Բյուրն ու Շինն արդեն ահագին գրեցին, ես էլ ուղղակի կայքերը տամ, որտեղ կարող ես գտնել Գերմանիայում անգլիալեզու բոլոր ծրագրերը թե բակալավրի, թե մագիստրատուրայի համար:
Նայիր էստեղ: Քլիք ես անում՝ բակալավր կամ մագիստր կամ երկուսն էլ, ներքևում ընտրում ես լեզուն ու քո ուզած մասնագիտությունը կամ ոլորտը ու փնտրում:
Կրթաթոշակներն էլ կարող ես էստեղ փնտրել ու ԻՆՔԴ դիմել՝ առանց հայաստանյան գրասենյակի միջամտության: Կան կրթաթոշակներ, որոնք հենց միանգամից կրթական ծրագիրն էլ մեջն են ներառում, այսինքն պետք չի մի հատ էլ առանձին համալսարանին դիմել: Ու կան կրթաթոշակներ, որոնք կրթական ծրագրից առանձին են, այսինքն՝ պիտի մի հատ էլ համալսարանին առանձին դիմես:
Փնտրելիս գրում ես երկիրը՝ Հայաստան ու քո ուզած մասնագիտական ոլորտը ու նայում ես, թե ինչեր կան: Կամ կարող ես մենակ երկիրը գրել ու նայել, թե Հայաստանից եկող ուսանողների համար ընդհանրապես ինչ կրթաթոշակներ կան:
Մասնագիտություն փոխելը, ինչպես ասեցին, անհնար բան չի: Առավել ևս եթե ունես տվյալ ոլորտում աշխատանքային փորձ, պիտի որ միանգամայն հնարավոր լինի: Գերմանացիների համար շատ կարոևր են աշխատանքային փորձը վկայող թղթերը: Եթե գործատուներից կարող ես տեղեկանքներ կամ երաշխավորագրեր վերցնել, որտեղ նշված է քո «նոր» մասնագիտության ոլորտում ինչեր ես արել, շատ կօգնի դա քեզ:
Էջանիշներ