User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Ծխող աղջիկներ կամ կանայք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծխող աղջիկներ կամ կանայք

    Հարցս մեծամասամբ վերաբերվում է տղաներին: Ինչպե՞ս կվերաբերվեիք, երբ իմանաիք, որ ձեր ընկերուհին կամ կինը, որին սիրում եք, ծխում է և չի պատրաստվում հրաժարվել:
    Գրառումները կարող են անել նաև աղջիկները, որոնք կարող են իրենց կարծիքն արտահայտել տվյալ թեմայի շուրջ: Առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերվում երբ կինը կամ աղջիկը ծխում է:

  2. #2
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխող աղջիկներ, կամ կանայք

    Մեջբերում AnterGround-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցս մեծամասամբ վերաբերվում է տղաներին: Ինչպե՞ս կվերաբերվեիք, երբ իմանաիք, որ ձեր ընկերուհին կամ կինը, որին սիրում եք, ծխում է և չի պատրաստվում հրաժարվել:
    Գրառումները կարող են անել նաև աղջիկները, որոնք կարող են իրենց կարծիքն արտահայտել տվյալ թեմայի շուրջ: Առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերվում երբ կինը կամ աղջիկը ծխում է:
    Բացասաբար

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխող աղջիկներ, կամ կանայք

    Ծխախոտը լինի կնո՞ջ , թե՞ տղամարդու շրթունքներին, ինձ ուղարկում են նողկանքի աշխարհ,այնպես որ , այստեղ սեռերի խնդիր չկա:

  4. #4
    Լիարժեք անդամ Cindy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.07.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    72
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զայրույթ Re. Ծխող աղջիկներ, կամ կանայք

    Ես դեմ եմ:Եթե աղջիկը կամ Կինը մայր պետք է դառնան,ընդհանրապես հակացուցված է:Մի խոսքով ես զզվում եմ ծխախոտի հոտից և ծխող կանանցից
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 10.07.2008, 15:40: Պատճառ: Հեռացվել են կրկնվող սմայլերը

  5. #5
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխող աղջիկներ, կամ կանայք

    Դեմ եմ:
    Դա ոչ միայն վնասում է իրենց առողջությանը, այլև երեխային, որին պատրաստվում են ոևենենալ:
    Ինչքան էլ որ դա /ծխելը/ անհրաժեշտ /կախվածություն/ լինի, կինը չպետք է ծխի, հանուն իր երեխայի առողջության:



    Ես չեմ ծխելու:
    Մենակ ծխախոտի հոտը վրես շատա ազդում, զզզզզվում եմ:
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 10.12.2007, 15:07: Պատճառ: Գրառման ավելացում


  6. #6
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխող աղջիկներ, կամ կանայք

    ընդհանրապես դեմ եմ ծխելուն
    բայց հարցին պատասխանելով կասեմ աղջկիների համար՝ անթույլատրելի, հիմք է հանդիսանում նաև աղջկա մասին կարծիք կազմելուն
    իսկ կանանց դեպքում ծխելը կարծիքի վրա ոչ մի կերպ չի ազդի
    ես դեպքում կին ասածիս տարիքային ցենզը 30 անցն է
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  7. #7
    Մշտական անդամ Script-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    159
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխող աղջիկներ, կամ կանայք

    Ընդհանրապես դեմ եմ ցանկացած տիպի կախվածության ու էդտեղ սեռը կաո չունի, կախվածությունը դա թուլությունա, լինի դա ծխածոտ, թմրադեղ կամ խաղամոլություն: Իսկ կոնկրետ կանակց ու աղջիկների ստաբիլ ծխելուն դեմ եմ քանի որ դա ինչպես արդեն նշվեց վատա ազդում երեխաների ճիշտ զարգացման վրա: Անձամբ ես փորձել եմ սիգարետ ու չեմ գտել դրա մեջ ոչ մի հաճելի բան, ընդամենը զզվելի ծուխ ու մուխ էր, որից ես խեղդվում էի ու աչքերս էլ ցավեցին, մի խոսքով զզվելի բանա աղջիկներ ջան եթե չեք փորձել խորհուրդ չեմ տալիս
    Пустые закаты. Пустые рассветы.
    Зачем они мне, если ты снова где-то?..
    Чужие глаза. Голоса в телефоне.
    Весь мир без тебя - черно-бел и огромен.

  8. #8
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխող աղջիկներ, կամ կանայք

    Ես ընդհանրապես դեմ եմ ծխել երևույթին, առավել ևս կանանց ու աղջիկների: մի ընկեր ունեմ նա է լավ ասում. «Համբուրվել ծխող կնոջ հետ, նշանակում է համբուրվել մոխրամանի հետ»
    Չեմ ասում թե չեմ ծխել, մի 4-5 տարի ծխել եմ, բայց ես 4 տարի է թարգել եմ ու շատ ուրախ եմ դրա համար
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  9. #9
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ծխող աղջիկներ, կամ կանայք

    Ըստ իս.
    Տղամարդը ծխել սկսում է շրջապատի պարտադրանքի պատճառով:
    Դպրոցական տարիքում ամեն տղա չի կարող դիմակայել դասարանցիների ակամա ճնշմանը:
    Կինը ծխել սկսում է ուղեղի բացակայությամբ պատճառով: Առանց մեկնաբանությունների:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (10.08.2010)

  11. #10
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխող աղջիկներ, կամ կանայք

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ընդհանրապես դեմ եմ ծխել երևույթին, առավել ևս կանանց ու աղջիկների: մի ընկեր ունեմ նա է լավ ասում. «Համբուրվել ծխող կնոջ հետ, նշանակում է համբուրվել մոխրամանի հետ»
    Արի մի լավ բան էլ ես ասեմ
    Համբուրվել ծխող տղայի հետ. նշանակում է համբուրվել մոխրամանի հետ:

    Ասածս ինչ է, երևի թե ծխող տղա համբուրվողները շատ ավելի շատ են, էլ չասեմ, որ ծխող աղջիկները ավելի շատ են մտածում իրենց բերանից ծխի հոտ չգալու մասին, տղաների մոտ դա գրեթե բացակայում է:
    Այնպես որ մի բան ասելուց առաջ բոլոր հնարավոր տարբերակները իմի բերեք, և մեկ-մեկ էլ աղջիկներին բանի տեղ դրեք և հաշվի առեք, որ նրանք ավելի շատ են այդպիսի իրավիճակներում գտնվում:

    Ասեմ, որ Քաղաքացու հետ համաձայն եմ, առավել ևս առողջության պահով:
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  12. #11
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    09.08.2006
    Գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխող աղջիկներ, կամ կանայք

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ընդհանրապես դեմ եմ ծխել երևույթին, առավել ևս կանանց ու աղջիկների: մի ընկեր ունեմ նա է լավ ասում. «Համբուրվել ծխող կնոջ հետ, նշանակում է համբուրվել մոխրամանի հետ»
    Չեմ ասում թե չեմ ծխել, մի 4-5 տարի ծխել եմ, բայց ես 4 տարի է թարգել եմ ու շատ ուրախ եմ դրա համար
    «Համբուրվել ծխող կնոջ հետ..": Այս միտքը

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ընդհանրապես դեմ եմ ծխել երևույթին, առավել ևս կանանց ու աղջիկների: մի ընկեր ունեմ նա է լավ ասում. «Համբուրվել ծխող կնոջ հետ, նշանակում է համբուրվել մոխրամանի հետ»
    Չեմ ասում թե չեմ ծխել, մի 4-5 տարի ծխել եմ, բայց ես 4 տարի է թարգել եմ ու շատ ուրախ եմ դրա համար
    «Համբուրվել ծխող կնոջ հետ..": Սա առաջինը ասել է Բեռնարդ Շոուն, ընդ որում այս ձևով. "Համբուրել ծխող կնոջը նույնն է ինչ համբուրել մոխրամանը":

    Ավելացվել է 18 րոպե անց
    Եվ ընդհանրապես ծխելու մասին: Ենթադրենք Հայաստանում կա 1000000 (մեկ միլիոն) ծխող: Ենթադրենք նրանցից յուրաքանչյուրը մեկ օրում օգտագործում է մեկ տուփ (20 հատ) ծխախոտ: Մեկ տուփի միջին արժեքն ընդունենք 300 դրամ: Եթե յուրաքանչյուր ծխող մեկ օրվա ընթացքում ծխի 1 (մեկ) հատ պակաս, ապա դրանից կստացվի 1000000 * 15 դրամ (տասնհինգ միլիոն դրամ): Բոլորս էլ լսած կամ կարդացած ենք, որ այսինչ կամ այնինչ երեխային բարդ վիրահատության համար անհրաժեշտ է այսքան գումար: Միտքս հասկացա՞ք: Մի գուցե ինչ-որ միամիտ բան եմ ասում, բայց...
    Վերջին խմբագրող՝ Անանուն: 10.07.2008, 16:19: Պատճառ: Գրառման ավելացում

  13. #12
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխող աղջիկներ, կամ կանայք

    Իմ համար մեկ է, թե աղջիկը ծխում է կամ չի ծխում: Ի վերջո, ծխախոտի վրա երբեք չի գրվել, որ ծխելը աղջիկներին չի թույլատրվում: Ծխախոտ վաճառողը աղջիկներին չի կորող չվաճառել այն, նույնիսկ եթե նա դեմ է ծխախոտին:

    Աղջիկները, ինչպես և տղաները, նույնքան վնասվում են ծխելուց, սակայն ինչո՞ւ պետք է տարբերություն դրվի 2-ի միջև: Քանի որ Հայաստանում տղաները սովոր չեն ծխող աղջիկ տեսնել և անմիջապես մտածում են, որ այդ ծխող աղջիկը «փչացածի մեկն է», դրա համար էլ ասում են, որ աղջիկը պետք չէ ծխի:

    Ծխելը մարդու մոտ սկսում է փոքր ժամանակվանից, երբ «արգելված պտուղը միշտ էլ քաղցր է լինում» սկսում են փորձել և հետո սովորություն են ձեռք բերում այն անել ավելի հաճախ: Դա հատկապես լինում չարաճիճի երեխաների մոտ: Աղջիկներն էլ են չարաճիճի լինում, բայց քանի որ կին արմատը համեմատաբար ավելի քիչ է ծխում քան տղան, ապա հենց այդ պատճառով էլ հետաքրքրություն չի առաջանում ծխախոտ փորձելը:
    Ընդհանուր առմամբ, եթե ընտանիքում ծխող չկա (հազվադեպ պատահող բան), ապա շատ հավանական է, որ այդ ընտանիքի երեխաներն էլ հետաքրքրված չլինեն ծխախոտով: Այսինքն երեխան կարող է ծխախոտի մասին իմանա միայն դրսում ուրիշ ծխողների տեսնելով:
    Ցավոք սրտի հայերը շատ են ծխում ու դա փոխանցվում է սերնդից սերունդ:

    Վերադառնամ աղջիկներին: Մարդ կա, որ իր սեփական երեխուն չի կարողանում արգելի ծխելը, ո՞ւր մնաց իր կնոջը կամ ընկերուհուն, որ հասակակից են, համոզի, որ չի կարելի ծխել: Ավելի է դժվարանում այն համոզել, երբ դու ինքդ ես ծխող: Երեխային կարող ես հասկացնել, ջղայնանալով իր վրա, որ ծխել չի կարելի: Ընդհանրապես երեխաները չեն կարող հակաճառել ծնողներին: Բայց եթե ընկերուհուդ ես ասում, որ չծխի, այն ժամանակ եթե դու ծխող ես, ապա նա չի թողնի ծխելը, որովհետև ոչ մի պատճառաբանություն չունես և շատ հանգիստ կարող է ինքը քեզ նույն բանն ասել:
    Այլ հարց է, երբ ընկեր ընկերուհին ծխող են և իրար հետ «գռազ» են գալիս, որ չծխեն: Դա զուտ սիրո խաղեր են և ոչ ոք պարտվելու ցանկություն չունի: Այդ խաղը գալիս է մի աստիճանի, որ այլևս չեն դիմանում և 2-ով կորոշում են այլևս այդ խաղը չխաղան:

    Աղջկան չեմ ծեծի, չեմ ջղայնանա, չեմ կոպտի, որ ինքը ծխում է: Իմ համար լրիվ մեկ է: Ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ինչո՞ւ աղջիկը իրավունք չունի ծխելու:
    Բայց եթե առաջ է գալիս առողջության հարցը, ապա այդ դեպքում երկուսն էլ թե՛ տղան, թե՛ աղջիկը պետք է թողնեն ծխելը:

  14. #13
    «ԴԱՐ» Ակումբ linus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.04.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    555
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխող աղջիկներ կամ կանայք

    Մեջբերում AnterGround-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցս մեծամասամբ վերաբերվում է տղաներին: Ինչպե՞ս կվերաբերվեիք, երբ իմանաիք, որ ձեր ընկերուհին կամ կինը, որին սիրում եք, ծխում է և չի պատրաստվում հրաժարվել:
    Գրառումները կարող են անել նաև աղջիկները, որոնք կարող են իրենց կարծիքն արտահայտել տվյալ թեմայի շուրջ: Առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերվում երբ կինը կամ աղջիկը ծխում է:
    կուղարկեմ գրողի ծոցը, ծխող կանանց մեջ ես տեսնում եմ ****** ներ

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (10.08.2010)

  16. #14
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխող աղջիկներ կամ կանայք

    Ես էլ եմ համակարծիք Ուլուանայի հետ: Միայն մեր տարբերությունն այն է, որ ծխող կնոջ նկատմամբ իմ վերաբերմունքը լրիվ նույնն է, ինչ չծխող կնոջ: Համամիտ եմ, որ ծխախոտն ու կնոջ քնքշությունը ոչ մի կերպ իրար հետ չեն սազում, բայց կարծում եմ, որ քիչ թե շատ խելք ու տեսողություն ունեցող կինը ինքն էլ քաջ կիմանա դրա մասին, ու եթե այդ ամենն իմանալով հանդերձ՝ նա դեռ շարունակում է ծխել, ուրեմն՝ Աստված իր հետ, թող շարունակի փչացնել իր առողջությունը, եթե կամքի ուժ չունի ծխախոտ կոչվող հիվանդությանը/կախվածությանը հաղթելու: Ի դեպ, այս նույնը կարող եմ ասել նաև ծխող տղաների համար:
    Իսկ կապված երեխաների առողջության վրա թողած բացասական ազդեցությունից՝ կարող եմ ասել, որ տղամարդու ծխելը ևս անդրադառնում է իր ապագա սերնդի վրա՝ որոշակիորեն փոփոխելով սերմնահեղուկի բաղկացուցիչները, ավելի մանրամասն չգիտեմ, երևի թե մեր բժիշկները կբացատրեն
    Բոլոր այն ծխող տղաները, ովքեր խիստ դեմ են, որ իրենց կանայք ծխեն, քանզի մտածում են սեփական երեխաների առողջության մասին, ապա նախ և առաջ թող մտածեն, որ այդ նույն տան օդն իրենք էլ են պղտորում իրենց ծխելով՝ պասիվ ծխող դարձնելով իրենց կնոջը՝ հղի վիճակում կամ երեխային
    Ու չնայած որ մարդկանց դատում եմ՝ անկախ նրանց ծխող/չծխող լինելուց, բայց երկար ժամանակ ծխախոտով մարդու հետ նույն սենյակում մնալ չեմ կարողանում՝ ծխից սիրտս է խառնում, աչքերս էլ արցունքոտվում են
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  17. #15
    Մշտական անդամ BusinessMen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    169
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխող աղջիկներ կամ կանայք

    Ով ուզումա թող ծխի, ով չի ուզում պետք չի, իսկ ընդհանրապես թող ամեն անդամ իր կարծիքը չներկայացնի որպես իրականություն, ինչքան մարդ, այնքան կարծիք…
    Եթե վերցնենք ծխելը որպես առողջության վնաս հասցնող սովորույթ, ապա դա ինձ թվումա մեծ պրոբլե չի, ինչքան էլ բժիշկները հակառակը ասեն:
    Ծուխն ու կեղտը, որ մենք ամեն օր շնչում ենք փողոցում, կարող է մի քանի անգամ ավելի վնաս տալ առողջությանը, քան ծխելը:
    Ինչ վերաբերվում է ծխելուն որպես ոչ գեղեցիկ ժեստ, մանավանդ աղջիկների կողմից, մի բան կասեմ՝ մարդու կողմից արվող ամեն մի քայլ, ունի իր պատճառը, երբեմն պետք է մտածել, ինչու է երիտասարդ աղջիկը սկսում ծխել կամ նույնը տղայի համար:
    Ինձ թվում է, պատճառները հիմնականում հոգեբանական են, առօրյա կյանքում ինչ-որ պրոբլեմները բերում են ծխելուն, այսինքն դժվար պահին ծխելը ոնց որ ուժ է տալիս, եթե բժկության տեսանկյունից վերցնենք, դա նիկոտինի առկայությունն է, որը ինչպես գիտենք փոքր դոզայով նարկոտիկ է, սակայն չգիտես ինչու կա նաև հոգեբանական առումը, որը դժվար բացատրելի է…
    Ծխելը շատերի կյանքը հեշտացնում է, դժվար պահերին ծխելով քեզ միայնակ չես զգում և այլն, իսկ ինչ վերաբերվում է ցուցադրական ծխելուն, որը ըստ շատերի ինչ-որ ազդեցություն է թողնում շրջապատի վրա, դա չնայած որ յուրաքանչյուր մարդու գործն է, դրան կարելի է մի թեթև բացասական վերաբերվել, քանի որ չենք հասկանում պատճառները, իսկ միգուցե մի օր մենք էլ հասկանանք՞

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ աղջիկներ
    Հեղինակ՝ Լեդի Վարդ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 197
    Վերջինը: 20.04.2013, 09:54
  2. Ծխող աղջիկը կամ կինը գայթակղի՞չ է
    Հեղինակ՝ Moon, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 333
    Վերջինը: 17.03.2011, 14:24
  3. Ձեռք ձեռքի փողոցով քայլող աղջիկներ
    Հեղինակ՝ Freeway, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 50
    Վերջինը: 02.10.2009, 00:02
  4. Ի՞նչ են ուզում կանայք
    Հեղինակ՝ ArmineIvanyan, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 31
    Վերջինը: 10.11.2008, 14:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •