User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Ծխող աղջիկներ կամ կանայք

  1. #16
    «ԴԱՐ» Ակումբ linus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.04.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    555
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխող աղջիկներ կամ կանայք

    Մեջբերում AnterGround-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցս մեծամասամբ վերաբերվում է տղաներին: Ինչպե՞ս կվերաբերվեիք, երբ իմանաիք, որ ձեր ընկերուհին կամ կինը, որին սիրում եք, ծխում է և չի պատրաստվում հրաժարվել:
    Գրառումները կարող են անել նաև աղջիկները, որոնք կարող են իրենց կարծիքն արտահայտել տվյալ թեմայի շուրջ: Առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերվում երբ կինը կամ աղջիկը ծխում է:
    կուղարկեմ գրողի ծոցը, ծխող կանանց մեջ ես տեսնում եմ ****** ներ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (10.08.2010)

  3. #17
    Սկսնակ անդամ egoist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.08.2007
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխող աղջիկներ կամ կանայք

    Մեջբերում էս_ինչ_սոված_եմ-ի խոսքերից Նայել գրառումը
    : թող ծխի ԲԱՅՑ մի քանի պայմաններով. հղի ժամանակ անգամ թող չմտածի ծխելու մասին..
    ասեմ որ եթե նույնիսկ ծխող կինը հղիության ընթացքում չի ծխում , միևնույն է նրա օգանիզմում դեռ նիկոտին կա (և դա կարող է բացսաբար ազդել երեխայի կազմավորման վրա), բավական ժամանակ է պետք որպեսզի նիկոտին դուրս գա մարդու օրգանիզմից…
    Իսկ ինչպես եմ վերաբերվում է ծխող կանանց և աղջիկներին , ասեմ որ հատուկ վերաբերմունք չունեմ նրանց հանդեպ, պարզապես վերջերս նկատել եմ ծխող աղջինների մեծ մասը ծխում են ոչ թե , որ դա իրենց դուր է գալիս, այլ իրենց կարծիքով, որ ծխեցին ավելի ժամանակակից ու առանց բարդյութների կերևան շրջապատի աչքում... խորհուրդ կտայ այդ աղջիկներին անտեղի առողջությունը փչացնելու փոխարեն ինքնահաստատվելու ավելի հետաքրքիր ձև գտնեն...
    Ճշմարտությունը միշտ էլ անհավանական է, որպեսզի այն հավանական լինի, ստիպված ես լինում մի քիչ սուտ խառնել...

  4. #18
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխող աղջիկներ կամ կանայք

    Ես էլ եմ համակարծիք Ուլուանայի հետ: Միայն մեր տարբերությունն այն է, որ ծխող կնոջ նկատմամբ իմ վերաբերմունքը լրիվ նույնն է, ինչ չծխող կնոջ: Համամիտ եմ, որ ծխախոտն ու կնոջ քնքշությունը ոչ մի կերպ իրար հետ չեն սազում, բայց կարծում եմ, որ քիչ թե շատ խելք ու տեսողություն ունեցող կինը ինքն էլ քաջ կիմանա դրա մասին, ու եթե այդ ամենն իմանալով հանդերձ՝ նա դեռ շարունակում է ծխել, ուրեմն՝ Աստված իր հետ, թող շարունակի փչացնել իր առողջությունը, եթե կամքի ուժ չունի ծխախոտ կոչվող հիվանդությանը/կախվածությանը հաղթելու: Ի դեպ, այս նույնը կարող եմ ասել նաև ծխող տղաների համար:
    Իսկ կապված երեխաների առողջության վրա թողած բացասական ազդեցությունից՝ կարող եմ ասել, որ տղամարդու ծխելը ևս անդրադառնում է իր ապագա սերնդի վրա՝ որոշակիորեն փոփոխելով սերմնահեղուկի բաղկացուցիչները, ավելի մանրամասն չգիտեմ, երևի թե մեր բժիշկները կբացատրեն
    Բոլոր այն ծխող տղաները, ովքեր խիստ դեմ են, որ իրենց կանայք ծխեն, քանզի մտածում են սեփական երեխաների առողջության մասին, ապա նախ և առաջ թող մտածեն, որ այդ նույն տան օդն իրենք էլ են պղտորում իրենց ծխելով՝ պասիվ ծխող դարձնելով իրենց կնոջը՝ հղի վիճակում կամ երեխային
    Ու չնայած որ մարդկանց դատում եմ՝ անկախ նրանց ծխող/չծխող լինելուց, բայց երկար ժամանակ ծխախոտով մարդու հետ նույն սենյակում մնալ չեմ կարողանում՝ ծխից սիրտս է խառնում, աչքերս էլ արցունքոտվում են
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  5. #19
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխող աղջիկներ, կամ կանայք

    Վերնագիրն արդեն սեռական խտրականություն է նշանակում, այսինքն սեքսիստական է....որևէ տարբերություն չկա ով է ծխողը։ Գլխավորն այն է, որ չպետք է ծխել։

    Սակայն մի բան է մտահոգում։ Այժմ քիչ թե շատ Երևանում կանայք հրապարակավ ծխում են։ Դրանում ամոթալի բան չկա։ Ուղղակի, մի տասը տարի առաջ դա հնարավոր չէր։ Ու հիմա, մեր կանայք, նավերստայուտ ուպուշչենոյե....վիճակագրության համաձայն Հայաստանում ծխողների թիվն ոչ միայն չի նվազել, այլև աճել է հենց կանանց քանակի ավելացման պատճառով։ Ու ամենակարևորը՝ ծխելու դեմ որևէ լուրջ PR քարոզարշավ չկա, մինչդեռ դրա կարիքը շատ կա...

    Հա, մեկ էլ...
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ հետո զուտ գեղագիտական տեսակետից կնոջ ծխելն ավելի տգեղ կարելի է համարել, քանի որ կինն ի սկզբանե զուգորդվում է գեղեցկության, նրբության հետ, ինչը պիտի որ ներառի նաև նրանից արձակվող հոտի գեղեցկությունը։
    Հեչ համաձայն չեմ։ Երկրորդ աշխարհամարտից առաջ և հետո համաշխարհային կինոն կինո չէր լինի, առանց օրինակ Մարլեն Դիտրիխի և նրա եկար սիգարետների...Կարծում եմ ծխախոտի հոտը, ինչպես, կներեք արտահայտությանս համար, քրտնքի հոտը, անձնական հիգիենայի խնդիր է և այսօր դրա դեմն առնելու հազար ձևեր կան՝ մենթոլներից մինչև ծամոն և այլն։ Այլ բան է, որ մարդիկ ուղղակի այնքան անփույթ են կամ անտարբեր, որ չեն հոգում, որ ծխելուց հետո պետք է մտածել նաև իրենց վրայից բուրող հոտի մասին։

    Ինքս որևէ նախապաշարում չունեմ ծխող կանանց նկատմամբ...թեև երբեմն կան կանայք, որ ընենց են ծխում, որ ստրիպտիզից ավելի սեքսուալ է

  6. #20
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխող աղջիկներ կամ կանայք

    Մեջբերում Goga-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուլուանայի գրածին ամբողջովին համամիտ եմ
    Իսկ ես համաձայն չեմ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես համաձայն չեմ հենց առողջության առումով։ Նախ, որքան գիտեմ, ծխելը կանանց օրգանիզմի վրա ընդհանուր առմամբ ավելի վատ է անդրադառնում, քան տղամարդկանց, բացի դրանից, ինչպես արդեն նշվեց, տղամարդը չի հղիանում ու ծննդաբերում, այդ պարտականությունն ու առաքելությունը կնոջն է պատկանում, իսկ հղիության շրջանում ծխելը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ ապագա երեխայի ձևավորման ու զարգացման գործում։ Սա, կարծում եմ, նորություն չէ ու ապացուցման կարիք չունի։
    Իսկ ինձ թվում է հատուկ տարբերություն չկա կնոջ կամ տղամարդու առողջության հետ կապված: Համաձայն եմ, որ հղի ժամանակ ծխելը կանոջ և երեխու համար կործանարար կլինի: Ինչևէ, այս հարցը բժշկական է, ես դրանից լավ չեմ
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Եվ հետո զուտ գեղագիտական տեսակետից կնոջ ծխելն ավելի տգեղ կարելի է համարել, քանի որ կինն ի սկզբանե զուգորդվում է գեղեցկության, նրբության հետ, ինչը պիտի որ ներառի նաև նրանից արձակվող հոտի գեղեցկությունը։ Եթե գեղեցիկ կնոջից ծխախոտի զզվելի հոտ է գալիս, համաձայնեք, որ դա գոնե որոշ չափով նվազեցնում է նրա գեղեցկությունը, եթե գեղեցկություն հասկացությանն ավելի լայն տեսանկյունից նայենք, այսինքն՝ չսահմանափակվենք զուտ տեսողականով։ Ի՞նչ խոսք, շատ տհաճ է նաև, երբ այդ հոտը գալիս է տղամարդուց, անձամբ ինձ համար անչափ զզվելի է, երբ որևէ մարդու վրայից ծխախոտի ու ծխի հոտ է փչում։ Բայց համարում եմ, որ եթե տղամարդու դեպքում դա տհաճ է, ապա կնոջ դեպքում կրկնակի տհաճ է։ Սա իմ ընկալումն է, կարող եք և չհամաձայնել։
    Այս պարբերությանը միայն մեկ բան կասեմ: «Ճաշակին ընկեր չկա»
    Լավ շատ կարճ ստացվեց: Եթե ծխելը մարդու նրբությանը հակասող բան է, ապա ըստ հայ «տղամարդ տղաների» բոլոր տղաները պարտավոր են ծխե՞լ:
    Ինչ վերաբերում է հոտին՝ էլի եմ ասում, «ճաշակին ընկեր չկա»:
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Իսկ մնացած առումներով տղամարդու և կնոջ ծխելու մեջ տարբերություն չեմ տեսնում։ Համենայնդեպս, իրավունքների առումով։ Մեկ էլ նյարդայնանում եմ, երբ ասում են. «Հայ կնոջը վայել չէ և այլն»։ Ինձ համար նման հարցերում ազգությունն ընդհանրապես կապ չունի. երբ խոսքը որևէ բացասական երևույթի մասին է, ապա դեմ եմ ու բացասաբար եմ վերաբերվում ցանկացած դեպքում ու անկախ ազգային պատկանելությունից։ Այսինքն՝ համարում եմ, որ ծխելը ընդհանրապես վայել չէ մարդ արարածին, իսկ եթե այս ասածիցս ոմանք կարող է կառչեն ու հարցնեն՝ իսկ կենդանիներին վայե՞լ է, ապա միանգամից ավելի ընդհանրացրած ասեմ, որ, ըստ իս, ծխելն ընդհանրապես վայել չէ որևէ շնչավոր արարածի, որոշ դեպքերում՝ նաև անշունչ։
    Այդ դեպքում ինչո՞ւ են ծխախոտ արտադրում:
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Կանանց դեպքում մի սուբյեկտիվ մոտեցում էլ ունեմ. երբ իմանում եմ, որ այսինչ կինը կամ աղջիկը ծխում է, տվյալ անձնավորությունը՝ անկախ իր բարոյական ու ընդհանրապես մարդկային արժանիքներից, ակամա որոշ չափով աչքիցս ընկնում է, շատ քիչ, բայց հաստատ ինչ–որ բան փոխվում է։ Կրկնում եմ՝ սա իմ զուտ սուբյեկտիվ վերաբերմունքն է ծխող կանանց նկատմամբ, այն որևէ տրամաբանական ու օբյեկտիվ բացատրություն չունի։ Ես անընդհատ փորձում եմ այդ զգացողությունից ազատվել, առաջընթաց կա, բայց դեռ չեմ ազատվել։
    Է՜, սուբյեկտիվ վերաբերմունքդ ինձ դուր չեկավ

  7. #21
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխող աղջիկներ կամ կանայք

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ծխելը մարդու նրբությանը հակասող բան է, ապա ըստ հայ «տղամարդ տղաների» բոլոր տղաները պարտավոր են ծխե՞լ:
    Բայց իմ ասածը հենց հայ կանանց չէր վերաբերում, այլ ընդհանրապես կանանց, հետևաբար հայ տղամարդկանց վրա օրինակ բերելդ անտեղի էր։

    Ինչ վերաբերում է հոտին՝ էլի եմ ասում, «ճաշակին ընկեր չկա»:
    Ինձ թվում է՝ սա այն դեպքն է, երբ ճաշակի հարց չկա. ծխախոտի հոտը զզվելի հոտ է, ու եթե բացառություններ կան, այսինքն՝ ոմանց դուր է գալիս, դա դեռ չի նշանակում, որ լավն է։ Բացի դրանից, խոսքն այստեղ միայն հաճելին ու տհաճը չէ. շատ մարդիկ այդ հոտն ուղղակի ֆիզիկապես տանել չեն կարողանում. սրտխառնոց են ունենում, աչքերն արցունքակալում են, էլ չեմ ասում առողջությանը հասցվող ոչ անմիջական վնասների մասին, որոնք միայն հետագայում են դրսևորվում։

    Այդ դեպքում ինչո՞ւ են ծխախոտ արտադրում:
    Վա՜յ, Սասուն։ Լավ հարց էր։ Արտադրողներին ձեռնտու է, արտադրում են, ծխողներն էլ իրենց առողջության հաշվին նպաստում են ոմանց ահռելի շահույթներին։ Շատ էլ որ ներքևում մժղուկ տառերով գրում են «Ծխելը վնասակար է առողջությանը»։ Մեկ է, գիտեն, որ կարդացող չկա, ու իրենց բիզնեսը առաջադիմելու է։

    Է՜, սուբյեկտիվ վերաբերմունքդ ինձ դուր չեկավ
    Ինձ էլ։

    Ժողովուրդ, բայց եկեք չմոռանանք, որ այս թեման հենց ծխող կանանց մասին է, ոչ թե ընդհանրապես ծխող մարդկանց։ Վերջինիս մասին առանձին թեմա ունենք վաղուց, ժամանակին էլ հավեսով քննարկել ենք, ինչն, իհարկե, չի նշանակում, թե այլևս չենք կարող քննարկել։ Ուղղակի աշխատենք շատ չընդլայնել թեման ու խոսենք կոնկրետ կանանց ծխելու երևույթի մասին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #22
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխող աղջիկներ կամ կանայք

    Ինձ դուր են գալիս ծխող կանայք, չեմ կարա բացատրեմ խի, ուղղակի դուր են գալիս ու վերջ, ու տանել չեմ կարում ծխախոտի ծխից բողոքողներին

  9. #23
    Մշտական անդամ BusinessMen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    169
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխող աղջիկներ, կամ կանայք

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքս որևէ նախապաշարում չունեմ ծխող կանանց նկատմամբ...թեև երբեմն կան կանայք, որ ընենց են ծխում, որ ստրիպտիզից ավելի սեքսուալ է
    Լավ էր ասված, բայց կինը ինքը գոնե մի քիչ պետք է սեքսուալ լինի, որ ծխելուց սեքսուալ երևա, թե չե պատկերացրա օրինակ 180կգ-անոց կինը ոնց կարա այնպես ծխի, որ օրինակ իմ ոտքերը տակիցս փախնեն

  10. #24
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխող աղջիկներ կամ կանայք

    Ըստ ինձ ծխում են այն աղջիկները, որոնք ավելի թեթև մտածելակերպի տեր են, որոնց մեր հայ երիտասարդության մեծ մասը անվանում է «փչացած»: Խոսքս չի գնում կնոջ ծխելու մասին, այլ միայն աղջկա: Եթե կինը ամուսնացած է և ծխում է, դա կարելի է բացասական երևույթ համարել միայն առողջության տեսանկյունից: Իսկ երբ ծխում են 14-22,23 տարեկան աղջիկները, ապա դա ընդունվում է, որպես փչացածություն: Ես կոնկրետ ընկերություն չէի անի այն աղջկա հետ, որը ծխում է, քանի որ ինչպես վերևում նշեցի, էդպիսի աղջիկները թեթևամիտ են, (ես չեմ ասում փչացած) և լիովին չես կարող վստահել իրենց: Եվ որը ընդհանրապես կապ չունի հայ աղջկա կերպարի հետ: Իսկ երբ ծխել է սկսում հասուն կինը, որը ամուսնացած է, ունի երեխաներ և այլն, ես դա չեմ համարում թեթևամտության նշան: Չեմ կարող մտքերս համախմբել և մեկնաբանել, պարզապես չեմ համարում:
    Սա միայն Հայաստանում: Շատ ու շատ եվրոպական երկրներում միգուցե մեր այսօրվա համեստ աղջկա կերպարները նույնպես ծխում են, և էնտեղ դա բնական է, բայց այստեղ չգիտես, թե ինչու պատանի-երիտասարդ աղջիկը. որը ծխում է չի կարող չհամարվել թեթևամիտ, համենայնդեպս իմ կողմից: Հնարավոր չի, որ Հայաստանում գտնվեն այնպիսի աղջիկներ, որոնք թեթևամտության հետ ընդհանրապես կապ չունեն, բայց ծխում են: Սա իմ կարծիքն է:
    Իսկ ծխելուն առհասարակ վերաբերվում եմ բացասական, կապ չունի թե ով է ծխողը:

  11. #25
    Մշտական անդամ BusinessMen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    169
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխող աղջիկներ կամ կանայք

    Ով ուզումա թող ծխի, ով չի ուզում պետք չի, իսկ ընդհանրապես թող ամեն անդամ իր կարծիքը չներկայացնի որպես իրականություն, ինչքան մարդ, այնքան կարծիք…
    Եթե վերցնենք ծխելը որպես առողջության վնաս հասցնող սովորույթ, ապա դա ինձ թվումա մեծ պրոբլե չի, ինչքան էլ բժիշկները հակառակը ասեն:
    Ծուխն ու կեղտը, որ մենք ամեն օր շնչում ենք փողոցում, կարող է մի քանի անգամ ավելի վնաս տալ առողջությանը, քան ծխելը:
    Ինչ վերաբերվում է ծխելուն որպես ոչ գեղեցիկ ժեստ, մանավանդ աղջիկների կողմից, մի բան կասեմ՝ մարդու կողմից արվող ամեն մի քայլ, ունի իր պատճառը, երբեմն պետք է մտածել, ինչու է երիտասարդ աղջիկը սկսում ծխել կամ նույնը տղայի համար:
    Ինձ թվում է, պատճառները հիմնականում հոգեբանական են, առօրյա կյանքում ինչ-որ պրոբլեմները բերում են ծխելուն, այսինքն դժվար պահին ծխելը ոնց որ ուժ է տալիս, եթե բժկության տեսանկյունից վերցնենք, դա նիկոտինի առկայությունն է, որը ինչպես գիտենք փոքր դոզայով նարկոտիկ է, սակայն չգիտես ինչու կա նաև հոգեբանական առումը, որը դժվար բացատրելի է…
    Ծխելը շատերի կյանքը հեշտացնում է, դժվար պահերին ծխելով քեզ միայնակ չես զգում և այլն, իսկ ինչ վերաբերվում է ցուցադրական ծխելուն, որը ըստ շատերի ինչ-որ ազդեցություն է թողնում շրջապատի վրա, դա չնայած որ յուրաքանչյուր մարդու գործն է, դրան կարելի է մի թեթև բացասական վերաբերվել, քանի որ չենք հասկանում պատճառները, իսկ միգուցե մի օր մենք էլ հասկանանք՞

  12. #26
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխող աղջիկներ կամ կանայք

    Մեջբերում BusinessMen-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ինչ վերաբերվում է ցուցադրական ծխելուն, որը ըստ շատերի ինչ-որ ազդեցություն է թողնում շրջապատի վրա, դա չնայած որ յուրաքանչյուր մարդու գործն է, դրան կարելի է մի թեթև բացասական վերաբերվել, քանի որ չենք հասկանում պատճառները, իսկ միգուցե մի օր մենք էլ հասկանանք՞
    Բոլորս էլ ինձ թվումա մեր մեջ հասկանում ենք, ուղղակի ճիշտ բառեր չկան դրանք մեկնաբանելու համար:

  13. #27
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխող աղջիկներ կամ կանայք

    Կարծեմ էս թեմայի վերաբերյալ կարխիքս մի անգամ արտահայտել եմ
    Երբ տեսնում եմ ծխող կին կամ առավել ևս աղջիկ,մոտս միանգամից ահավոր հակակրանք ա առաջանում տվյալ անձի հանդեպ,ու կաշխատեմ շփվել վերջինիս հետ միայն ծայրահեղ դեպքերում: Հակակրանք ա առաջանում նաև այն տղաների հանդեպ,որոնք կարան նստեն իրենց ընկերուհիների հետ ու հավասար ծխեն
    Ու սա ոչ թե սեռական խտրականություն ա,այլ... եսիմ,չեմ կարա կոնկրետ նկարագրեմ:
    Ու հեչ պարտադիր չի,որ տղան մի բան անի ու հետ չմնալու կամ հավասարություն հաստատելու համար աղջիկն էլ նույն բանը անի,և հակառակը,իմ կարծիքով դա նվազագույնը հիմարության և անխելքության դրսևորում ա
    Ծխող տղաներին էլ արդեն նորմալ եմ վերաբերվում

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (10.08.2010)

  15. #28
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխող աղջիկներ կամ կանայք

    Անընդհատ խուսափում էի այս թեման կարդալուց, առաջին անգամ եմ նայում: Ու իմ կարծիքով բոլոր գրառումների մեջ էլ ճշմարտացիություն կա:

    Բայց ես կասեմ այսքանը-չեմ ընդունում ծխող աղջիկներին ու կանանց:
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  16. #29
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխող աղջիկներ կամ կանայք

    Միայն մի բան , ես չեմ ծխում ու չեմ էլ ծխի , դեմ եմ իմ ՝ ծխող աղջկա կերպարին , սկայն ուրիշնեիրը , դա արդեն ուրիշների գործն է ։ Շատերը չգիտեմ ինչպես է դա տեղի ունենում , բայց ինքնահաստատվում են ծխելով , թող ինքնահաստատվեն , բայց ինձանից հեռու , ծխախոտի հոտն ու ծուխը տանել չոմ կարողանում ։ Շատ եմ ափսոսում , որ ծանոթնորիցս մեկը , կամ առավել ևս ընկերներցս մեկը ծխում է , բայց կամքն իրենն է

  17. #30
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ծխող աղջիկներ կամ կանայք

    Օֆֆտօպ.

    Բոլոր նրանց ովքեր դեռ չեն դիտել խորհուրդ կտամ դիտել "Thank You for Smoking" ֆիլմը:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ աղջիկներ
    Հեղինակ՝ Լեդի Վարդ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 197
    Վերջինը: 20.04.2013, 09:54
  2. Ծխող աղջիկը կամ կինը գայթակղի՞չ է
    Հեղինակ՝ Moon, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 333
    Վերջինը: 17.03.2011, 14:24
  3. Ձեռք ձեռքի փողոցով քայլող աղջիկներ
    Հեղինակ՝ Freeway, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 50
    Վերջինը: 02.10.2009, 00:02
  4. Ի՞նչ են ուզում կանայք
    Հեղինակ՝ ArmineIvanyan, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 31
    Վերջինը: 10.11.2008, 14:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •