User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Ես քեզ կարոտել եմ …

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես քեզ կարոտել եմ …

    Խնբագրված տարբերակը հանձնում եմ ձեր դատին



    Քեզ կարոտել եմ …

    Ուսանողական խորհրդի նիստ էր գումարվելու: Մի քանի անհաջող փորձերից հետո որոշել էի իմ մասնակցությունն ունենալ : Նախապես գիտեի որ գալու էր Լենան , ով մի քանի լուրջ քործեր ուներ <<Բարություն>> ամսագրում տպագրված, մարդ, ով խուսափում էր սեփական անունից ու հանդես գալիս միայն գրական կեղծանվամբ: Երբ նիստերի դահլիճի դուռը բացվեց, ես անմիջապես ճանաչեցի ուսանողական խորհրդի <<друг>> կեղծանվամբ նախագահին : Որոշեցի մոտենալ:
    - Բարև՛ ձեզ , -ասացի ես :
    - Բարև՛ ձեզ , -լսվեց ի պատասխան:
    Հետո մի քանի գրկախառնումներ աչքերիս առաջ, իսկ ես կարծես անտեսանելի գլխարկի տակ էի: Մի քանի լուռ րոպեների ընթացքում ճանաչեցի գրեթե բոլորին <<Մենք>> թերթի էջերից, ու ասացի :
    - Ես ներկայանամ` <<иностранец>>:
    - Օ՜, այդ դո՞ւ ես,- ասաց Լենան ժպտալով,- ես քեզ լրիվ այլ կերպ էի պատկերացնում: Իհարկե, դու շատ ազնիվ տեսք ունես,- իր իսկ ասածից շփոթված` ասաց Լենան,- բայց իմ պատկերացրածից շատ ես տարբեր :
    Հետո նա սկսեց ներկայացնել մնացածներին . <<Սա Վանյա Իվանովն է, նա` Վիկտոր Սիդորովը…>>:
    - Դուք <<друг>> –ն եք, ուսանողական խորհրդի նախագահը:
    - Այո՛, - ժպտալով պատասխանեց նա : Իսկ Վանյա Իվանովը նույնիսկ սրամտեց, թե մենք էլ նրա ընկերներն ենք, ինչը բառացիորեն հնչեց այսպես. ,,Он главный друг, а мы его друзя”: Ես ժպտացի ու ինձ թվաց, թե ամեն ինչ հարթվում է, սակայն երբ ինձ ներկայացրեցին Մարիա Ալեկսանդորովային և Կատյա Կիրեևային, հասկացա, որ ավելի հեշտությամբ կընդգրկվեմ <<Գիտելիք>> միջազգային կոմիտե, քան իրեն ազնվական համարող, շատ անգամ հնչած Ալեկսանդորովա ազգանվամբ աղջկա <<փակ>> շրջապատ:
    Մնացյալ մանրամասները հիշեցի միայն հաջորդ օրը, երբ գնացի այն բարձրահարկ շենքի մոտ, որտեղ մի ժամանակ ապրում էր իմ ամենաթանկ <<գանձը>>: Երբեք չեմ մոռանա Լեբեդյանսկոյե փողոցում գտնվող բարձրահարկ շենքի տասերեքերորդ հարկի այն բնակարանը, որի փայտյա դռան վրա գրված էր <<А.Э. Геворгян>>:
    Հիշում եմ` երբ առաջին անգամ եկա ձեր տուն` ծանոթանալու ծնողներիդ հետ, հայրդ խեթ նայեց ինձ ու ասաց. <<Դու գոնե գիտե՞ս, թե ովքեր են եղել քո նախահայրերը …>>, ինչից շփոթված` մայրդ ասաց. <<Տղա՛ս, նանայով թեյ կխմե՞ս, Հայաստանից է բերված>>:
    Ա՜խ, տիկի՛ն Գևորգյան, որքա՜ն ժամանակ է անցել այդ թեյից հետո, որքա՜ն եմ կարոտում ձեր պատրաստած աղանդերը (որին միայն մենք` հայերս, կարող ենք անվանել <<Ալանի>>)` մեր դեղձի միջուկում ընկույզի ու շաքարավազի խառնուրդը, ինչը լրացվում է դարչինի նուրբ համով :
    Ու երեկ, սիրելի՛ս , կանգնած այդ ձյան պես սառն ու քամու պես մարմինդ կտրող հայացների ներքո` հասկացա, որ շատ քննարկվող այդ ժամանակ կոչվածը ոչինչ էլ չի բուժում և ոչինչ մոռացության չի տալիս, նույնիսկ` քո վարդագույն զգեստը, որի փեշին փոքրիկ ծաղիկ հիշեցնող ինչ-որ բան կար, ինչը հիմա կանվանվեր ճաշակով ընտրված <<աքսեսուար>>` փչացնելով քո անբիծ գեղեցկությունն ու շուրթերիդ պես վարդագույն, արտաքինդ կատարյալ դարձնող զգեստի հմայքը :
    Գիտե՞ս ՝ հիմա, երբ ձեր պատուհանից կախ տեսնում եմ մայրիկիդ մուգ շագանակագույն տնային հագուստը, որը դու նրան քաղաքավարիորեն կարգելեիր հագնել` պնդելով, որ նրա նուրբ ու երիտասարդ դեմքին մուգ գույնը չի սազում, հասկացա, որ զգում եմ քո մեղմ ու երբեք վրավորելու միտում չունեցող քննադատության պակասը:
    Այո՛, գիտե՞ս` երբ նայում էի Լենայի բարի, ցրտից մի քիչ կարմրած դեմքին, լայն ժպիտին, հիշեցի քո խոսքերը. <<Լայն ժպտա, որ ամբողջ աշխարհը դա զգա ու ջերմանա, որ ներսիդ բարությունը փոխանցվի բոլորին, նույնիսկ ուսանողական հանրակացարանի տիկին Սվետլանային>>, ով աշխարհում ամենից շատ ատում էր մուգ մաշկով մարդկանց ու ասում. ,,Сынок , был бы ты потемнее, я бы не здоpoвалась с тобой”:
    Ա՜խ, տիկի՛ն Սվետլանա, եթե իմանայիք, թե որքա՜ն հաճելի էին ինձ ձեր դժգոհությունները լսելը ու ինչեր կտայի հիմա, որ գեթ մի անգամ ասեիք. ,,Привет, сынок, ты опять идеш на свидание с самой красивой армяанкой?”.
    Այսքան խոսում եմ` մոռանալով պատմել, թե ինչ եղավ երեկ, քանզի գիտեմ, որ եթե կողքիս լինեիր, ամբողջ ընթացքում ինձ կնայեիր կարմրած դեմքով, թաց աչքերով ու հուզմունքից շփոթված ժպիտը շուրթիդ` կասեիր . <<Իսկ հետո՞...>>:
    Իսկ հետո ... մեզ սկսեցին միանալ մյուս աղջիկներն ու տղաները, որոնց ես սիրով ներկայանում էի. <<,,Иностранец’’… ուրա՛խ եմ … ես կարդացել եմ ձեր վերջին հոդվածն ընտանի կենդանիների մասին … այո՛, իհարկե, ձեր բարության սիստեմն ինձ դուր եկավ …>>:
    - Դուք Անդրեյն եք, օպտիկական ֆիզիկայի ամբիոնից , այնպես չէ՞:
    - Այո՛, իսկ դո՞ւք, ներեցեք, ես ձեզ կարծես չգիտեմ...
    - Ես աստղագիտության ամբիոնից եմ, իսկ ձեր մասին պատմել է մեր դասախոսը` պր. Սեմյոնովը: Նա հիացած է ձեր գիտելիքներով …:
    Նման խոսակցությունները հերթափոխում էին մեկմեկու, ու անվերջանալի թվում, երբ զգացի <<друг>> –ի քննող հայացքը: Եթե միայն դու լինեիր կողքիս, գուցե ես չէի զգա այդ դեմքի սուր արտահայտությունը, որ ասես հրացանով ականջիս մեջ էր կրակում մի քանի իրար չկապվող արտահայտություններ . <<Տեսնես չի՞ զգում, որ ավելորդ է …>>, հետո մի քիչ փոփոխված, սակայն իրականում նույնի արձագանքը հանդիսացող մի քանիսը …
    - Իսկ հետո ՞,- ես գլուխս վեր բարձրացրեցի:
    - Բարև՛ ձեզ, տիկի՛ն Գևորգյան,- ես այդպես էլ չսովորեցի դիմել նրան <<տիկին Վարդուհի>>, ինչպես նա էր նախընտրում,- ներեցե՛ք, անցնում էի այս կողմերով ու մի պահ միայն կանգ առա, սա… ,- ու ես դեռ խոսքս չէի ավարտել, երբ նա ասաց.
    - Սպասի՛ր, որդի՛ս, դու ի՞նչ է, չե՞ս ուզում բարձրանալ վերև: Դա Աստղիկին դուր չէր գա …
    ...Դա Աստղիկին դուր չէր գա …
    Որքան բաներ կան, որ քեզ դուր չէին գալիս, որովհետև դրանք վնասում էին ինձ: Ու դու, միայն դո՛ւ կարող էիր շոյել գլուխս` ասելով.
    - Իմ խե՜նթ, իմ ոսկեծա՛մ խենթ Արսեն, դու այնքա՜ն բարի ես:
    Հետո կհամբուրեիր գլուխս, ու քո տաք շուրթերի հպումից գլուխս կսկսեր այրվել, ինչն անմիջապես կհովանար այտերիցդ գլորվող զույգ մարգարիտնեից:
    - Վաղը երեկոյան ձեզ կայցելեմ, տիկի՛ն Գևորգյան: Ուզում եմ երկար ժամանակով գալ, որ կարողանամ պր. Գևորգյանի հետ շախմատ խաղալ ու խոսել գրականությունից. նա շատ հարցերում է իմ ուսուցիչը եղել, ու կմնա,- ասացի վերջում ցածրաձայն, այնպես, որ նա չլսեր:
    - Բարին ընդ քեզ, որդի՛ս, զգու՜յշ եղիր, դու ցրված ես երևում:
    - Շնորհակալ եմ: Ցտեսություն...
    -Մինչ վաղը, որդի՛ս:
    Երբ տուն վերադարձա, տիկին Սվետլանան հայտնեց, որ մայրս է զանգել, որպեսզի իմանա, թե ինչպես եմ հանձնել քննությունս:
    Իմ բարի՛ մայրիկ, դու երկու օր է, ինչ փորձում ես գտնել քո որդուն, որ կարողանաս հարցնել, թե արդյո՞ք լուրջ եմ վերաբերվել օտար լեզվի քննությանը, չէ՞ որ հիմա օտար լեզուն կարևոր դեր ունի:
    Ես վազեցի փողոց ու առաջին իսկ հանդիպած հեռախոսային խցիկից զանգահարեցի տուն:
    - Բարև՛, մայրի՛կ, ինչպե՞ս ես: Ների՛ր, երեկ ուսանողական խորհրդի նիստ կար, ուշ վերադարձա, իսկ այսօր մի քանի գործեր ունեի խմբագրությունում …
    - Բարև՛, որդի՛ս, դու երկու օր է, ինչ հաց չե՞ս կերել,- եղավ մորս առաջին հարցը, իսկ հարցերը նրա մոտ անվերջանալի էին:
    - Ո՛չ, մայրի՛կ, իհարկե կերել եմ,- ստեցի ես,- ուղղակի այսօր հագեցած օր էր, և ես մի փոքր հոգնել եմ, դրա համար էլ ձայնս քեզ տարօրինակ թվաց:
    - Արսե՛ն , չհամարձակվես խաբել մորդ,- նեղացած ասաց աշխարհիս ամենաքնքուշ կինը:
    <<Իմ խե՜ղճ մայրիկ, դու կիլոմետրերի հետավորությունից ես զգում, թե երբ եմ ես սովում, երբ տխրում, երբ եմ քնում ու երբ արթնանում...>>,- մտածեցի ես, սակայն ասացի.
    - Մայրի՛կ, կարոտն է, կանցնի, շուտով արձակուրդներ են, և ես գալու եմ հայրենի գյուղ, գալու եմ ձեզ տեսնելու,- ու չթողնելով, որ նա խոսի, արագ ավելացրի, - ինչպե՞ս է առողջությունդ, իսկ հայրիկի սի՞րտը: Անահիտը լա՞վ է սովորում, Գուրգեն պապիկենց տանն ամեն ինչ կարգի՞ն է: Պատմի՛ր ամեն ինչ, խնդրում եմ, ես ուզում եմ իմանալ:
    - Բոլորս լավ ենք, քույրդ ասում է` այնքան պիտի կարդա, որ երբ գաս, քեզ հետ բանավեճի մտնի տարբեր ստեղծագործությունների շուրջ: Խիստ չդատես նրան, նա հիանում է քեզնով: Հայրդ երեկ իրեն վատ էր զգում ...,- լսում էի լուռ ու փորձում կուլ տալ արցունքներս, որ խեղդում էին կոկորդս,- շուտ վերադարձիր, որդի՛ս, նա քեզ շատ է կարոտել: Գուրգեն պապիկն էլ է քեզ կարոտել: Նա, ամեն օր հիշելով որդու կորուստը, տանջվում է ու ասում . <<Եթե Արսենն այստեղ լիներ, գոնե կվիճեինք աստղերի ու համաստեղությունների անվանումների շուրջ, և ծերությանս օրերը արագ կանցնեին, ու վերջապես կհեռանայի այս անիծյալ աշխարհից, ուր մահը գալիս է, ծերունու դուռը թակում, սակայն վերցնում երիտասարդին …>>: Գիտե՞ս, որդի՛ս, նա իսկապես քո կարիքն ունի, մենք բոլորս քո կարիքն ունենք: Զանգի՛ր նրանց էլ երբեմն, նրանք անհամբեր սպասում են քո զանգին, որի կարիքը շատ ունեն:
    Հետո մայրս մի քանի անգամ հիշեցրեց, որ լավ սնվեմ, չմոռանամ գլխարկ դնել, քանի որ Մոսկվայում սաստիկ ցուրտ է: Իսկ երբ հրաժեշտ էինք տալիս, մայրս կիսաձայն ասաց.
    - Որդի՛ս, դու չասացիր, թե ինչո՞ւ էիր երեկ նիստի դահլիճ դեռ չմտած` դուրս փախել ու փողոցները չափչփել:Մոռացե՞լ ես, ի՞նչ է, որ դա Աստղիկին դուր չէր գա…
    Նա կախեց լսափողը` ավելորդ անգամ իմ սուտը չլսելու համար, և ես այդպես էլ երբեք չհամարձակվեցի հարցնել, թե նա ինչպես դա կռահեց: Չէ՛, նա ճանաչում, լա՜վ էր ճանաչում իր որդուն, որ ամեն հիմար պատրվակից թափառում է փողոցներում ու հետո էլ դեռ մի քանի շաբաթ տառապում <<ընկաճախտ>> կոչվող եզակի հիվանդությամբ, որից դուրս գալուս համար անհրաժեշտ է լինում նամակ գրել քեզ ու հետո այրել այն քո շիրիմի մոտ …
    Ես քեզ կարոտել եմ …

  2. #2
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես քեզ կարոտել եմ …

    Dayana, լավն էր

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    - Բարև՛, որդի՛ս, դու երկու օր է, ինչ հաց չե՞ս կերել,- եղավ մորս առաջին հարցը, իսկ հարցերը նրա մոտ անվերջանալի էին:

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    ... և ծերությանս օրերը արագ կանցնեին, ու վերջապես կհեռանայի այս անիծյալ աշխարհից, ուր մահը գալիս է, ծերունու դուռը թակում, սակայն վերցնում երիտասարդին …>>:
    Էս հատվածները ինձ շատ դուր եկան
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •