User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: Կարմիր Գլխարկ

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Կարմիր Գլխարկ

    Ո՞վ չգիտի Կարմիր Գլխարկի մասին հեքիաթը:
    Կարծում եմ, որ ամբողջ աշխարհում շատ դժվար է նման մարդու գտնել:
    Ամենահայտնի ու ամենասիրված հեքիաթներից մեկն է ամբողջ աշխարհում ու այնուամենայնիվ...

    Երկար գրառում էի պատրաստել (մտքումս), բայց որոշեցի առայժմ չգրել ու ձեզ լսել:

    Դե ի՞նչ: Գրեք, խնդրում եմ, ձեր կարծիքները այս հանրահայտ ստեղծագործության մասին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմիր Գլխարկ

    Ակամա հիշեցի Մաքսիմ Գալկինի մեկնաբանությունը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Կարմիր Գլխարկ

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Ակամա հիշեցի Մաքսիմ Գալկինի մեկնաբանությունը։
    Ես երևի չեմ լսել:
    Ի՞նչ մեկնաբանություն

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմիր Գլխարկ

    Գալկինն իր համարներից մեկում իրավացիորեն ծաղրում է այդ հեքիաթը՝ երևան հանելով դրանում առկա բազմաթիվ անհեթեթություններն ու սխալները։ Դե, ես, իհարկե, Գալկինի նման հաջող ու հատուկ էֆեկտներով չեմ կարող ներկայացնել, բայց կփորձեմ հիշել որոշ բաներ։ Օրինակ, խիստ քննադատության է ենթարկվում Կարմիր Գլխարկի մայրը իր մորը, այսինքն՝ տատիկին, պատշաճ ուշադրության չարժանացնելու համար, քանի որ տատիկը բնակվում է անտառի մի ծայրում, իսկ իր աղջիկը՝ մյուս։ Հետո մայրիկը նաև վատ մայր է, որովհետև իր փոքրիկ դստերը մենակ թողնում է, որ գնա տատիկի տուն՝ անցնելով այդքան վտանգավոր անտառի միջով, որտեղ մեզ հայտնի գայլի նման վտանգավոր արարածներ են վխտում։ Եվ այդպես շարունակ։ Հետո էլի կգրեմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Renata (01.11.2011), Smokie (08.02.2011), Գանգրահեր (08.02.2011), Թամարա (08.02.2011)

  6. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Կարմիր Գլխարկ

    Ես էլ կգրեմ, ես ել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Renata (01.11.2011)

  8. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմիր Գլխարկ

    Բացի վերը նշված անհեթեթություններից, կասկածի տակ են առնվում նաև մեր գլխավոր հերոսուհու մտավոր ունակությունները, ինչպես նաև տեսողության ու լսողության զգայարանների գործունեությունը։ Այսպես, գալով տատիկի տուն՝ Կարմիր Գլխարկը լսում է գայլի ձայնը, և, որքան էլ զարմանալի է, բոլորովին չի նկատում, որ դա իր տատիկի ձայնը չէ (լսողական ապարատի լուրջ խանգարում), ներս է մտնում և տեսնելով գայլին՝ մտքով էլ չի անցկացնում, որ իր տատիկը բոլորովին այլ տեսք ուներ (տեսողության խանգարում)։ Փաստորեն, «տատիկի» տեսքն ընդամենը փոքր-ինչ տարօրինակ է թվում թոռնիկին (մեծ ականջներ, մեծ աչքեր, մեծ բերան և այլն), բայց ոչ այն աստիճանի, որ հասկանա, որ դա ամենևին էլ իր տատիկը չէ։ Միայն մտածեք. շփոթել սեփական տատիկին մի ինչ-որ փրչոտ, սարսափելի գազանի հետ լոկ այն պատճառով, որ վերջինս իր տատիկի անկողնում է պառկած և նրա հագուստով ու ակնոցով է... ի դեպ, հագուստի մասին... նույնիսկ անհարմար է պատկերացնել, որ տատիկին սաղ-սաղ կուլ տալուց առաջ գայլը նրան մերկացրել է , այնուհետև ծպտվել՝ հագնելով նրա շորերը։ Իսկ ա՛յ, Կարմիր Գլխարկին, չգիտես ինչու, շորերով է կուլ տալիս... Այստեղ ընթերցողին ցնցում է նաև գայլի ստամոքսի շշմեցուցիչ տարողունակությունը... Իսկ վերջում... երբ որսորդները գայլին... «կեսարյան հատում» են անում՝ ազատելով սաղ-սաղ կուլ տված տատիկին (ի դեպ, հիվանդ տատիկի այդքան ժամանակ գայլի ստամոքսում գտնվելուց հետո կենդանի մնալու հանգամանքը նույնպես, մեղմ ասած, հավատ չի ներշնչում) ու Կարմիր Գլխարկին, տատիկի մերկ լինելու մասին ոչ մի խոսք չի լինում , թեև բոլորս էլ գիտենք, որ նա գայլի ստամոքս էր ուղևորվել առանց հագուստի։

    Չուկ, եթե որոշ հետաքրքիր հանգամանքներ բաց եմ թողել, լրացրու։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.08.2013), Renata (01.11.2011), Smokie (08.02.2011), Գանգրահեր (08.02.2011), Թամարա (08.02.2011), Նաիրուհի (31.08.2013)

  10. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմիր Գլխարկ

    Մի հակասություն էլ հիշեցի։ Փաստորեն, Կարմիր Գլխարկն այնքան փոքր էր, որ դեռ չգիտեր, թե գայլն ինչ կենդանի է, որպեսզի գիտակցեր, որ գայլերից պետք է վախենալ ու հետևաբար զգուշանալ։ Միևնույն ժամանակ նա բավականաչափ մեծ էր, որպեսզի մենակ անտառի մի ծայրից մյուսը գնար։ Համաձայնեք, որ աբսուրդ է։

    Իզուր չէ, որ այս հեքիաթի հիման վրա բազմաթիվ անեկդոտներ ու ծաղրական պատմություններ են հյուսվել. երևակայությանն ազատություն տալով՝ հեքիաթի սյուժեն կարելի է ամենատարբեր ուղղություններով զարգացնել, քանի որ այս պատմության մեջ «մութ» կողմերն իսկապես շատ են։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Renata (01.11.2011), Թամարա (08.02.2011)

  12. #8
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմիր Գլխարկ

    Վայ ես ձեր ցավը տանե՜մ... Մանկուց ինձ մի հարց է հուզում, որին ոչ ոք սպառիչ պատասխան չի տվել, հույսս դուք եք...

    Հարցը առաջանում է, հետեւյալ նախապայմանների դեպքում.
    1. Գայլը արդեն գիտեր տատիկի տան տեղը, այնպես որ Կարմիր գլխարկն այլեւս որպես "լեզու" անհրաժեշտություն չէր ներկայացնում:
    2. Մութ անտառը շատ լավ վայր է սեւ գործեր կատարելու համար...

    ՈՒՍՏԻ...

    Գայլը ինչո՞ւ չկերավ էդ աղջնակին հենց անտառո'ւմ...
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.08.2013), Renata (01.11.2011), Թամարա (08.02.2011), Նաիրուհի (31.08.2013), Վոլտերա (29.08.2013)

  14. #9
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմիր Գլխարկ

    Մի հարց էլ...

    Էդ ոնց էր, որ գայլը գիտեր կարճ ճանապարհը, իսկ այդ ինֆանտիլ երեւույթը՝ ոչ...
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  15. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Կարմիր Գլխարկ

    Էէէէ, ամեն ինչ ասեցիք, ինձ բան չթողեցիք
    Բայց լավ, ընդհանրացրած գրեմ հեքիաթի հերոսների "բարոյական" նկարագրությունները.

    Կարմիր Գլխարկի Մայր:
    Տարբերակ 1. Նա շատ անտարբեր ու անփույթ մարդ է, այնքան որ կարող է իր փոքրիկ դստերը ուղարկել հեռվում բնակվող տատիկին այցելության՝ հաշվի չառնելով, որ այդ անտառում վայրի կենդանիներ են բնակվում իսկ աղջիկը կարճ ճանապարհը չգիտի:
    Տարբերակ 2. Նա պարզապես այնքան հիմար էր, որ չէր հասկանում իր արածի վտանգավորությունը:
    Տարբերակ 3. Նա անսիրտ մարդ է, որը պատրաստ է իր դստերը նման փորձությունների ենթարկել:
    Տարբերակ 4. Նա գիտի, որ իր աղջիկը տհաս է և նրան այլևս պահել չի կարողանում, դրա համար ուղարկում է այնպիսի ճամփորդության, որից գիտի, որ էլ չի վերադառնալու: Փաստորեն էլի, մեղմ ասած, անսիրտ է:

    Կարմիր Գլխարկ:
    Այս աղջիկը բառիս բուն իմաստով տհաս է: Նախ նա չգիտի, որ գայլի հետ խոսել չի կարելի (մեր լեզվով ասած՝ անծանոթ քեռիների): Հետո չգիտի, որ եթե անգամ խոսում ես, չի կարելի քո մասին ամեն ինչ պատմել: Բայց սա դեռ ոչինչ: Բավական է, որ անծանոթ քեռին (գայլը) ասի դու երկար ճանապարհով գնա, նա արդեն կատարում է հրամանը: Սա էլ ոչինչ: Գալով տատիկի տուն և նրա փոխարեն տեսնելով մի անծանոթ քեռու (գայլի), որին մի քանի րոպե առաջ էր տեսել, չի ճանաչում: Փաստորեն բացի տհաս լինելուց, հիշողությունից լրիվ զուրկ է: Իսկ հետո սկսում է հարցեր տալ.
    - Տատիկ, ի՜նչ երկար թևեր ունես:
    - Տատիկ, ի՜նչ մեծ-մեծ ականջներ ունես:
    - Տատիկ, ի՜նչ մեծ-մեծ աչքեր ունես:
    - Տատիկ, ի՜նչ մեծ-մեծ ատամներ ունես:

    Ներեցեք, բայց գայլին նման հարցեր կտար միայն տհաս աղջիկը:

    Կարմիր Գլխարկի տատիկ:
    Պակաս տհասն էլ այս տատիկը չէր: Չէ, դուք պատկերացրեք, դուռը ծեծում են, տատիկը հարցնում է թե ով է, գայլը իր կոշտ ձայնով պատասխանում է, որ Կարմիր Գլխարկն է ու էդ ցնդած պառավը հավատում է, որ իր փոքրիկ թոռնուհին կարող է այդպիսի հաստ ձայն ունենալ:

    Գայլ:
    Ավելի դեմագոգ կենդանի, քան այս գայլն է, կյանքումս չեմ տեսել: Չէ, դուք մենակ լսեք նրա դեմագոգիկ պատասխանները.
    - Դա նրա համար է, թոռնիկս, որ քեզ լավ գրկեմ:
    - Դա նրա համար է, թոռնիկս, որ քեզ լավ լսեմ:
    - Դա նրա համար է, թոռնիկս, որ քեզ լավ տեսնեմ:
    - Դա նրա համար է, թոռնիկս, որ քեզ ուտեմ:

    Ու նաև սադիստ է: Չէ, ո՞նց կլինի միանգամից ուտի: Մի քիչ չտանջի՞, նոր:

    Փայտահատներ:
    Մեջբերում եմ հեքիաթից.
    Այս խոսքի հետ գայլը հարձակվեց Կարմիր Գլխարկի վրա ու կուլ տվեց նրան:
    Հաշվի առնելով, որ գայլը հեշտությամբ կուլ էր տվել տատիկին, հաշվի առնելով, որ Կարմիր Գլխարկը պառկել էր գայլի կողքին (չի էլ ամաչում, անծանոթ քեռու կողքին) այս պրոցեսը պետք է որ անաղմուկ լիներ: Բայց...
    Այդ ժամանակ փայտահատներ էին անցնում տան մոտով: Նրանք աղմուկ լսեցին, վազեցին մտան տուն ու սպանեցին գայլին:
    Ի՞նչ աղմուկ էին լսել: Չէ ու չէ: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, նրանք իրականում աղմուկ չեն լսել: Պարզապես գիտեին որ այդ տանը հիվանդ պառավ է ապրում, եկել էին տունը թալանելու: Նրանք պարզապես ավազակներ էին: Ավելին ասեմ, հաշվի առնելով, որ նրանք գայլին սպանեցին, կարելի է ենթադրել, որ նրանք զինված ավազակային հարձակում էին գործել: Այդ դեպքում կհարցնեք, թե ինչու՞ փրկեցին Կարմիր Գլխարկին ու նրա տատիկին: Շատ պարզ: Երևի թե հույս ունեին շռայլ վարձատրություն ստանալ ու հերոսի կոչում ձեռք բերել:


    Խոսք չունեմ, հրաշալի հեքիաթ է )
    Վերջին խմբագրող՝ Chuk: 23.04.2006, 01:07:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (29.08.2013), Renata (01.11.2011), Smokie (08.02.2011), Թամարա (08.02.2011), Նաիրուհի (31.08.2013), Վոլտերա (29.08.2013)

  17. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Կարմիր Գլխարկ

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից
    Վայ ես ձեր ցավը տանե՜մ... Մանկուց ինձ մի հարց է հուզում, որին ոչ ոք սպառիչ պատասխան չի տվել, հույսս դուք եք...

    Հարցը առաջանում է, հետեւյալ նախապայմանների դեպքում.
    1. Գայլը արդեն գիտեր տատիկի տան տեղը, այնպես որ Կարմիր գլխարկն այլեւս որպես "լեզու" անհրաժեշտություն չէր ներկայացնում:
    2. Մութ անտառը շատ լավ վայր է սեւ գործեր կատարելու համար...

    ՈՒՍՏԻ...

    Գայլը ինչո՞ւ չկերավ էդ աղջնակին հենց անտառո'ւմ...
    Մոտակայքում փայտահատներ էին աշխատում, դրա համար վախեցավ, հանկարծ կլսեն:
    Նախընտրեց վազել տատիկի տուն: Ճիշտ է, ինքը չգիտեր որ տատիկը հիվանդ պառկած է: Իսկ չէ՞ որ տատիկը կարող էր առողջ լինել ու բացի առողջ լինելուց լիներ կանանց բոքսի աշխարհի առաջնության չեմպիոն: Կամ կարող էր թիկնապահներ ունենար: Կամ էլ ատրճանակը ձեռքին պառկած լիներ....

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (29.08.2013)

  19. #12
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմիր Գլխարկ


    հիմա որ քրոջս արթնացնեմ , մեղավորը դուք եք...
    Գալկինի այդ համարը իմ ամենասիրած համարներից է...ահավոր ծիծաղիվարակ է սկասվել մոտս, հիմա չեմ դիմանալու ու բարձր ծիծաղելու եմ...
    հ.գ. բայց հիշենք թե այս հեքիաթի վրա քանի սերունդ է մեծացել...ու քանի-քանի սերունդ էլ դեռ մեծանալու է...

  20. #13
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմիր Գլխարկ

    Իսկ գուցե Կարմիր գլխարկը զոոֆիլ էր, իսկ գայլը չէր հասկանում դա կամ գայլն էլ իր հերթին պեդոֆիլ չէր, դրա համար գնաց տատիկի մոտ, բայց տատիկը լեզբի էր ու չտրվեց գայլին, գայլը ջղայնությունից կերավ տատիկին: Իսկ երբ Կարմիր Գլխարկը էկավ, որ կապի գայլին՝ իրա տխմար հարցերով, գայլի հոգին հանեց. Կարմիր Գլխարկին էլ կերավ: (Թեմա ա պետք բացել՝ ի՞նչպես հրապուրել գայլին, որ նա քեզ չուտի): Իսկ որսորդները իրականում կանայք էին, ու Կարմրուկի տատիկի ընկերուհիները, որոնք գալիս էին Կարմրուկի մայրիկի մոտից: Խեղճ տատիկ, նա նույնիսկ չգիտեր, որ իր սիրուհիները իր աղջկա հետ են իրեն դավաճանում:

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (30.08.2013), Նաիրուհի (31.08.2013), Վոլտերա (29.08.2013)

  22. #14
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմիր Գլխարկ

    Մեջբերում Մրրիկ-ի խոսքերից
    ...(Թեմա ա պետք բացել՝ ի՞նչպես հրապուրել գայլին, որ նա քեզ չուտի): մայրիկի մոտից: Խեղճ տատիկ, նա նույնիսկ չգիտեր, որ իր սիրուհիները իր աղջկա հետ են իրեն դավաճանում:
    Չէ...դուք հաստատ վերջնականապես որոշել եք քրոջս քնից հանել...

  23. #15
    Լիարժեք անդամ spec-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    89
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմիր Գլխարկ

    Անեկդոտ Կարմիր գլխարկի մասին.
    ՀԱՅ կարմիր գլխարկը ասում է.
    - Տատիկ, իսկ ինչու են քո աչքերը այդքան մեծ:
    -Որ քեզ լավ տեսնեմ, թոռնիկս:
    -Իսկ ինչու են քո ձեռքերը այդքան մեծ:
    -Որ քեզ լավ գրկեմ:
    -Տատիկ, իսկ ինչու է քո քիթը այդքան մեծ:
    -Հըլը քո Քթին նայի, այ Յեթիմ ...
    Երբ ես հասկացա, որ երջանկությունը փողի մեջ չէ, ես դադարեցի երազել երջանկության մասին:

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.08.2013), Renata (01.11.2011), Գեա (27.05.2010), Նաիրուհի (31.08.2013)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կարմիր խնձորիկ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 299
    Վերջինը: 26.03.2019, 09:24
  2. Որտեղի՞ց կարելի է կովբոյի գլխարկ գնել:
    Հեղինակ՝ Sinner, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 11.08.2015, 02:27
  3. ՀՀ Կարմիր գիրք
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 07.02.2014, 20:36
  4. Կարմիր թե Սև
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 27.05.2010, 16:09
  5. Կարմիր օրագիր
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 16.05.2010, 23:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •