Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
Կներեք, մի քիչ թեմայից շեղվելով մի հարց տամ:
Իսկապե՞ս բոլորդ կարծում եք, որ Արտասահմանում աշխատելը ծայրահեղ դժվար ու վատն է: Ինձ չափազանց հետաքրքրող հարց է:
Չէ, լավ է իհարկե: Մանավանդ, եթե պատրաստվում ես այդ գումարը Հայաստանում ծախսել: Եվ բոլորին էլ կարելի է խորհուրդ տալ, հնարավորության դեպքում փորձել: Համեմատությունն անհրաժեշտ է ճանաչման համար:

Պարզապես՝ առանց վարդագույն կամ երկնագույն ակնոցների, հասկանալով, որ չարաշահումների առարկա կարող են դառնալ Հայաստանի քաղաքագիները, նույնիսկ ընտիր մասնագետ լինելով: Պատրաստ լինելով դրան:

Ամինա, գիտեմ, որ դժվար (գրեթե անհնար) է բնակարանային հարցը Եղբայրս որ պայթի-տրաքի, չի կարող տուն գնել...Բայց կա նաև դրական համեմատություն՝ բոլորի բնակարանները սեփականացված են սովետից հետո, կոմունալ մուծումները՝ չնչին(համեմատ այստեղին, հարաբերական ): Բա որ այդ ամենը մասնավոր վարձերով լինե՞ր:

Թեման վարի տվեցի