Եվրոպայում գրկաբաց մեզ չեն սպասում: Թող մի քիչ քիչ փող լինի, բայց քո տանը ապրես: Առավոտյան, որ զարթնում ես ու նայում պատուհանից, քո հարազատ տեսարանը տեսնում, որ մանկուց ես տեսել, ինձ համար իմ ավատարը հազար Եվրոպա արժի: Անգլերեն էլ լավ գիտեմ ու ուրիշ լեզուներ էլ, բայց ինձ լավ եմ զգում, երբ մեր լոռվա բարբառով եմ խոսում կամ գրական հայերենով, բայց լոռվա շեշտադրմամբ: Նա, ով փնտրում է, կգտնի: Լավ մթնոլորտն էլ մենք պիտի ստեղծենք, լավ կլինի, հույսներդ մի գցեք ու ոչ մի տեղ էլ մի գնացեք, իսկ եթե ամեն դեպքում որոշել եք գնալ, անպայման վերադառնալու նպատակով: Եթե բետոն թափող ու սպասարկող եք ուզում աշխատել, ապա այստեղ էլ այդ գործերը կան ու այդ մարդիկ հաճախ ավելի են վարձատրվում, քան այն գործերի համար, որոնցում բարձրագույն կրթություն, օտար լեզուների իմացություն ա անհրաժեշտ:
Էջանիշներ