Դայանչիկ ապրես![]()
Դայանչիկ ապրես![]()
...
Մի դեպք հիշեցի...
Ժամանակին եսել էյ տենց վարվում: Երբ լրանում էր տետրը, այն հանձնվում էր կրակին և այդպես այնքան երբ ինձ` ժամանակին շատ հարազատ, մարդ բռնցրեց էտ գործի վրա ու հաստ գրքով տվեց գլխիս, որ ուշքի գամ /ես այդ ժամանակ անաստվածորեն խմում էյ, նույնիսկ կարելի է ասել աստվածահերք ձևով էյ խմում/ ... ամեն դեպքում , երբ սկսեցի գրելիքս հավաքել համակարգիչի մեջ , պատռելու արարողությունը կերցրեց իր իմաստը , հասարակ delete-ից այդ սփոփումը չես ստանա...
Խնդրանք քեզ ունեմ, հետևի իմ օրինակին , համակարգիչում պահի, անմիջապես այնտեղել գրի ...![]()
Ու կատես դու իրանց պարը,
Ով ճղեց վերջին նկարը,
Ով վառեց վերջին կամուրջը,
Ով հանեց վերջին նագանը!
Վերջին խմբագրող՝ Dayana: 13.12.2007, 12:43: Պատճառ: Գրառման ավելացում
Խնբագրված տարբերակը հանձնում եմ ձեր դատին
Քեզ կարոտել եմ …
Ուսանողական խորհրդի նիստ էր գումարվելու: Մի քանի անհաջող փորձերից հետո որոշել էի իմ մասնակցությունն ունենալ : Նախապես գիտեի որ գալու էր Լենան , ով մի քանի լուրջ քործեր ուներ <<Բարություն>> ամսագրում տպագրված, մարդ, ով խուսափում էր սեփական անունից ու հանդես գալիս միայն գրական կեղծանվամբ: Երբ նիստերի դահլիճի դուռը բացվեց, ես անմիջապես ճանաչեցի ուսանողական խորհրդի <<друг>> կեղծանվամբ նախագահին : Որոշեցի մոտենալ:
- Բարև՛ ձեզ , -ասացի ես :
- Բարև՛ ձեզ , -լսվեց ի պատասխան:
Հետո մի քանի գրկախառնումներ աչքերիս առաջ, իսկ ես կարծես անտեսանելի գլխարկի տակ էի: Մի քանի լուռ րոպեների ընթացքում ճանաչեցի գրեթե բոլորին <<Մենք>> թերթի էջերից, ու ասացի :
- Ես ներկայանամ` <<иностранец>>:
- Օ՜, այդ դո՞ւ ես,- ասաց Լենան ժպտալով,- ես քեզ լրիվ այլ կերպ էի պատկերացնում: Իհարկե, դու շատ ազնիվ տեսք ունես,- իր իսկ ասածից շփոթված` ասաց Լենան,- բայց իմ պատկերացրածից շատ ես տարբեր :
Հետո նա սկսեց ներկայացնել մնացածներին . <<Սա Վանյա Իվանովն է, նա` Վիկտոր Սիդորովը…>>:
- Դուք <<друг>> –ն եք, ուսանողական խորհրդի նախագահը:
- Այո՛, - ժպտալով պատասխանեց նա : Իսկ Վանյա Իվանովը նույնիսկ սրամտեց, թե մենք էլ նրա ընկերներն ենք, ինչը բառացիորեն հնչեց այսպես. ,,Он главный друг, а мы его друзя”: Ես ժպտացի ու ինձ թվաց, թե ամեն ինչ հարթվում է, սակայն երբ ինձ ներկայացրեցին Մարիա Ալեկսանդորովային և Կատյա Կիրեևային, հասկացա, որ ավելի հեշտությամբ կընդգրկվեմ <<Գիտելիք>> միջազգային կոմիտե, քան իրեն ազնվական համարող, շատ անգամ հնչած Ալեկսանդորովա ազգանվամբ աղջկա <<փակ>> շրջապատ:
Մնացյալ մանրամասները հիշեցի միայն հաջորդ օրը, երբ գնացի այն բարձրահարկ շենքի մոտ, որտեղ մի ժամանակ ապրում էր իմ ամենաթանկ <<գանձը>>: Երբեք չեմ մոռանա Լեբեդյանսկոյե փողոցում գտնվող բարձրահարկ շենքի տասերեքերորդ հարկի այն բնակարանը, որի փայտյա դռան վրա գրված էր <<А.Э. Геворгян>>:
Հիշում եմ` երբ առաջին անգամ եկա ձեր տուն` ծանոթանալու ծնողներիդ հետ, հայրդ խեթ նայեց ինձ ու ասաց. <<Դու գոնե գիտե՞ս, թե ովքեր են եղել քո նախահայրերը …>>, ինչից շփոթված` մայրդ ասաց. <<Տղա՛ս, նանայով թեյ կխմե՞ս, Հայաստանից է բերված>>:
Ա՜խ, տիկի՛ն Գևորգյան, որքա՜ն ժամանակ է անցել այդ թեյից հետո, որքա՜ն եմ կարոտում ձեր պատրաստած աղանդերը (որին միայն մենք` հայերս, կարող ենք անվանել <<Ալանի>>)` մեր դեղձի միջուկում ընկույզի ու շաքարավազի խառնուրդը, ինչը լրացվում է դարչինի նուրբ համով :
Ու երեկ, սիրելի՛ս , կանգնած այդ ձյան պես սառն ու քամու պես մարմինդ կտրող հայացների ներքո` հասկացա, որ շատ քննարկվող այդ ժամանակ կոչվածը ոչինչ էլ չի բուժում և ոչինչ մոռացության չի տալիս, նույնիսկ` քո վարդագույն զգեստը, որի փեշին փոքրիկ ծաղիկ հիշեցնող ինչ-որ բան կար, ինչը հիմա կանվանվեր ճաշակով ընտրված <<աքսեսուար>>` փչացնելով քո անբիծ գեղեցկությունն ու շուրթերիդ պես վարդագույն, արտաքինդ կատարյալ դարձնող զգեստի հմայքը :
Գիտե՞ս ՝ հիմա, երբ ձեր պատուհանից կախ տեսնում եմ մայրիկիդ մուգ շագանակագույն տնային հագուստը, որը դու նրան քաղաքավարիորեն կարգելեիր հագնել` պնդելով, որ նրա նուրբ ու երիտասարդ դեմքին մուգ գույնը չի սազում, հասկացա, որ զգում եմ քո մեղմ ու երբեք վրավորելու միտում չունեցող քննադատության պակասը:
Այո՛, գիտե՞ս` երբ նայում էի Լենայի բարի, ցրտից մի քիչ կարմրած դեմքին, լայն ժպիտին, հիշեցի քո խոսքերը. <<Լայն ժպտա, որ ամբողջ աշխարհը դա զգա ու ջերմանա, որ ներսիդ բարությունը փոխանցվի բոլորին, նույնիսկ ուսանողական հանրակացարանի տիկին Սվետլանային>>, ով աշխարհում ամենից շատ ատում էր մուգ մաշկով մարդկանց ու ասում. ,,Сынок , был бы ты потемнее, я бы не здоpoвалась с тобой”:
Ա՜խ, տիկի՛ն Սվետլանա, եթե իմանայիք, թե որքա՜ն հաճելի էին ինձ ձեր դժգոհությունները լսելը ու ինչեր կտայի հիմա, որ գեթ մի անգամ ասեիք. ,,Привет, сынок, ты опять идеш на свидание с самой красивой армяанкой?”.
Այսքան խոսում եմ` մոռանալով պատմել, թե ինչ եղավ երեկ, քանզի գիտեմ, որ եթե կողքիս լինեիր, ամբողջ ընթացքում ինձ կնայեիր կարմրած դեմքով, թաց աչքերով ու հուզմունքից շփոթված ժպիտը շուրթիդ` կասեիր . <<Իսկ հետո՞...>>:
Իսկ հետո ... մեզ սկսեցին միանալ մյուս աղջիկներն ու տղաները, որոնց ես սիրով ներկայանում էի. <<,,Иностранец’’… ուրա՛խ եմ … ես կարդացել եմ ձեր վերջին հոդվածն ընտանի կենդանիների մասին … այո՛, իհարկե, ձեր բարության սիստեմն ինձ դուր եկավ …>>:
- Դուք Անդրեյն եք, օպտիկական ֆիզիկայի ամբիոնից , այնպես չէ՞:
- Այո՛, իսկ դո՞ւք, ներեցեք, ես ձեզ կարծես չգիտեմ...
- Ես աստղագիտության ամբիոնից եմ, իսկ ձեր մասին պատմել է մեր դասախոսը` պր. Սեմյոնովը: Նա հիացած է ձեր գիտելիքներով …:
Նման խոսակցությունները հերթափոխում էին մեկմեկու, ու անվերջանալի թվում, երբ զգացի <<друг>> –ի քննող հայացքը: Եթե միայն դու լինեիր կողքիս, գուցե ես չէի զգա այդ դեմքի սուր արտահայտությունը, որ ասես հրացանով ականջիս մեջ էր կրակում մի քանի իրար չկապվող արտահայտություններ . <<Տեսնես չի՞ զգում, որ ավելորդ է …>>, հետո մի քիչ փոփոխված, սակայն իրականում նույնի արձագանքը հանդիսացող մի քանիսը …
- Իսկ հետո ՞,- ես գլուխս վեր բարձրացրեցի:
- Բարև՛ ձեզ, տիկի՛ն Գևորգյան,- ես այդպես էլ չսովորեցի դիմել նրան <<տիկին Վարդուհի>>, ինչպես նա էր նախընտրում,- ներեցե՛ք, անցնում էի այս կողմերով ու մի պահ միայն կանգ առա, սա… ,- ու ես դեռ խոսքս չէի ավարտել, երբ նա ասաց.
- Սպասի՛ր, որդի՛ս, դու ի՞նչ է, չե՞ս ուզում բարձրանալ վերև: Դա Աստղիկին դուր չէր գա …
...Դա Աստղիկին դուր չէր գա …
Որքան բաներ կան, որ քեզ դուր չէին գալիս, որովհետև դրանք վնասում էին ինձ: Ու դու, միայն դո՛ւ կարող էիր շոյել գլուխս` ասելով.
- Իմ խե՜նթ, իմ ոսկեծա՛մ խենթ Արսեն, դու այնքա՜ն բարի ես:
Հետո կհամբուրեիր գլուխս, ու քո տաք շուրթերի հպումից գլուխս կսկսեր այրվել, ինչն անմիջապես կհովանար այտերիցդ գլորվող զույգ մարգարիտնեից:
- Վաղը երեկոյան ձեզ կայցելեմ, տիկի՛ն Գևորգյան: Ուզում եմ երկար ժամանակով գալ, որ կարողանամ պր. Գևորգյանի հետ շախմատ խաղալ ու խոսել գրականությունից. նա շատ հարցերում է իմ ուսուցիչը եղել, ու կմնա,- ասացի վերջում ցածրաձայն, այնպես, որ նա չլսեր:
- Բարին ընդ քեզ, որդի՛ս, զգու՜յշ եղիր, դու ցրված ես երևում:
- Շնորհակալ եմ: Ցտեսություն...
-Մինչ վաղը, որդի՛ս:
Երբ տուն վերադարձա, տիկին Սվետլանան հայտնեց, որ մայրս է զանգել, որպեսզի իմանա, թե ինչպես եմ հանձնել քննությունս:
Իմ բարի՛ մայրիկ, դու երկու օր է, ինչ փորձում ես գտնել քո որդուն, որ կարողանաս հարցնել, թե արդյո՞ք լուրջ եմ վերաբերվել օտար լեզվի քննությանը, չէ՞ որ հիմա օտար լեզուն կարևոր դեր ունի:
Ես վազեցի փողոց ու առաջին իսկ հանդիպած հեռախոսային խցիկից զանգահարեցի տուն:
- Բարև՛, մայրի՛կ, ինչպե՞ս ես: Ների՛ր, երեկ ուսանողական խորհրդի նիստ կար, ուշ վերադարձա, իսկ այսօր մի քանի գործեր ունեի խմբագրությունում …
- Բարև՛, որդի՛ս, դու երկու օր է, ինչ հաց չե՞ս կերել,- եղավ մորս առաջին հարցը, իսկ հարցերը նրա մոտ անվերջանալի էին:
- Ո՛չ, մայրի՛կ, իհարկե կերել եմ,- ստեցի ես,- ուղղակի այսօր հագեցած օր էր, և ես մի փոքր հոգնել եմ, դրա համար էլ ձայնս քեզ տարօրինակ թվաց:
- Արսե՛ն , չհամարձակվես խաբել մորդ,- նեղացած ասաց աշխարհիս ամենաքնքուշ կինը:
<<Իմ խե՜ղճ մայրիկ, դու կիլոմետրերի հետավորությունից ես զգում, թե երբ եմ ես սովում, երբ տխրում, երբ եմ քնում ու երբ արթնանում...>>,- մտածեցի ես, սակայն ասացի.
- Մայրի՛կ, կարոտն է, կանցնի, շուտով արձակուրդներ են, և ես գալու եմ հայրենի գյուղ, գալու եմ ձեզ տեսնելու,- ու չթողնելով, որ նա խոսի, արագ ավելացրի, - ինչպե՞ս է առողջությունդ, իսկ հայրիկի սի՞րտը: Անահիտը լա՞վ է սովորում, Գուրգեն պապիկենց տանն ամեն ինչ կարգի՞ն է: Պատմի՛ր ամեն ինչ, խնդրում եմ, ես ուզում եմ իմանալ:
- Բոլորս լավ ենք, քույրդ ասում է` այնքան պիտի կարդա, որ երբ գաս, քեզ հետ բանավեճի մտնի տարբեր ստեղծագործությունների շուրջ: Խիստ չդատես նրան, նա հիանում է քեզնով: Հայրդ երեկ իրեն վատ էր զգում ...,- լսում էի լուռ ու փորձում կուլ տալ արցունքներս, որ խեղդում էին կոկորդս,- շուտ վերադարձիր, որդի՛ս, նա քեզ շատ է կարոտել: Գուրգեն պապիկն էլ է քեզ կարոտել: Նա, ամեն օր հիշելով որդու կորուստը, տանջվում է ու ասում . <<Եթե Արսենն այստեղ լիներ, գոնե կվիճեինք աստղերի ու համաստեղությունների անվանումների շուրջ, և ծերությանս օրերը արագ կանցնեին, ու վերջապես կհեռանայի այս անիծյալ աշխարհից, ուր մահը գալիս է, ծերունու դուռը թակում, սակայն վերցնում երիտասարդին …>>: Գիտե՞ս, որդի՛ս, նա իսկապես քո կարիքն ունի, մենք բոլորս քո կարիքն ունենք: Զանգի՛ր նրանց էլ երբեմն, նրանք անհամբեր սպասում են քո զանգին, որի կարիքը շատ ունեն:
Հետո մայրս մի քանի անգամ հիշեցրեց, որ լավ սնվեմ, չմոռանամ գլխարկ դնել, քանի որ Մոսկվայում սաստիկ ցուրտ է: Իսկ երբ հրաժեշտ էինք տալիս, մայրս կիսաձայն ասաց.
- Որդի՛ս, դու չասացիր, թե ինչո՞ւ էիր երեկ նիստի դահլիճ դեռ չմտած` դուրս փախել ու փողոցները չափչփել:Մոռացե՞լ ես, ի՞նչ է, որ դա Աստղիկին դուր չէր գա…
Նա կախեց լսափողը` ավելորդ անգամ իմ սուտը չլսելու համար, և ես այդպես էլ երբեք չհամարձակվեցի հարցնել, թե նա ինչպես դա կռահեց: Չէ՛, նա ճանաչում, լա՜վ էր ճանաչում իր որդուն, որ ամեն հիմար պատրվակից թափառում է փողոցներում ու հետո էլ դեռ մի քանի շաբաթ տառապում <<ընկաճախտ>> կոչվող եզակի հիվանդությամբ, որից դուրս գալուս համար անհրաժեշտ է լինում նամակ գրել քեզ ու հետո այրել այն քո շիրիմի մոտ …
Ես քեզ կարոտել եմ …
քնքուշ…
սիրուն ես գրում, Դայանչ…
այ մարդ, անպայման ուզում ես ինձ լացացնես…![]()
Dayana-ի խոսքերից
աաա…Dayana-ի խոսքերից
սիրում եմ քեզ… չմոռանաս…![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Հետաքիքրքիր է... Բայց այնպիսի տպավորություն կա, թե սիզբն ու վերջը չկան...![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Դե լավ - կսպասեմ էդ մի օրվան![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Տեսնես ինչի՞ համար են երազները, տեսնես ինչի՞ են նրանք տրված մարդուն: Ինչու՞ է երբ մարդ քնում երազ տեսնում: Եվ ինչու՞ են որոշ երազներ անմիջապես մոռացվում, իսկ երազներ էլ կան, որոնք տպավորվում են մինչ կյանքիդ վերջ: Ինչ ե՞ն նշանակում այն երազները, որոնք տպավորվում են իրական կյանքի պահի պես: Ինչու՞ է որ որոշ երազներից հետո արթնանում եմ երջանկության զգացումով, իսկ որոշներից դժբախտության: Ինչի՞ց է և ինչու՞ է որ ամիսներ շարունակ անընդհատ մի մարդու եմ տեսնում երազում:
Ինչի՞ համար եք դուք երազնե՛ր, մեզ տանջելու՞, մեզ հուշելու՞, թե ընդամենը նյարդային էլեկտրականության լիցքաթափման արդյունք եք: Ի՞նչ եք դուք երազներ…
Անի Ներկարար (28.06.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ