ վերադարձիր որդիս , նա քեզ շատ է կարոտել: Գուրգեն պապիկն էլ է քեզ կարոտել, նա ամեն օր հիշելով որդու կորուստը տանջվում է , ու ասում .”Եթե Արսենն այստեղ լիներ , գոնե կվիճեինք աստղերի ու համաստեղությունների անվանումների համար և ծերությանս օրերը արագ կանցնեին ու վերջապես կհեռանայի այս անիծյալ աշխարհից , ուր մահը գալիս է ծերունու դուռը թակում , սակայն վերցնում երիտասարդին …” - գիտես որդիս , նա իսկապես քո կարիքն ունի , մենք բոլորս քո կարիքն ունենք : Զանգիր նրանց էլ երբեմն , նրանք քո զանգի կարիքը շատ ունեն :
    Հետո մայրս մի քանի անգամ հիշեցրեց , որ լավ սնվեմ , չմոռանամ գլխարկ հագնել , քանի որ Մոսկվայում սաստիկ ցուրտ է , իսկ երբ հրաժեշտ էինք տալիս , մայրս կիսաձայն ասաց .
    - Որդիս , դու չասացիր , թե ինչո՞ւ էիր երեկ նիստի դահլիճի դռնից դեռ ներս չմտած դուրս փախել ու փողոցները չափչփել, մոռացել ես , ի՞նչ է , որ դա Աստղիկին դուր չէր գա…
    Նա կախեց լսափողը ` ավելորդ անգամ իմ սուտը չլսելու համար , և ես այդպես էլ երբեկ չհամարձակվեցի հարցնել , թե նա ինչպես դա կռահեց : Չէ, նա գիտեր իր հիմար որդուն , որ ամեն հիմար պատրվակից թափառում էր փողոցներում ու հետո էլ դեռ մի քանի շաբաթ հիվանդ մնում “ընկաճախտ ” կոչվող եզակի հիվանդությամբ , որից դուրս գալուս համար անհրաժեշտ է լինում նամակ գրել քեզ ու հետո այրել այն քո շիրիմի մոտ …
    Ես քեզ կարոտել եմ …
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 11.12.2007, 19:55:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (28.11.2012), Sambitbaba (29.06.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Ես քեզ կարոտել եմ …

    Շատ լավ էր գրված

    Պատմությունդ տխուր էր և սրտին դիպչող...
    Կարոտն ու թախիծն անսահման էին...

    Չէ նա գիտեր իր հիմար որդուն , որ ամեն հիմար պատրվակից թափառում էր փողոցներում ու հետո էլ դեռ մի քանի շաբաթ հիվանդ մնում “ընկաճախտ ” կոչվող եզակի հիվանդությամբ , որից դուրս գալուս համար անհրաժեշտ է լինում նամակ գրել քեզ ու հետո այրել այն քո շիրիմի մոտ …
    Ես քեզ կարոտել եմ …
    Ինչ տխուր է...
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  4. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես քեզ կարոտել եմ …

    Հա, վերջն իրոք շատ հուզիչ էր ու կարծես ամփոփում էր ամբողջ պատմությունը։

    Բայց որոշ հարցեր առաջացան...
    Լավ կլիներ, եթե նաև գրեիր, թե ով է ստեղծագործության հեղինակը, որովհետև, որքան հասկացա (տարբեր բաներից երևում էր), հեղինակը դու չես։ Թե՞ սխալվում եմ։

    Բացի դրանից, այնպիսի տպավորություն էր, որ ստեղծագործությունը ռուսերենից է թարգմանված կամ էլ գրված է ռուսախոս մարդու կողմից, բայց առաջին տարբերակն ավելի հավանական է թվում ինձ... Ի դեպ, պատճառն ամենևին էլ դրանում ներկայացված ռուսական միջավայրը չէ։ Եթե հետաքրքրի, կասեմ, թե ինչու եմ այդպես մտածում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #4
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես քեզ կարոտել եմ …

    Մեջբերում Vive L'Armenie-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավ էր գրված

    Պատմությունդ տխուր էր և սրտին դիպչող...
    Կարոտն ու թախիծն անսահման էին...

    Ինչ տխուր է...
    Շնորհակալ եմ Վիվուկ ջան , ուղղակի տրամադրությունս էդպիսին էր


    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, վերջն իրոք շատ հուզիչ էր ու կարծես ամփոփում էր ամբողջ պատմությունը։

    Բայց որոշ հարցեր առաջացան...
    Լավ կլիներ, եթե նաև գրեիր, թե ով է ստեղծագործության հեղինակը, որովհետև, որքան հասկացա (տարբեր բաներից երևում էր), հեղինակը դու չես։ Թե՞ սխալվում եմ։

    Բացի դրանից, այնպիսի տպավորություն էր, որ ստեղծագործությունը ռուսերենից է թարգմանված կամ էլ գրված է ռուսախոս մարդու կողմից, բայց առաջին տարբերակն ավելի հավանական է թվում ինձ... Ի դեպ, պատճառն ամենևին էլ դրանում ներկայացված ռուսական միջավայրը չէ։ Եթե հետաքրքրի, կասեմ, թե ինչու եմ այդպես մտածում։
    Իգ գրել եմ ես ։ Ենթադրվում էր , որ ոմանք լավ կհասկանան գրածիս միտքը , սակայն արձագանք չկա ։ Իսկ թե ինչու ես զգացել որ ես չեմ գրել կամ որ ռուսերենից է թարգմանված հետաքրքիր է իմանալ ։
    ՄԻայն ավելացնեմ , որ իմ առաջին այսպես անվանեմ ստեղծագործությունն է որ չեմ պատռել , ու հուսով եմ այլևս ոչ մեկը չեմ պատռի ։

    Հ.Գ. Իմ Աստղիկից ու Արսենից բոլորը պիտի գուշակեին որ ես եմ գրել
    Ու մի խնդրանք էլ , ես տեղադրեցի անմիջապես սևագրելուց հետո , այնպես որ շատ թերություններ մնացին , երբ խմբագրեմ կարո՞ղ եմ խնդրել քեզ փոփոխված տարբերակով փոխարինել վերջինս ։
    Վերջին խմբագրող՝ Dayana: 11.12.2007, 10:50: Պատճառ: Գրառման ավելացում

  6. #5
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես քեզ կարոտել եմ …

    Արմինե ջան, շատ հուզիչ ու սիրուն պատմվածք է (Սա ա՞յն էր, ինչ խոստացել էիր…): Հուսով եմ, որ կապ չունի քո ԵՍ-ի հետ: Ապրես, ու երբեք չփոշմանես, որ սրտիդ թրթիռը փոխանցում ես թղթին

  7. #6
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես քեզ կարոտել եմ …

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Արմինե ջան, շատ հուզիչ ու սիրուն պատմվածք է (Սա ա՞յն էր, ինչ խոստացել էիր…): Հուսով եմ, որ կապ չունի քո ԵՍ-ի հետ: Ապրես, ու երբեք չփոշմանես, որ սրտիդ թրթիռը փոխանցում ես թղթին
    Չէ սա այն չէր Կներես խոստացա ու խոստումս չպահեցի / ամոթ ինձ /, այս մեկը ծնվեց մի անգամից , չհասցրեցի նույնիսկ խմբագրել ու իրականում սյուժեն կապ ունի ինձ հետ , բացի իհարկե իմ անփոփոխ հերոսներ Աստղիկից ու Արսենից , նրանք հիմա այգում նստած են վայելում են ձմեռն ու իրենց սերը
    Արսեն ինչպես միշտ հիասթափություններ է ապրում , իսկ Աստղիկը շոյեւմ է նրա գլուխն ու ասում
    - Իմ խենթ , իմ ոսկեծամ խենթ Արսեն , դու այնքան բարի ես ...
    Վերջին խմբագրող՝ Dayana: 11.12.2007, 13:21:

  8. #7
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես քեզ կարոտել եմ …

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    - Իմ խեղճ մայրիկ , դու կիլոմետրերի հետավորությունիս ես զգում, թե երբ եմ ես սովում , երբ տխրում , երբ եմ քնում ու երբ արթնանում... ,- մտածեցի ես
    այ էս մասը դուրս շատ եկավ

  9. #8
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես քեզ կարոտել եմ …

    Մի քանի անգամ ստիպված եղա կարդալ , որ հասկանամ,-որ խմբագրես անպայման փոխի որ հեշտ կարդացվի
    Իսկապես շատ կարոտ կար ու դա այնքան հասկանալի էր, այնքան հարազատ...որ չստացվեց չհուզվել շատ լավն էր առանց ավելորդությունների
    Ինձ հետաքրքիր է սա իրական պատմվածք է, թե պարզապես իրական որոշ հիմքեր ունի եթե գաղտնիք չի ասա խնդրում եմ
    Love has an enemy, but it is already defeated!

  10. #9
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես քեզ կարոտել եմ …

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանի անգամ ստիպված եղա կարդալ , որ հասկանամ,-որ խմբագրես անպայման փոխի որ հեշտ կարդացվի
    Իսկապես շատ կարոտ կար ու դա այնքան հասկանալի էր, այնքան հարազատ...որ չստացվեց չհուզվել շատ լավն էր առանց ավելորդությունների
    Ինձ հետաքրքիր է սա իրական պատմվածք է, թե պարզապես իրական որոշ հիմքեր ունի եթե գաղտնիք չի ասա խնդրում եմ
    Իահրկե կասեմ ։
    Այսստեղ Աստղիկի և Արսենի կերպարը հորինովի էր , մնացած անունները ուղղակի իմ կոզմից էին անվանված , հիմքում ընկած էր Արսենի հիասթափությունը , անհաջող ընկարներ որոնելու գործում ։ Ես կարծում էի շատերը կհասկանան , բայց ափսոս , իսկ մնացած մասերը ուղղակի հեղինակի ՝ իմ կոմիղ էին ավելացված , բացառությամբ նրան , որ ինչ գրում եմ ճղում եմ , սակայն իմ սենյակում

  11. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես քեզ կարոտել եմ …

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Իգ գրել եմ ես ։ Ենթադրվում էր , որ ոմանք լավ կհասկանան գրածիս միտքը , սակայն արձագանք չկա ։ Իսկ թե ինչու ես զգացել որ ես չեմ գրել կամ որ ռուսերենից է թարգմանված հետաքրքիր է իմանալ ։
    Ենթադրում եմ, որ դու ռուսերենին ավելի լավ ես տիրապետում, քան հայերենին, այսինքն՝ կարելի է ասել՝ ռուսերեն ես մտածում, և դա արտացոլվել է գրածիդ մեջ, քանի որ դրանում որոշ ռուսաբանություններ ու լեզվական անհարթություններ կային... Այդ առումով հայերենդ հղկելու կարիք ունես։ Ընդհանուր մի տեսակ ռուսերենի զգացողություն կար կարդալու ժամանակ։ Այնպիսի տպավորություն էր, կարծես ռուսական գրականություն եմ կարդում, չգիտեմ ինչու... Ի դեպ, նկատեցի, որ խմբագրված տարբերակում շատ բաներ ուղղված էին, որովհետև որոշ արտահայտություններ հստակ հիշում էի։ Բայց վրիպակներ էլ շատ կան։ Ինչևէ, սրանք արդեն տեխնիկական կողմերն են։

    ՄԻայն ավելացնեմ , որ իմ առաջին այսպես անվանեմ ստեղծագործությունն է որ չեմ պատռել , ու հուսով եմ այլևս ոչ մեկը չեմ պատռի ։
    Լավ է, որ չես պատռել, որովհետև իսկապես շատ լավ ես գրում։ Դե, չհաշված որոշ լեզվական թերություններ, ինչի մասին արդեն ասացի։

    Հ.Գ. Իմ Աստղիկից ու Արսենից բոլորը պիտի գուշակեին որ ես եմ գրել
    Ու մի խնդրանք էլ , ես տեղադրեցի անմիջապես սևագրելուց հետո , այնպես որ շատ թերություններ մնացին , երբ խմբագրեմ կարո՞ղ եմ խնդրել քեզ փոփոխված տարբերակով փոխարինել վերջինս ։
    Արդեն խմբագրված է։

    Ի դեպ, Dayana, այս ստեղծագործությունդ կարդալուց հետո մտածեցի, որ դու կյանքում քեզ լիարժեք կերպով չես դրսևորում, այսինքն՝ դու հաստատ ավելին ես, քան թվում ես։

    Հետաքրքրությամբ կսպասեմ հաջորդ ստեղծագործություններին։ Տես, հա՜, հանկարծ չպատռես։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #11
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես քեզ կարոտել եմ …

    Ինձ շատ դուր եկավ և քանի որ, գրական մեկնաբան կամ քննադատ չեմ ու առհասարակ, հեռու եմ գրականությունից, այդ իսկ պատճառով լսում եմ սրտով և ոչ կանոններով... կասեմ մի բան - BARVO!
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

  13. #12
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես քեզ կարոտել եմ …

    Արմինե ջան հաճելիորեն զարմացած եմ, իսկապես կարդալիս տպավորություն էր ստեղծվում, որ թարգմանություն է ռուսերենից, նախադասությունների կառուցվածքը, համեմատությունները...
    Գիտես նմանատիպ բաներ կարդացել եմ ու այնքան ծանոթ էր թե սյուժեն թե ոճը, թե անունները, բայց քեզ ճանաչելով չեմ կասկածում, որ սա քո ստեղծագործությունն է

    Բավականին տխուր էր, մի տըեսակ անհույս էր հերոսի վիճակը, բայց ամենատխուրը սիրած աղջկա մահացած լինելն էր, իսկապես հուզվել եմ Արմինե ջան, եթե կարողանում ես այսպես ստեղծագործել քո կողմից բարոյական հանցանք է ստեղծագործություններդ պատռելը...
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  14. #13
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես քեզ կարոտել եմ …

    Շնորհակալ եմ բոլորիցդ
    Իրականում ես ռուսերենին այնքան էլ լավ չեմ տիրապետում , ինձ միշտ թվում էր հայերենի իմացաությունս վատ չէ, բայց հակառակը պարզվեց։ Իսկ ինչ վերաբերվում է պատռելուն, դա սկսեց այն պահից երբ իմ առաջին պատմվածքը , որից մի փոքրիկ հատված կա Սիրո պատմվածքիկների բաժնում, կարդաց իմ ուսուցիչը ՝ ով այդ ժամանակահատվածում ինձ մոտ ասոցիացվում էր Վարդգես Պետրոսյանի "Վերջին Ուսուցչի" հետ ՝ ու ասաց, որ ինչ-որ տեղ արդեն սա կարդացել է ու չի հավանել, իսկ ես գողացել եմ ուրիշի անհաջող ստեղծածն ու դա փորձել եմ լավացնել Չեք կարող պատկերացնել թե ինչ զգացի այդ պահին ։ Ուզում էի մեռնել Իսկ հիմա ուղղում են արդեն գործած սխալներս ու հետ եմ բերում իմ հերոսնորին , իրենց բարի ու մի քիչ թախծոտ կերպարներով:

    Հայերենիս հղկման համար հիմա գիշերները կրկնակի եմ երկար նստում ու կարդում, ինչի համար ինձ էլ են արդեն ասում "կռծող"
    Հ.Գ. Սիրում եմ թախիծը

  15. #14
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես քեզ կարոտել եմ …

    Տխուր ու հուզիչ պատմություն էր…
    Սկիզբը փոքր-ինչ խճճված էր: Որոշ հարցեր առաջացան, օրինակ, թե ինչու՞ էր “друг” –ի քննող հայացքը արտահայտում. “Տեսնես չի՞ զգում , որ ավելորդ է …” Մի տեսակ այնպիսի զգացողություն էր, թե մի ավելի մեծ ստեղծագործության միայն վերջին մասն է խմբագրվել Ամեն դեպքում միտքն ավարտուն էր:
    Ապրես Dayana ջան, էլի գրիր ու երբեք մի՛ պատռիր քո գրածները: Չէ՞ որ դրանք որոշ առումով քո բալիկներն են, իսկ արդեն ծնված բալիկին, որքան էլ որ նա մեզ դուր գա կամ չգա`չեն ոչնչացնում, այնպես չէ՞…

  16. #15
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես քեզ կարոտել եմ …

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկիզբը փոքր-ինչ խճճված էր: Որոշ հարցեր առաջացան, օրինակ, թե ինչու՞ էր “друг” –ի քննող հայացքը արտահայտում. “Տեսնես չի՞ զգում , որ ավելորդ է …” Մի տեսակ այնպիսի զգացողություն էր, թե մի ավելի մեծ ստեղծագործության միայն վերջին մասն է խմբագրվել Ամեն դեպքում միտքն ավարտուն էր:
    Էդ նույն բանը ես էի զգացել գրելուց առաջ

    Մեջբերում Manon-ի խոսքերից
    Տխուր ու հուզիչ պատմություն էր…
    Ապրես Dayana ջան, էլի գրիր ու երբեք մի՛ պատռիր քո գրածները: Չէ՞ որ դրանք որոշ առումով քո բալիկներն են, իսկ արդեն ծնված բալիկին, որքան էլ որ նա մեզ դուր գա կամ չգա`չեն ոչնչացնում, այնպես չէ՞…
    Շնորհակալ եմ իմ շատ սիրելի Manon
    Ահա Ես հիմա հենց էդպիսի զգացողություն ունեմ

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •