Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
720
Շնորհակալություն, այ էս վիճակագրությունը, չնայած որ կախված է անհատական շատ բաներից, այնուամենայնիվ շատ բան է ասում:
Հուսահատվել չկա:
Սկզբում մտածում էի, որ էսպես շարունակվի, չեմ դիմանա, կխելագարվեմ, հիմա էլ էդպես չեմ մտածում, կամ կոփվել եմ էս ամենի մեջ, կամ էլ արդեն խելագարվել եմ Գիտեմ, որ յոթ հարյուր քսան թիվը անհավատալի ա թվում, բայց դե փաստ ա, ինչքան հայտարարություն եմ տեսել, որ քիչ թե շատ ինձ հետ բռնել ա, դիմել եմ, մեկ էլ ասեմ, որ այդ ընթացքում որոշ տեղեր իրոք աշխատանք առաջարկել են, բայց ես չեմ գնացել, մասնավորապես խանութում մենեջեր կամ վաճառող, չնայած ես եմ դիմած եղել էդ տեղերի համար, դե իներցիայով արդեն պետք ա, պետք չի, սիվիս ուղարկում եմ Դե ինչ հուսահատվել, որ իմանամ, հուսահատվեմ, լավ կլինի, կհուսահատվեմ, բայց պայքարելը ավելի լավ ա, հեչ չլինի՝ հետաքրքիր ա…