Արդեն երրորդ տեղն եմ աշխատանքի ընդունվել՝ համատեղության կարգով, երեքի զբաղվածությունն իրար հետ մի սովորական գործի զբաղվածություն չի կազմում, բայց աշխատավարձների գումարը պետք է, որ ավելի քան մի սովորական գործի լինի, մանավանդ Վանաձորի համար: Մնում է ստանալ, գործազուրկի պրոբլեմը գործ ճարելն ա, աշխատանք ունեցողինն էլ աշխատավարձի ուշացումը: Էրեխեք, համարյա բոլոր տեղերում էլ թե գործընկերներս, թե ղեկավարներս ասում են՝ ասպիրանտուրայում հայցորդ ես, ի՞նչ գործ ունես էս գործին, ասում եմ՝ ես չեմ բողոքում, միանգամից ինձ ո՞վ կասի՝ արի ինձ մոտ իմ տեղակալ աշխատի… Ես գոհ եմ, բայց չեմ բավարարվում…
Հ. Գ. Փնտրեք, կգտնեք, երեք տեղն էլ առանց հայտարարության եմ գնացել, ասել եմ՝ ուզում եմ Ձեզ մոտ աշխատեմ, ու ստացվել ա: Իսկ այդպես երևի քաղաքում էլ տեղ չկա, որ դիմած չլինեմ, այդ երեք տեղն ա ստացվել, իսկ Երևանն էլ միասին, այսօր նայեցի, թե քանի տեղ եմ սիվիս ուղարկել, կազմեց
յոթ հարյուր քսան՝ հինգ ամսվա ընթացքում, որից հարցազրույցի կանչել են մի երեսուն անգամ՝ Երևանում, մի հինգ անգամ էլ՝ Վանաձորում, ոչ մեկի հարցազրույցը չեմ անցել: Ինչի եմ բազմաչարչար փորձս ներկայացնում, որ տեսնեք, որ վերջում մի բան դառնում ա, ձեր անհաջողություններից չհուսատվեք, ես սրանով կանգ չեմ առնում, էսօր էլ մի չորս տեղ սիվիս ուղարկել եմ, չնայած համոզվել եմ, որ դա ձևական բան ա, հարցազրույցը էլ ավելի ձևական բան ա, բայց չի խանգարում ուղարկելս, ինձանից ի՞նչ ա գնում…
Բոլոր գործ չունեցողներին մաղթում եմ գործ ճարել, ինձ ու բոլոր իրենց գործից ոչ այնքան գոհերին իրենց ուզած գործը ճարեն, բոլոր իրանց ուզած գործը ունեցողներին աշխատանքի մեջ առաջխաղացում, մեկ էլ բոլոր նրանց, ում աշխատավարձը ուշացել ա, գոնե մինչև նոր տարի ստանան, ինձ որ խոստացել են…
Հ. Գ. 2 Հ.Գ.-ս գրառումիցս երկար ստացվեց

Էջանիշներ