Հետո էլ ասում են, որ Հայաստանում միայն ԽԾԲ-ն ա աշխատում
Իրականում լավ մասնագետները շատ քիչ են, քիչ են նաև նրանք, ովքեր ինքնուրույն ցանկանում են զարգացնել իրենց մանսագիտական որակներն ու զբաղվել ինքնակրթությամբ....
Արդեն երկրորդ շաբաթն ա ֆինանսական ոլորտի մասնագետ ենք փնտրում (գլխավոր մասնագետի հաստիքի համար ՀՀ միջին աշխատավարձից մի քանի անգամ բարձր աշխատավարձով + բոնուսներ), բայց ոչ մի կերպ չենք կարողանում գտնել: Ընդ որում աշխատանքային փորձը պարտադիր չէ, ընդամենը պետք ա նորմալ մակարդակի պատկերացում ֆինանսական մաթեմաթիկայից և Excel-ի հիմնարար գիտելիքներ, այսինքն՝ այնքան գիտելիք, որքան պիտի իմանա ցանկացած տնտեսագիտական ֆակուլտետի շրջանավարտ, էլ չեմ ասում բանկային կամ ֆինանսներին առնչվող այլ ոլորտներում աշխատանքային փորձ ունեցողների մասին: Բոլոր դիմորդները (թե՛ նոր շրջանավարտները և թե՛ աշխատանքային փորձ ունեցողները) զարմացնում էին իրենց գիտելիքների անբավարարությամբ: Կան նույնիսկ էնպիսինները, ովքեր չգիտեն՝ ինչ բան ա բալանսը և ինչով ա ասենք ակտիվը տարբերվում պասիվից կամ կապիտալից:
Մեր տարբերակում ԽԾԲ-ն 100% չի անցնի, որովհետև չենք պատրաստվում ինքներս մեզ կրակը գցել՝ աշխատանքի ընդունելով գործին չտիրապետող մարդու... Ու վերջերս մեզ մոտ (նկատի ունեմ կոնկրետ իմ աշխատավայրում) լավ միտում եմ նկատում, որը շատ բնականոն ու տրամաբանական ա. ԽԾԲ-ի միջոցով բոլոր աշխատանքի ընդունվածները կամ լքում են իրենց զբաղեցրած հաստիքները կամ լավագույն դեպքում տեղում դոփում են:
Խորհուրդ մեր ուսանողներին: Գիտելիքին պատասխանատվությամբ մոտեցեք: Մի կորցրեք ձեր թանկ ժամանակը, սովորեք ու անհրաժեշտ տեսական գիտելիքների պաշար կուտակեք, դա հաստատ ապագայում պետք կգա՝ անկախ նրանից, որ ԽԾԲ-ն դեռ Հայաստանում կենսունակ ա մնում:
Մի տեսակ նաև ամոթ ա: Տարեկան երևի հազարներով տնտեսագետ շրջանավարտներ ենք ունենում, բայց նրանց մեջ նորմալ գիտելիքներ ունեցողների թիվը երևի մի քանի տասնյակից չի անցնում.... Մնացածը էսպես, «ձեռքի հետ» մասնագետներ են՝ միջակ ունակություններով ու գիտելիքներով՝ ընդունակ միայն միջակ աշխատանքի... Հենց երևի միջակությունն էլ ԽԾԲ-ին կենսունակ ա պահում, լավ մասնագետին ԽԾԲ-ն պետք չէ:
Էջանիշներ