Nuard-ի խոսքերից
հիմնական խնդիրն այն է, որ համարյա բոլոր տեղերում աշխատանքային փորձ են պահանջում, իսկ ԲՈՒՀ–ը նոր ավարտած երիտասարդները փորձ չունեն և պետք է աշխատեն որպիսի փորձ ձեռք բերեն – ստացվում է փակ օղակ։
Այս դեպքում միակ լուծումը առանց վարձատրության, կամ չնչին վարձատրությամբ աշխատելն է, մինչև համապատասխան փորձի կուտակումն ու ավելի լավ աշխատանք գտնելը։ բայց շատերը, ինչ–ինչ պատճառներով, չեն կամենում այդ տարբերակով աշխատել՝ ոմանք գումարի կարիք ունեն, ոմանք իրենց պատվից վեր են համարում նման պայմաններով աշխատելը, ոմանք էլ ուղղակի հավես չունեն և նախընտրում են տանը նստել, բողոքել, մինչև որևէ ԽԾԲ կգտնվի և իրենց աշխատանքի կտեղավորի։
Էջանիշներ