User Tag List

Էջ 1 29-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 423 հատից

Թեմա: Կրթություն արտասահմանում, ինչի՞ց սկսել...

  1. #1
    Մշտական անդամ BusinessMen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    169
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Կրթություն արտասահմանում, ինչի՞ց սկսել...

    Ի՞նչ է անհրաժեշտ հայ երիտասարդին արտասահմանում սովորելու կամ վերապատրաստվելու համար, արդյո՞ք բարձրագույն կրթությունը և անգլերեն լեզվի միջին իմացությունը բավարար է, ո՞ր կազմակերպություններն են կազմակերպում ուսում արտասահմանում, ի՞նչ ծրագրեր գոյություն ունեն, կա՞ն արդյոք ինչ-որ խոչընդոտներ, ո՞ր երկրում է կրթությունը ավելի բարձր մակարդակի վրա և վերջապես ի՞նչ է տալիս ուսումը արտասահմանում…
    Վերջին խմբագրող՝ NetX: 29.12.2007, 06:14:

  2. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կրթույուն արտասահմանում, ի՞նչից սկսել

    Քանի որ ինքս սովորում եմ արտասահմանում, փորձեմ պատասխանել հարցիդ:
    Հայաստանում կան կազմակերպություններ, որոնք զբաղվում են արտասահմանյան կրթական ծրագրերով և կրթաթոշակներով: Դրանցից ամենատարածվածն են IREX-ը՝ www.irex.am, DAAD-ը՝ www.daad.am և Soros-ը՝ www.osi.am: Առաջինը ծրագրեր է առաջարկում ԱՄՆ–ում սովորելու համար, երկրորդը՝ Գերմանիայում, երրորդը՝ տարբեր երկրներում:

    Այս կազմակերպությունների ծրագրերը նրանով են լավ, որ եթե անցնես որևէ ծրագրով, ապա ամբողջ ուսումդ և ապրելուդ ծախսերը ֆինանսավորվում են: Թերությունն այն է, որ անցնելը շատ դժվար է՝ դրամաշնորհները խիստ սահմանափական են, իսկ դիմողները շատ, և նյարդերդ կարող է չդիմանան, քանի որ հիմնականում մի քանի փուլով են անցնում մրցույթները. այսինքն կարող է անցնես մինչև վերջին փուլ ու ամենավերջում չանցնել, այլ ընկնել ասենք պահեստային՝ ալտերնատիվ ցուցակ: Նաև այս ծրագրեի պահանջն այն է, որ սովորելուց անմիջապես հետո պիտի հետ գաս, ինչը ոմանց համար կարող է թերություն լինել...

    Բացի կազմակերպություններին դիմելուց, կարելի է ընտրել նաև այլ ճանապարհ, որը գուցե ավելի դժվար է տեխնիկապես և ֆինանսապես, բայց ավելի ռեալ, այն է՝ ինքդ անհատապես դիմես արտասահմանյան համալսարաններին, իմանաս ընդունվելու պահանջներր և ուղարկես բոլոր այն փաստաթղթերը, քննությունների արդյունքները, որոնք պահանջում են: Ես ինքս անցել եմ այդ ճանապարհով:
    Այս եղանակով կարելի է անգամ անձամբ դիմել կրթաթոշակների՝ նորից ամեն տեղեկությունը ստանալով տվյալ համալսարանից:

    Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է պետք բացի լեզվի իմացությունից, ապա ասեմ, որ պետք է ունենալ լավ ռեզումիե, լավ շարադրված ու հետաքրքիր "Statement of Purpose" այն մասին, թե ինչու ես դիմել իրենց, ինչու ես ուզում սովորել հենց այդտեղ և ինչ է քեզ տալու այդ ուսումը, և պիտի ունենալ ճիշտ գրված երաշխավորագրեր, որոնք ոչ թե սովորական շաբլոն գովեստի խոսքեր են ասում քո մասին, այլ կոնկրետ բաներ են նշում, որոնցով դու տարբերվում ես մնացածից, և ինչը հետաքրքիր է տվյալ ուսումնական հաստատության համար:
    Բայց դե իհարկե լեզվի լավ իմացությունը շատ կարևոր է... որովհետև անցնելը քիչ է, պիտի ի վիճակի լինես սովորել, որն առանց լեզվի ազատ տիրապետման բավականին դժվար կլինի:

    Ի՞նչ է տալիս արտասահմանյան ուսումը: Շատ բաներ: Նախ, դուրս ես գալիս երկրից և մի քանի տարի այլ մշակույթների հետ ես առնչվում, ինչն անխոս լայնացնում է մտահորիզոններդ ու ջարդում շատ անպետք ստերեոտիպեր: Դառնում ես ավելի լայնախոհ, սկսում ես տեսնել շատ բաներ քեզ համար նախկինում սովորական թվող ստանդարտներից դուրս:
    Երկրորդ, կարիերա ստեղծելու հոյակապ հնարավորություն է, քանի որ արտասահմանյան կրթությամբ կարող ես աշխատել արտասահմանում /իհարկե եթե ոչ թե Այռեքսական կամ նման ծրագրով ես անցել, ինչը քեզ կստիպի տուն վերադառնալ, այլ դիմել ես անհատականորեն/, իսկ եթե որոշես հետ գալ Հայստան, ինչը նույնպես խելամիտ տարբերակ է, ապա նախկինում փակ շատ դռներ կսկսվեն բացվել քեզ համար, որովհետև ունես արտասահմանյան կրթություն, փորձ և լեզվի գերազանց տիրապետում:

    Դժվար է անցնել ու գնալ սովորելու, բայց հավատա՝ ջանքերն արժեն արդյունքին:

    Հ.Գ. Անգլերենի իմացությունը արի սկսենք լավացնել հենց հիմա: Քո մականվան մեջ "Men" բառը դրված է հոգնակիով, քեզ երևի եզակին է պետք՝ "Man", եթե իհարկե չես ուզում ինքդ քեզ հոգնակիով ներկայացնել:
    Վերջին խմբագրող՝ NetX: 29.12.2007, 06:14:

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (14.03.2011), mkofranc (18.11.2009), Yevuk (20.09.2011)

  4. #3
    Մշտական անդամ BusinessMen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    169
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կրթություն արտասահմանում, ի՞նչից սկսել...

    Շնորհակալություն ուղղման համար, բայց դա պատահական չե այդպես գրված… Բայց, այնուամենայնիվ, ուշադրությունը շատ լավ բան է…
    Ինչ վերաբերվումա կրթությանը, քո նշած կազմակերպություններին ծանոթ եմ, դրանց միջոցով կփորձեմ, իսկ միանգամից համալսարան դիմելը իմ համար նորություն է, չեմ էլ պատկերացնում ինչպես պետք է սկսել գործընթացը… Եթե օգնես, շատ շնորհակալ կլինեմ… Օրինակ, հետաքրքիր է, դու ո՞ր երկրում ես սովորում, ի՞նչ մասնագիտությամբ, համալսարանին ինչպե՞ս ես դիմել (ինտերնետով, նամակով կամ ինչ-որ ծանոթով), ի՞նչ փաստաթղթեր ես ուղարկել, ինչպե՞ս, ֆինանսական ի՞նչ ծախսեր կան, ինչքա՞ն է տևում գործընթացը, ո՞րտեղ կարելի է ավելի շատ ինֆորմացիա ստանալ և նման բաներ… Մեկ էլ մի բան, ես բարձրագույնն ավարտել եմ, ապա ծառայել, ծառայությունը քո կարծիքով ի՞նչ որ դեր խաղում է

  5. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կրթություն արտասահմանում, ի՞նչից սկսել...

    Մեջբերում BusinessMen-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն ուղղման համար, բայց դա պատահական չե այդպես գրված… Բայց, այնուամենայնիվ, ուշադրությունը շատ լավ բան է…
    Ինչ վերաբերվումա կրթությանը, քո նշած կազմակերպություններին ծանոթ եմ, դրանց միջոցով կփորձեմ, իսկ միանգամից համալսարան դիմելը իմ համար նորություն է, չեմ էլ պատկերացնում ինչպես պետք է սկսել գործընթացը… Եթե օգնես, շատ շնորհակալ կլինեմ… Օրինակ, հետաքրքիր է, դու ո՞ր երկրում ես սովորում, ի՞նչ մասնագիտությամբ, համալսարանին ինչպե՞ս ես դիմել (ինտերնետով, նամակով կամ ինչ-որ ծանոթով), ի՞նչ փաստաթղթեր ես ուղարկել, ինչպե՞ս, ֆինանսական ի՞նչ ծախսեր կան, ինչքա՞ն է տևում գործընթացը, ո՞րտեղ կարելի է ավելի շատ ինֆորմացիա ստանալ և նման բաներ… Մեկ էլ մի բան, ես բարձրագույնն ավարտել եմ, ապա ծառայել, ծառայությունը քո կարծիքով ի՞նչ որ դեր խաղում է
    Նախ, ծանոթ–մանոթ բաները արժի մոռանալ էստեղ: Անհատական դիմելու համար կա մի միջոց՝ ինտերնետ, գումարած ինքնուրույնություն: Պիտի հասկանաս, թե որտեղ ես ուզում սովորել և ինչ մասնագիտությամբ: Դրա մասին մոտավոր պատկերացում կազմելուց հետո սկսում ես որոնել: Հետևյալ կայքերը կօգնեն գտնել, թե որ երկրի որ համալսարանում կան քո ուզած մասնագիտությամբ բաժիններ.
    www.petersons.com
    www.gradschools.com
    www.daad.de/en

    Գտնում ես համալսարանների հետաքրքրող բաժինները և սկսում ես նայել իրեն օֆիցիալ կայքերում ինչեր են գրված դիմորդների համար, հիմանականում դա լինում է Admission կամ Prospective students կամ էլ Application process ենթակետերում: Այնտեղ ամեն ինչ նշված է լինում՝ ինչպես դիմել որոնք են պահանջները, ինչ քննություններ հանձնել, ինչ փաստաթղթեր ուղարկել, և որոնք են դիմելու ժամկետները: Եթե այդքանը կարդալուց հետո դեռ մնում են հարցեր, անրաժեշտ է նամակ գրել տվյալ ֆակուլտետի/բաժնի աշխատողներին և հարցնել, թե ինչ և ոնց: Նրանց էլեկտրոնային հասցեները սովորաբար լինում են նույն կայքերում: Դրանից հետո սկսում ես փաստաթղթեր հավաքելն ու քննություններ հանձնելը: Օֆիցիալ արժեք ունեցող քննություններ կարելի է հանձնել միայն մի տեղ՝ IREX–ում, դրա համար նախապես պիտի հերթագրվել և ժամկետները պլանավորելիս հաշվի առնել, որ հերթը շատ արագ չի հասնում, ինչպես նաև քննության պատասխանները:

    Շատ կարևոր է անհատական դիմումի ժամանակ հոգալ ֆինանսավորման հարցերը՝ դիմել համալսարանում առկա կրթաթոշակների կամ գտնել հովանավոր կամ էլ ունենալ սեփական միջոցները, այլապես դիմելն ու ընդունվելն իմաստ չի ունենա: Դրա մասին նույնպես արժի նայել տվյալ համալսարանի կայքերում կամ նամակ գրել իրենց և հարցնել:

    Բանակում ծառայել–չծառայելու հարցը արտասահմանյան համալսարաններին քիչ է հոգում, բայց դա կարող է առավելություն լինել, երբ էստեղ մտնես դեսպանատուն՝ վիզա ստանալու: Վիզա ստանալու համար էլ մտնում ես դեսպանատուն հենց համալսարանից օֆիցիալ նամակ ես ստանում այն բանի վկայությամբ, որ ընդունվել ես. դա ամենակարևոր փաստաթուղթն է վիզա ստանաու համար, ինչպես նաև ֆինանսավորման մասին փաստաթուղթը:

    Ինչ վերաբերում է կոնկրետ իմ սովորելուն, ապա ես Գերմանիայում եմ, սովորում եմ Մյունխենի պետական համալսարանում www.lmu.de՝ բիզնեսի և կրթության հոգեբանություն http://www.paed.uni-muenchen.de/excellence/: Ուսումն անգլերենով է և վերջում ստանում ես մագիստրոսի կոչում: Բայց ընդհանրապես Գերմանիայում տարածված չեն անգլալեզու բաժինները, հատուկենտ են...
    Վերջին խմբագրող՝ ivy: 09.12.2007, 18:43:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (14.03.2011), Tornado (23.04.2010), Yevuk (20.09.2011)

  7. #5
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.10.2007
    Հասցե
    Հայաստանից դուրս, բայց Հայաստանի հետ
    Գրառումներ
    110
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կրթություն արտասահմանում, ի՞նչից սկսել...

    ivy ամեն ինչ մանրակրկիտ նկարագրել է: ֆորմալ գործընթացների վերաբերյալ շատ քիչ բան ունեմ ավելացնելու, միայն խորհուդ կտամ սովորելու մեկնել որևիցէ կրթական փոխանակման հիմնադրամի միջոցով, այլապես ֆինանսական պոբլեմներ կծագեն: պետք չէ հուսահատվել, Մոսկվա միանգամից չի կառուցվել, կարող ես դիմել բոլոր ծրագրերով միաժամանակ: բնականաբար դիմորդների պայքարը թեժ է , թեկնածուների ընտրութույնը նմանապես: բայց եթե հանձնաժողովի մեջ մի հայ անգամ եղավ, ուրեմն ընտրութույնն օբյեկիտիվ չէ:

    բայց ինչ վերաբերվում է անպայման հետ վերադառնալու նախապայմանին, ապա դա հարաբերական է: ես և սօռօսի և դաադ ի ուսանող եմ, նրանք ունեն մի ծրագիր, որը համատեղ են իրականացնում, և ինձ նմանատիպ պահանջներ չեն ներկայացվել:

    անմիջապես համալսարանների դիմելն ել է լավ միտք, ուղղակի այդ ժամանական գումարային պրոբլեմներ առաջ կգան: կա մի տարբերակ ևս, կան համալսարաններ, որոնք համալսարանական բյուջեից թոշակներ են տրամադրում: կարելի է փորձել այտդեղ:

    իսկ ուսման որակի առումով, գոհ եմ ինչ խոսք:իրենք զարգացնում են ուսանողի ինքնուրույն մտածելու ունակութույունը, այսինք ստիպված չես լինում սովետական գրականութոյւնից թարգմանել հայերեն, և գիտական աշխատանք ներկայացնել: բայց կա մի ԲԱՅՑ-իրենք ուշադրություն չեն դարձնում տեսությանը, ավելի շատ պրատկիտ դասընթացներին են տեղ տալիս: այս առումով սովետական մեթոդիկան ինձ ավելի շատ է դուր գալիս:
    Ես բախտավոր եմ այս աշխարհում,
    որ հավատում եմ իմ հավատին....

  8. #6
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կրթություն արտասահմանում, ի՞նչից սկսել...

    Ես էլ, ավելացնելու բան չունեմ, ընդամենը կարող եմ ասել՝ եթե շատ ուզենաս, կարող ես սովորել։ Եվ դրամաշնորհ գտնես, ես լավ համալսարան, և լավ ծրագիր...Ուղղակի քեզ համար սահմանի, որ առաջին տասը մերժումը պլանավորված է...թևաթափ չլինես, կհասնես ուզածիդ

  9. #7
    Մշտական անդամ BusinessMen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    169
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կրթություն արտասահմանում, ի՞նչից սկսել...

    Բոլորիտ շնորհակալություն, վաղը պիտի գնամ անգլիական հյուպատոսարան և ԴԱԱԴ-ի գրասենյակ, եթե էլի ինչ-որ հարցեր եղան, հույսով եմ կօգնեք… Ձեզ բոլորիտ հաջողություն ուսման մեջ, կարիերա ստեղծելու և մեծ ապագայի ճիշտ ուղղություն եք ընտրել, ես էլ շուտ հուսահատվողներից չեմ, այնպես որ ժամանակի ընթացքում հյուր կունենաք Հայաստանից… ՀՈՒՅՍՈՎ ԵՄ

  10. #8
    Մշտական անդամ BusinessMen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    169
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կրթություն արտասահմանում, ինչի՞ց սկսել...

    Արտասահմանում սովորող հայ երիտասարդներ, ինձ կարաք կոնկրետ բուհեր ասել, որտեղ սովորելու պայմանները ավելի հարմար են, ֆինանսական ծախսերը և ընդունվելու համար սկզբնական պահանջները քիչ…
    Կամ նույնիսկ բուհեր կարողա լինեն, որոնք ինչ-որ կրթաթոշակներ տրամադրեն սովորել ցանկացողների համար, կամ ինչ-որ այլ ծրագրեր…
    Անհամբեր կսպասեմ ձեր պատասխանին…

  11. #9
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կրթություն արտասահմանում, ինչի՞ց սկսել...

    Ես ինքս դիմել եմ միանգամից համալսարան և ընդունվել և ավարտել եմ ԱՄՆ-ի Քորնելլի համալսարանը ֆիզիկայի մասնագիտությամբ։ Եթե գիտական ուղղությամբ ես դիմում և դիմում ես ասպիրանտուրա ապա ֆինանսական հարցեր չեն ծագում քանի որ բոլոր ընդունվածները ստանում են ֆինանսական օգնություն և կրթաթոշակ։ Հետ վերադառնալու ոչ մի պայմանները չկան։ Ընդհակառակը ավարտելուց հետո քեզ փորձում են համոզել որ մնաս ԱՄՆ-ում և հետ չգնաս։ Խորհուրդ կտայի դիմել միանգամից համալսարան։ Դու ի՞նչ մասնագիտությամբ ես դիմում։

  12. #10
    Մշտական անդամ BusinessMen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    169
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կրթություն արտասահմանում, ինչի՞ց սկսել...

    Ես ծրագրավորող եմ, բակալավրի աստիճան ունեմ, պետ համալսարան, ի՞նչ կառաջարկես

  13. #11
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կրթություն արտասահմանում, ինչի՞ց սկսել...

    Ես խորհուրդ կտայի դիմել Computer Science-i graduate school-@ for Ph.D. degree.
    Դրա համար պետք է հանձնես լավ TOEFL and GRE General թեսթերը, բայց ամենակարևորը պետքա ծրագրավորում լավ իմանաս։

    Փորձիր անել հետևյալ թեսթը ու ասա ինչքան միավոր ես ստանում։
    http://www.ets.org/Media/Tests/GRE/pdf/CompSci.pdf

  14. #12
    Մշտական անդամ BusinessMen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    169
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կրթություն արտասահմանում, ինչի՞ց սկսել...

    Ապրես, տեստը կնայեմ, պատասխանը կասեմ

  15. #13
    Մշտական անդամ BusinessMen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    169
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կրթություն արտասահմանում, ինչի՞ց սկսել...

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես խորհուրդ կտայի դիմել Computer Science-i graduate school-@ for Ph.D. degree.
    Դրա համար պետք է հանձնես լավ TOEFL and GRE General թեսթերը, բայց ամենակարևորը պետքա ծրագրավորում լավ իմանաս։

    Փորձիր անել հետևյալ թեսթը ու ասա ինչքան միավոր ես ստանում։
    http://www.ets.org/Media/Tests/GRE/pdf/CompSci.pdf

    Իսկ քո գրած համալսարանը որտեղա, սայթը որնա՞, մեկ էլ կրթաթոշակներին վերաբերվող ինչ-որ սայթ գիտես՞

  16. #14
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կրթություն արտասահմանում, ինչի՞ց սկսել...

    իրոք արդեն ամեն ինչ ասվեց
    ես միայն կավելացնեմ, որ որոշ երկրներում անհրաժեշտ է կրկին "որակավորել" մեր Հայկական դիպլոմը:
    այսինքն՝ քննողը ուսումնասիրում է դիպլոմը և այն հատկացրած համալսարանի վարկանիշը և որակավորում տալիս, թե այն իրենց երկրի կոնկրետ որ դիպլոմին է հավասար:
    օրինակ՝ քո բակալավրի դիպլոմը իրենք կարող են համարել իրենց բակալավրի դիպլոմին անհավասար և անհրաժեշտություն ծագի նորից մի որոշ ժամանակ իրենց համալսարանում բակալավրիատում ուսանել:
    կամ համեմատեն տարբեր առարկաների դասաժամերի քանակների տարբերությունը՝ քո ուսանած և իրենց համալսարանում դասավանդվող:

    բացի սա՝ խիստ անհրաժեշտ պայման է լեզվի բարձր մակարդակի վրա իմացությունը:
    սրա համար պարտադիր պետք է քննություն հանձնես և ուղարկես իրենց՝ ընդունվելու համար այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին:

    և եթե ընդունվես մագիստրատուրա ոչ ԱՄՆ-ում կամ Կանադայում, կամ Եվրոպական որևէ այլ երկիր՝ Մեծ Բրիտանիայից բացի, ուրեմն կարող է անհրաժեշտություն ծագել՝ նույնպես տեղի լեզվի բարձր իմացության, քանի որ, ինչպես արդեն նշվեց, ոչ բոլոր համալսարաններն են առաջարկում Անգլերեն լեզվով դասավանդում, կամ՝ առաջարկում են կիսով չափ:


    օրինակ երբ ես շարունակում էի մագիստրատւրաս Շվեյցարիայում՝ Անգլերենի լավ իմացության հետ զուգահեռ, Գերմաներենի մակերեսային իմացությունն էլ ինձ բավարար էին,
    բայց Հոլանդիայում՝ անհրաժեշտություն ծագեց Հոլանդերեն լեզվի խորը իմացության՝ ընդունվելու համար, և իմ Հայկական դիպլոմը հավասարեցրեցին իրենց HBO-ի մակարդակին (HBO - բարձրագույն կրթություն՝ նախքան համալսարան ընդունվելը.. Հոլանդիայում կրթական համակարգը շատ ու շատ այլ կերպ է կազմակերպված, քան նախկին ԽՍՀՄ երկրներում)



    Ավելացվել է 6 րոպե անց
    Հա՝ ֆինանսավորման մի հնարավորություն էլ կա, որ շատ մարդկանց համար դեռ անհայտ է..
    ես ինքս՝ նոր եմ սկսել ուսումնասիրել այս բնագավառի հնարավորությունները, դրա համար շատ օգտակար չեմ կարող լինել այս հարցում, բայց դու կարող ես ինքդ էլ փնտրել:

    Սփյուռքում գոյություն ունեն մի շարք Հայկական կազմակերպություններ կամ անհատ բարերարներ, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերում օտարերկրյա ԲՈՒՀ-երում ուսանող Հայազգի ուսանողներին:

    ամենակարևոր պարտադիր պայմանը՝ լինել Հայ...
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 14.01.2008, 18:00: Պատճառ: Գրառման ավելացում
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  17. #15
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կրթություն արտասահմանում, ինչի՞ց սկսել...

    Մեջբերում BusinessMen-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ քո գրած համալսարանը որտեղա, սայթը որնա՞, մեկ էլ կրթաթոշակներին վերաբերվող ինչ-որ սայթ գիտես՞
    Ես ինքս ավարտել եմ Քորնելլի համալսարանը http://www.cornell.edu/

    Կրթաթոշակների համար սայթեր իմանալ պետք չի, քանի որ եթե դու ընդունվես օրինակ computer science graduate school (ասպիրանտուրա) ապա քեզ ավտոմատ կերպով անպայման կտան կրթաթոշակ։

Էջ 1 29-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դպրոցականների կրթություն արտասահմանում
    Հեղինակ՝ Ամելի, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 25.03.2018, 15:09
  2. Փոխել ՀՀ անձնագիրը գտնվելով արտասահմանում
    Հեղինակ՝ One_Way_Ticket, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 11.10.2017, 03:15
  3. Web ծրագրավորում․ Մաթեմատիկայի դերը, Ինչի"ց սկսել
    Հեղինակ՝ ԱզԲ, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 7
    Վերջինը: 01.11.2016, 17:18
  4. Կյանքն արտասահմանում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 64
    Վերջինը: 30.06.2016, 15:33
  5. Ինչի՞ց սկսել
    Հեղինակ՝ Mankik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 19
    Վերջինը: 10.04.2009, 18:51

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •