Մի կարևոր ասպեկտի այնուամենայնիվ անդրադառնամ այստեղ, աշխատանքային օրենսգրքի հետ կապված: Գործատուն աշխատողին իրավունք չունի հենց այնպես աշխատանքից ազատելու: Իսկ աշխատողները հաճախ այդ մասին չգիտեն: Տարածված պրակտիկա է, որ աշխատողին կանչում են, պահանջում են դիմում գրել, ինքն էլ խելոք գրում է: Կամ "շուստրի" ընկերություններ կան, որ գործի ընդունելուց պահանջում են առանց ամսաթվի դիմում գրել աշխատանքից ազատվելու մասին, ասելով, որ դա ոչինչ չի նշանակում, պարզապես "կարգն է այդպես": Հետո էլ ուզած ժամանալ տեղադրում են ամսաթիվը և աշխատողին հեռացնում աշխատանքից: Չենթարկվեք նման պրովոկացիաների:
Էջանիշներ