Չորրորդ կուրսի ասպիրանտներ էլ ե՞ն լինում:![]()
Չորրորդ կուրսի ասպիրանտներ էլ ե՞ն լինում:![]()
One_Way_Ticket (30.11.2009)
Արդեն երրորդ տեղն եմ աշխատանքի ընդունվել՝ համատեղության կարգով, երեքի զբաղվածությունն իրար հետ մի սովորական գործի զբաղվածություն չի կազմում, բայց աշխատավարձների գումարը պետք է, որ ավելի քան մի սովորական գործի լինի, մանավանդ Վանաձորի համար: Մնում է ստանալ, գործազուրկի պրոբլեմը գործ ճարելն ա, աշխատանք ունեցողինն էլ աշխատավարձի ուշացումը: Էրեխեք, համարյա բոլոր տեղերում էլ թե գործընկերներս, թե ղեկավարներս ասում են՝ ասպիրանտուրայում հայցորդ ես, ի՞նչ գործ ունես էս գործին, ասում եմ՝ ես չեմ բողոքում, միանգամից ինձ ո՞վ կասի՝ արի ինձ մոտ իմ տեղակալ աշխատի… Ես գոհ եմ, բայց չեմ բավարարվում…
Հ. Գ. Փնտրեք, կգտնեք, երեք տեղն էլ առանց հայտարարության եմ գնացել, ասել եմ՝ ուզում եմ Ձեզ մոտ աշխատեմ, ու ստացվել ա: Իսկ այդպես երևի քաղաքում էլ տեղ չկա, որ դիմած չլինեմ, այդ երեք տեղն ա ստացվել, իսկ Երևանն էլ միասին, այսօր նայեցի, թե քանի տեղ եմ սիվիս ուղարկել, կազմեց յոթ հարյուր քսան՝ հինգ ամսվա ընթացքում, որից հարցազրույցի կանչել են մի երեսուն անգամ՝ Երևանում, մի հինգ անգամ էլ՝ Վանաձորում, ոչ մեկի հարցազրույցը չեմ անցել: Ինչի եմ բազմաչարչար փորձս ներկայացնում, որ տեսնեք, որ վերջում մի բան դառնում ա, ձեր անհաջողություններից չհուսատվեք, ես սրանով կանգ չեմ առնում, էսօր էլ մի չորս տեղ սիվիս ուղարկել եմ, չնայած համոզվել եմ, որ դա ձևական բան ա, հարցազրույցը էլ ավելի ձևական բան ա, բայց չի խանգարում ուղարկելս, ինձանից ի՞նչ ա գնում…
Բոլոր գործ չունեցողներին մաղթում եմ գործ ճարել, ինձ ու բոլոր իրենց գործից ոչ այնքան գոհերին իրենց ուզած գործը ճարեն, բոլոր իրանց ուզած գործը ունեցողներին աշխատանքի մեջ առաջխաղացում, մեկ էլ բոլոր նրանց, ում աշխատավարձը ուշացել ա, գոնե մինչև նոր տարի ստանան, ինձ որ խոստացել են…
Հ. Գ. 2 Հ.Գ.-ս գրառումիցս երկար ստացվեց![]()
Elmo (06.12.2009), Enigmatic (03.02.2010), One_Way_Ticket (06.12.2009), snow (06.12.2009), Yeghoyan (07.12.2009), Դատարկություն (06.12.2009), Կաթիլ (06.12.2009), Ներսես_AM (06.12.2009), Ուլուանա (06.12.2009), Ֆոտոն (06.12.2009)
Սկզբում մտածում էի, որ էսպես շարունակվի, չեմ դիմանա, կխելագարվեմ, հիմա էլ էդպես չեմ մտածում, կամ կոփվել եմ էս ամենի մեջ, կամ էլ արդեն խելագարվել եմԳիտեմ, որ յոթ հարյուր քսան թիվը անհավատալի ա թվում, բայց դե փաստ ա, ինչքան հայտարարություն եմ տեսել, որ քիչ թե շատ ինձ հետ բռնել ա, դիմել եմ, մեկ էլ ասեմ, որ այդ ընթացքում որոշ տեղեր իրոք աշխատանք առաջարկել են, բայց ես չեմ գնացել, մասնավորապես խանութում մենեջեր կամ վաճառող, չնայած ես եմ դիմած եղել էդ տեղերի համար, դե իներցիայով արդեն պետք ա, պետք չի, սիվիս ուղարկում եմ
Դե ինչ հուսահատվել, որ իմանամ, հուսահատվեմ, լավ կլինի, կհուսահատվեմ, բայց պայքարելը ավելի լավ ա, հեչ չլինի՝ հետաքրքիր ա…
Երեք ամիս ա աշխատում եմ, եթե ոչ ավել, այսօր վերջապես փաստաթղթեր ուզեցին, որ գրանցեն ինձ, ես էլ ասում եմ` էս մարդիկ ճշտեցին կրթությունս, բայց դիպլոմի պատճեն էլ չեն ուզումՄի խոսքով, էսօր ուզեցին, գրանցվում եմ մյուս շաբաթվա մեջ, մի քիչ լավ չի, որ ինձնից շուտվա աշխատողներ կան, ում դեռ չեն գրանցում, ամաչում էլ եմ էդ մարդկանց երեսին նայեմ, չնայած ես ի՞նչ մեղավոր եմ
Իհարկե աշխատավարձս ցածր ա, իհարկե մասնագիտությամբ չեմ աշխատում, բայց կապ չունի, նենց գոհ եմ
Գրանցված աշխատող, աշխատանքային գրքույկ, թոշակի ժամանակ աշխատանքային ստաժ
![]()
Ժող մի հատ հարց, ՀՀ աշխատանքային օրենսգրքում գրված է, որ փորձաշրջանը չի կարող գերազանցել երեք ամիսը. տու տու տու "... առաջարկում եմ փորձաշրջանը երկարաձգել ևս երեք ամսով... " սենց բան կարան անեն? ես կարող եմ հանգիստ վիճել???
Լապտերիկ, ընթացիկ պայմանագիրդ ո՞նց է ձևակերպած: 3 ամիս ժամկետո՞վ, թե անժամկետ բայց 3 ամիս փորձաշրջանով:
3 ամիս փորձաշրջան էր ձևակերպված. Ու ամենաշատը ինձ ջղայնացրել էր իրա նշածը` "... փորձաշրջանը երկարաձգել ևս 3 ամսով" : Ինձ ամենաշատը դա ա հուզում ինքր իրավունք ունի թե չէ: Չնայած ես մի 2 օրվա մեջ կպարզեմ ու անպայման կգրեմ էստեղ, թե ինչ եղավ ինձ հետ![]()
Ոչ, իրավունք չունի:
Այսինքն հանգիստ կարող եմ վերջին տարբերակ դատի տալլօօօօօօօօօօօօօօօօօօլ
ԱյոՀիմա կարող ես ոչինչ չասել, հետո եթե փորձեն աշխատանքից ազատել, որովհետև "երկրորդ փորձաշրջանը չանցար", դատի կտաս և փորձաշրջանը կհամարվի անվավեր:
Հոդված 92. Փորձաշրջանի ժամկետը
1. Փորձաշրջանի ժամկետը չի կարող երեք ամսից ավելի լինել, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մինչեւ վեց ամիս ժամկետով կարող է սահմանվել փորձաշրջան:
3. Փորձաշրջանի համար սահմանված ժամկետում չեն ներառվում աշխատանքից աշխատողի բացակայության հետեւյալ ժամանակահատվածները.
1) կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամանակահատվածը.
2) կողմերի համաձայնությամբ (ներառյալ՝ չվճարվող) արձակուրդի ժամանակահատվածը.
3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.
4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աշխատողի վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածը.
5) օրինական գործադուլի ժամանակահատվածը, եթե աշխատողը օրենքով սահմանված կարգով մասնակցում է գործադուլին:
Որևէ մեկը գիտի ինչ նախատեսված դեպքեր են?
Այդ նախատեսված դեպքերը հատուկ դեպքեր են, չեմ կարծում, որ Ձեր դեպքում այն կիրառելի է։
Ինչու՞ անիմաստ։ Մենակ չասեք, որ հիմա անվճար եք աշխատումու վերջում դուրս կգա, որ ես մի 3 ամիս անիմաստ ժամանակ եմ անցկացրել![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ