Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
Ես նման բան չեմ պնդել: Իմ ասածն այն էր, որ մարդիկ հաճախ չափից դուրս մեծ սպասելիքներ են ունենում արտասահմանից: Ընդհանրապես գնալու երկու ձև է լինում: Մեկը երբ որ մարդը Հայաստանում էլ է նորմալ ապրում, աշխատում, սակայն ունի օբյեկտիվ դժգոհություններ (օրինակ, Էլմոն դժգոհ է, որ տները թանկ են), ուսումնասիրում է այլ երկրներում վիճակը, գտնում է իր համար հարմար տարբերակ և գնում է: Երկրորդն էլ այն է, որ մարդը "աբիժնիկավարի" է գնում, կարևոր չէ թե ուր, կարևորը Հայաստանից հեռու, մտածելով, որ Հայաստանը աշխարհի ամենավատ երկիրն է, իսկ մյուս տեղերում իրեն գրկաբաց սպասում են: Որպես կանոն առաջին կատեգորիայի մարդիկ հաջողության հասնում են, երկրորդները` ոչ:
Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
Չէ, լավ է իհարկե: Մանավանդ, եթե պատրաստվում ես այդ գումարը Հայաստանում ծախսել: Եվ բոլորին էլ կարելի է խորհուրդ տալ, հնարավորության դեպքում փորձել: Համեմատությունն անհրաժեշտ է ճանաչման համար:

Պարզապես՝ առանց վարդագույն կամ երկնագույն ակնոցների, հասկանալով, որ չարաշահումների առարկա կարող են դառնալ Հայաստանի քաղաքագիները, նույնիսկ ընտիր մասնագետ լինելով: Պատրաստ լինելով դրան:

Ամինա, գիտեմ, որ դժվար (գրեթե անհնար) է բնակարանային հարցը Եղբայրս որ պայթի-տրաքի, չի կարող տուն գնել...Բայց կա նաև դրական համեմատություն՝ բոլորի բնակարանները սեփականացված են սովետից հետո, կոմունալ մուծումները՝ չնչին(համեմատ այստեղին, հարաբերական ): Բա որ այդ ամենը մասնավոր վարձերով լինե՞ր:

Թեման վարի տվեցի
Կա նաև երրորդ տարբերակ, երբ աշխատանք են առաջարկում դրսում ու չնայած դու քո երկրում էլ լավ աշխատանք ունես, բայց այսպես ասած "Եվրոպան գայթակղում է": Այս է խնդիրը:
Ու, փաստորեն ստացվում է, որ աշխատանք գտնելու արդյունավետ եղանակ է դրսում աշխատանելու առաջարկն ընդունելը: