Բիզնես-պլանավորում և բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունների կազմում: Excel-ը պետք ա տվյալների մեծ բազաների հետ աշխատելու համար (նաև Access):
Իսկ ինչ վերաբերում ա հատուկ բանկային ծրագրերին, ապա դրանց տեսականորեն ծանոթ լինելը երևի անհնար ա, դրանց միայն պրակտիկայում կարելի ա ծանոթանալ, մանավանդ, որ կան էնպիսի ծրագրեր, որոնք այլ բանկերում չկան (և բնականաբար համալսարաններում նույնպես):
Շնորհակալություն ինֆորմացիայի համարՀ.Գ. Ըստ ազգային վիճակագրական ծառայության` Հայաստանում միջին ամսական աշխատավարձը 2011 թ. հունիսի 1-ի դրությամբ, կազմում է մոտ 114 հազ. դրամ:
Artyom (25.09.2011)
Նոր ավարտած ուսանողից բազային գիտելիքներ են պահանջվում, որ ընթացքում կարողանա յուրացնել աշխատանքը, ոչ թե կոնկրետ գիտելիքներ: Մանրամասնություններին աշխատանքի ընթացքում ես ծանոթանում: Եվ բացի այդ ոչ ոք էդքան մեծ պատասխանատվությունը միայն նոր ավարտած ուսանողի վրա չի թողնի: Ուղղակի թիմային աշխատանք ա պետք կատարել:
Փորձաշրջան կա, բայց աշխատավարձը դրանից քիչ ա տուժում:
Վերջին խմբագրող՝ Լեո: 25.09.2011, 01:06:
Ամենաարդյունավետ տարբերակը այստեղ է:
Ժողովուրդ ջան իմ մոտ էլ հակառակն է,,,որ փորձ չունեի մի քանի բանկից կանչեցին ճիշտա ստաժիռովկայով աշխատանքի բայց գնացի, ու շատ գոհ էի ,,հիմա 3 տարվա փորձ ունեմ, չեմ կարողանում գործ գտնեմ,, հա բնագավառս էլ կցանկանայի փոխեի թեկուզ քչից սկսել , բայց հաշվապահության մեջ, վերջապես ավելի նախընտրելիա իմ համար, չնայած բանկային գործն էլ սիրելով եմ արել
Անուննա հնչում բանկ ԲԱնկ,,բայց էսօր լավել ամխիթար ոլորտա դարձել,,, դե մի փոքր անձնական հարցեր առաջացան Լեո ջան,,ու էսօր ամենավատն ենա որ ոչ մեկի չի հետաքրքրում աշխատուժը, գնահատված չլինելու արդյունքա եղել, չնայած գործատուները թող մտածեն ոսկե ձվեր ածող>> աշխատողներ կորցնելուց,,, հիմա հետաքրքիր գործ կուզեմ որ սիրեվ անեմ,,ու թող վարձատրեն գենե իմ եկամտաբերության 30 տոկոսով, Ոչ թե ֆինանսական համակարգի նման 10 տոկոս,,, մեկ մեկ էշի գործ են տալի ու 80 000 դրամ: (Էս մյու կոլեգաներիս վիճակից էր ես նորմալ եմ ստացել , մենք մի քանի ընկերներով տարբեր բանկեր ընդուվեցինք ու ոչ մեկ չշարունակեց էդ ոլորտում որովհետև չեն թողում քեզնով առաջ գնաս,, ես շատ համառ պայքարում էի մեջներից ես շատ ձգեցի 3 տարի ենել ասպիրանտուրաս ավարտեցի դուս եկա )
Ճիշտն ասած ես էնքան էլ համաձայն չեմ, որ բանկային համակարգում որևէ մեկը չի թողնում, որ խելացի ու նախաձեռնող մարդը առաջ գնա: Ես իմ ունեցած փորձից գիտեմ, որ իմ ճանաչած համարյա բոլոր ձգտող ու իրենք իրենց վրա անդադար աշխատող մարդիկ կարողացել են որոշակի հաջողությունների հասնել (հաջողություն ասվածը հայաստանյան իրականության մեջ նկատի ունեմ, համեմատած այլ ոլորտների հետ):
Ըստ իմ ունեցած փորձի, հիմնականում նրանք հաջողության չեն հասնում, ովքեր սպասում են, որ իրենց գործ տան ու հետն էլ աշխատավարձը բարձրացնեն: Նման բան չի լինում, ու տրամաբանական ա, որ չի լինում: Պետք ա ինքնակրթություն, նախաձեռնողականություն, նոր բան առաջարկելու ու առաջարկդ հիմնավորելու կարողություն: Էդ դեպքում ոչ ոք չի կարող խանգարել որոշակի հաջողության հասնել: Ես կարծում եմ, որ բանկն էն տեղն ա, որտեղ ամեն ինչ կախված ա հենց մարդուց, ուրիշ ոչ ոքից:
Քո դեպքի առանձնահատությունները չգիտեմ, գուցե քո պարագայում իրոք ամեն ինչ տենց անհուսալի ա :Ճ
Հարևանս էլ ա էդ համակարգում (վարկային կազմակերպությունում ա), սկզբում լավ գոհ էր, որտև աշխատանքը գնահատվում էր, բոնուսների հաշվին ահագին փող էր ստանում, բայց դեկտեմբերից հետո համ իրանն ա վատացել, համ բանկերում աշխատող իրա ծանոթներինը։ Ասում ա մարդիկ կան, որ մնացել են չոր 80.000-ի հույսին։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ