Freeman (10.08.2010)
ասեմ որ եթե նույնիսկ ծխող կինը հղիության ընթացքում չի ծխում , միևնույն է նրա օգանիզմում դեռ նիկոտին կա (և դա կարող է բացսաբար ազդել երեխայի կազմավորման վրա), բավական ժամանակ է պետք որպեսզի նիկոտին դուրս գա մարդու օրգանիզմից…
Իսկ ինչպես եմ վերաբերվում է ծխող կանանց և աղջիկներին , ասեմ որ հատուկ վերաբերմունք չունեմ նրանց հանդեպ, պարզապես վերջերս նկատել եմ ծխող աղջինների մեծ մասը ծխում են ոչ թե , որ դա իրենց դուր է գալիս, այլ իրենց կարծիքով, որ ծխեցին ավելի ժամանակակից ու առանց բարդյութների կերևան շրջապատի աչքում... խորհուրդ կտայ այդ աղջիկներին անտեղի առողջությունը փչացնելու փոխարեն ինքնահաստատվելու ավելի հետաքրքիր ձև գտնեն...
Ճշմարտությունը միշտ էլ անհավանական է, որպեսզի այն հավանական լինի, ստիպված ես լինում մի քիչ սուտ խառնել...
Ես էլ եմ համակարծիք Ուլուանայի հետ: Միայն մեր տարբերությունն այն է, որ ծխող կնոջ նկատմամբ իմ վերաբերմունքը լրիվ նույնն է, ինչ չծխող կնոջ: Համամիտ եմ, որ ծխախոտն ու կնոջ քնքշությունը ոչ մի կերպ իրար հետ չեն սազում, բայց կարծում եմ, որ քիչ թե շատ խելք ու տեսողություն ունեցող կինը ինքն էլ քաջ կիմանա դրա մասին, ու եթե այդ ամենն իմանալով հանդերձ՝ նա դեռ շարունակում է ծխել, ուրեմն՝ Աստված իր հետ, թող շարունակի փչացնել իր առողջությունը, եթե կամքի ուժ չունի ծխախոտ կոչվող հիվանդությանը/կախվածությանը հաղթելու: Ի դեպ, այս նույնը կարող եմ ասել նաև ծխող տղաների համար:
Իսկ կապված երեխաների առողջության վրա թողած բացասական ազդեցությունից՝ կարող եմ ասել, որ տղամարդու ծխելը ևս անդրադառնում է իր ապագա սերնդի վրա՝ որոշակիորեն փոփոխելով սերմնահեղուկի բաղկացուցիչները, ավելի մանրամասն չգիտեմ, երևի թե մեր բժիշկները կբացատրեն
Բոլոր այն ծխող տղաները, ովքեր խիստ դեմ են, որ իրենց կանայք ծխեն, քանզի մտածում են սեփական երեխաների առողջության մասին, ապա նախ և առաջ թող մտածեն, որ այդ նույն տան օդն իրենք էլ են պղտորում իրենց ծխելով՝ պասիվ ծխող դարձնելով իրենց կնոջը՝ հղի վիճակում կամ երեխային
Ու չնայած որ մարդկանց դատում եմ՝ անկախ նրանց ծխող/չծխող լինելուց, բայց երկար ժամանակ ծխախոտով մարդու հետ նույն սենյակում մնալ չեմ կարողանում՝ ծխից սիրտս է խառնում, աչքերս էլ արցունքոտվում են![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Վերնագիրն արդեն սեռական խտրականություն է նշանակում, այսինքն սեքսիստական է....որևէ տարբերություն չկա ով է ծխողը։ Գլխավորն այն է, որ չպետք է ծխել։
Սակայն մի բան է մտահոգում։ Այժմ քիչ թե շատ Երևանում կանայք հրապարակավ ծխում են։ Դրանում ամոթալի բան չկա։ Ուղղակի, մի տասը տարի առաջ դա հնարավոր չէր։ Ու հիմա, մեր կանայք, նավերստայուտ ուպուշչենոյե....վիճակագրության համաձայն Հայաստանում ծխողների թիվն ոչ միայն չի նվազել, այլև աճել է հենց կանանց քանակի ավելացման պատճառով։ Ու ամենակարևորը՝ ծխելու դեմ որևէ լուրջ PR քարոզարշավ չկա, մինչդեռ դրա կարիքը շատ կա...
Հա, մեկ էլ...
Հեչ համաձայն չեմ։ Երկրորդ աշխարհամարտից առաջ և հետո համաշխարհային կինոն կինո չէր լինի, առանց օրինակ Մարլեն Դիտրիխի և նրա եկար սիգարետների...Կարծում եմ ծխախոտի հոտը, ինչպես, կներեք արտահայտությանս համար, քրտնքի հոտը, անձնական հիգիենայի խնդիր է և այսօր դրա դեմն առնելու հազար ձևեր կան՝ մենթոլներից մինչև ծամոն և այլն։ Այլ բան է, որ մարդիկ ուղղակի այնքան անփույթ են կամ անտարբեր, որ չեն հոգում, որ ծխելուց հետո պետք է մտածել նաև իրենց վրայից բուրող հոտի մասին։
Ինքս որևէ նախապաշարում չունեմ ծխող կանանց նկատմամբ...թեև երբեմն կան կանայք, որ ընենց են ծխում, որ ստրիպտիզից ավելի սեքսուալ է![]()
Իսկ ես համաձայն չեմ
Իսկ ինձ թվում է հատուկ տարբերություն չկա կնոջ կամ տղամարդու առողջության հետ կապված: Համաձայն եմ, որ հղի ժամանակ ծխելը կանոջ և երեխու համար կործանարար կլինի: Ինչևէ, այս հարցը բժշկական է, ես դրանից լավ չեմ
Այս պարբերությանը միայն մեկ բան կասեմ: «Ճաշակին ընկեր չկա»Ուլուանա-ի խոսքերից
Լավ շատ կարճ ստացվեց: Եթե ծխելը մարդու նրբությանը հակասող բան է, ապա ըստ հայ «տղամարդ տղաների» բոլոր տղաները պարտավոր են ծխե՞լ:
Ինչ վերաբերում է հոտին՝ էլի եմ ասում, «ճաշակին ընկեր չկա»:
Այդ դեպքում ինչո՞ւ են ծխախոտ արտադրում:Ուլուանա-ի խոսքերից
Է՜, սուբյեկտիվ վերաբերմունքդ ինձ դուր չեկավՈւլուանա-ի խոսքերից
![]()
Բայց իմ ասածը հենց հայ կանանց չէր վերաբերում, այլ ընդհանրապես կանանց, հետևաբար հայ տղամարդկանց վրա օրինակ բերելդ անտեղի էր։
Ինձ թվում է՝ սա այն դեպքն է, երբ ճաշակի հարց չկա. ծխախոտի հոտը զզվելի հոտ է, ու եթե բացառություններ կան, այսինքն՝ ոմանց դուր է գալիս, դա դեռ չի նշանակում, որ լավն է։ Բացի դրանից, խոսքն այստեղ միայն հաճելին ու տհաճը չէ. շատ մարդիկ այդ հոտն ուղղակի ֆիզիկապես տանել չեն կարողանում. սրտխառնոց են ունենում, աչքերն արցունքակալում են, էլ չեմ ասում առողջությանը հասցվող ոչ անմիջական վնասների մասին, որոնք միայն հետագայում են դրսևորվում։Ինչ վերաբերում է հոտին՝ էլի եմ ասում, «ճաշակին ընկեր չկա»:
Այդ դեպքում ինչո՞ւ են ծխախոտ արտադրում:![]()
Վա՜յ, Սասուն։
Լավ հարց էր։ Արտադրողներին ձեռնտու է, արտադրում են, ծխողներն էլ իրենց առողջության հաշվին նպաստում են ոմանց ահռելի շահույթներին։
Շատ էլ որ ներքևում մժղուկ տառերով գրում են «Ծխելը վնասակար է առողջությանը»։ Մեկ է, գիտեն, որ կարդացող չկա, ու իրենց բիզնեսը առաջադիմելու է։
Ինձ էլ։Է՜, սուբյեկտիվ վերաբերմունքդ ինձ դուր չեկավ![]()
Ժողովուրդ, բայց եկեք չմոռանանք, որ այս թեման հենց ծխող կանանց մասին է, ոչ թե ընդհանրապես ծխող մարդկանց։ Վերջինիս մասին առանձին թեմա ունենք վաղուց, ժամանակին էլ հավեսով քննարկել ենք, ինչն, իհարկե, չի նշանակում, թե այլևս չենք կարող քննարկել։ Ուղղակի աշխատենք շատ չընդլայնել թեման ու խոսենք կոնկրետ կանանց ծխելու երևույթի մասին։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ինձ դուր են գալիս ծխող կանայք, չեմ կարա բացատրեմ խի, ուղղակի դուր են գալիս ու վերջ, ու տանել չեմ կարում ծխախոտի ծխից բողոքողներին![]()
Ըստ ինձ ծխում են այն աղջիկները, որոնք ավելի թեթև մտածելակերպի տեր են, որոնց մեր հայ երիտասարդության մեծ մասը անվանում է «փչացած»: Խոսքս չի գնում կնոջ ծխելու մասին, այլ միայն աղջկա: Եթե կինը ամուսնացած է և ծխում է, դա կարելի է բացասական երևույթ համարել միայն առողջության տեսանկյունից: Իսկ երբ ծխում են 14-22,23 տարեկան աղջիկները, ապա դա ընդունվում է, որպես փչացածություն: Ես կոնկրետ ընկերություն չէի անի այն աղջկա հետ, որը ծխում է, քանի որ ինչպես վերևում նշեցի, էդպիսի աղջիկները թեթևամիտ են, (ես չեմ ասում փչացած) և լիովին չես կարող վստահել իրենց: Եվ որը ընդհանրապես կապ չունի հայ աղջկա կերպարի հետ: Իսկ երբ ծխել է սկսում հասուն կինը, որը ամուսնացած է, ունի երեխաներ և այլն, ես դա չեմ համարում թեթևամտության նշան: Չեմ կարող մտքերս համախմբել և մեկնաբանել, պարզապես չեմ համարում:
Սա միայն Հայաստանում: Շատ ու շատ եվրոպական երկրներում միգուցե մեր այսօրվա համեստ աղջկա կերպարները նույնպես ծխում են, և էնտեղ դա բնական է, բայց այստեղ չգիտես, թե ինչու պատանի-երիտասարդ աղջիկը. որը ծխում է չի կարող չհամարվել թեթևամիտ, համենայնդեպս իմ կողմից: Հնարավոր չի, որ Հայաստանում գտնվեն այնպիսի աղջիկներ, որոնք թեթևամտության հետ ընդհանրապես կապ չունեն, բայց ծխում են: Սա իմ կարծիքն է:
Իսկ ծխելուն առհասարակ վերաբերվում եմ բացասական, կապ չունի թե ով է ծխողը:
Ով ուզումա թող ծխի, ով չի ուզում պետք չի, իսկ ընդհանրապես թող ամեն անդամ իր կարծիքը չներկայացնի որպես իրականություն, ինչքան մարդ, այնքան կարծիք…
Եթե վերցնենք ծխելը որպես առողջության վնաս հասցնող սովորույթ, ապա դա ինձ թվումա մեծ պրոբլե չի, ինչքան էլ բժիշկները հակառակը ասեն:
Ծուխն ու կեղտը, որ մենք ամեն օր շնչում ենք փողոցում, կարող է մի քանի անգամ ավելի վնաս տալ առողջությանը, քան ծխելը:
Ինչ վերաբերվում է ծխելուն որպես ոչ գեղեցիկ ժեստ, մանավանդ աղջիկների կողմից, մի բան կասեմ՝ մարդու կողմից արվող ամեն մի քայլ, ունի իր պատճառը, երբեմն պետք է մտածել, ինչու է երիտասարդ աղջիկը սկսում ծխել կամ նույնը տղայի համար:
Ինձ թվում է, պատճառները հիմնականում հոգեբանական են, առօրյա կյանքում ինչ-որ պրոբլեմները բերում են ծխելուն, այսինքն դժվար պահին ծխելը ոնց որ ուժ է տալիս, եթե բժկության տեսանկյունից վերցնենք, դա նիկոտինի առկայությունն է, որը ինչպես գիտենք փոքր դոզայով նարկոտիկ է, սակայն չգիտես ինչու կա նաև հոգեբանական առումը, որը դժվար բացատրելի է…
Ծխելը շատերի կյանքը հեշտացնում է, դժվար պահերին ծխելով քեզ միայնակ չես զգում և այլն, իսկ ինչ վերաբերվում է ցուցադրական ծխելուն, որը ըստ շատերի ինչ-որ ազդեցություն է թողնում շրջապատի վրա, դա չնայած որ յուրաքանչյուր մարդու գործն է, դրան կարելի է մի թեթև բացասական վերաբերվել, քանի որ չենք հասկանում պատճառները, իսկ միգուցե մի օր մենք էլ հասկանանք՞
Կարծեմ էս թեմայի վերաբերյալ կարխիքս մի անգամ արտահայտել եմ
Երբ տեսնում եմ ծխող կին կամ առավել ևս աղջիկ,մոտս միանգամից ահավոր հակակրանք ա առաջանում տվյալ անձի հանդեպ,ու կաշխատեմ շփվել վերջինիս հետ միայն ծայրահեղ դեպքերում: Հակակրանք ա առաջանում նաև այն տղաների հանդեպ,որոնք կարան նստեն իրենց ընկերուհիների հետ ու հավասար ծխեն
Ու սա ոչ թե սեռական խտրականություն ա,այլ... եսիմ,չեմ կարա կոնկրետ նկարագրեմ:
Ու հեչ պարտադիր չի,որ տղան մի բան անի ու հետ չմնալու կամ հավասարություն հաստատելու համար աղջիկն էլ նույն բանը անի,և հակառակը,իմ կարծիքով դա նվազագույնը հիմարության և անխելքության դրսևորում ա
Ծխող տղաներին էլ արդեն նորմալ եմ վերաբերվում![]()
Freeman (10.08.2010)
Անընդհատ խուսափում էի այս թեման կարդալուց, առաջին անգամ եմ նայում: Ու իմ կարծիքով բոլոր գրառումների մեջ էլ ճշմարտացիություն կա:![]()
Բայց ես կասեմ այսքանը-չեմ ընդունում ծխող աղջիկներին ու կանանց:
Եկել եմ ձեզ գարուն բերեմ
Միայն մի բան , ես չեմ ծխում ու չեմ էլ ծխի , դեմ եմ իմ ՝ ծխող աղջկա կերպարին , սկայն ուրիշնեիրը , դա արդեն ուրիշների գործն է ։ Շատերը չգիտեմ ինչպես է դա տեղի ունենում , բայց ինքնահաստատվում են ծխելով , թող ինքնահաստատվեն , բայց ինձանից հեռու , ծխախոտի հոտն ու ծուխը տանել չոմ կարողանում ։ Շատ եմ ափսոսում , որ ծանոթնորիցս մեկը , կամ առավել ևս ընկերներցս մեկը ծխում է , բայց կամքն իրենն է![]()
Օֆֆտօպ.
Բոլոր նրանց ովքեր դեռ չեն դիտել խորհուրդ կտամ դիտել "Thank You for Smoking" ֆիլմը:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ