բնավ, եթե ցուցակը նայես, հայտարարություններից որոշը նույնիսկ անգլերենով են գրած լինում. ու ինչպես ասեցի հայտարարություն տվողները մեծամասամբ ուսանողներ են լինում, որոնք անգլերեն են խոսում ու բավական ուրախ են լինում օտարազգիների հետ անգլերեն խոսելու հնարավորության համար: Գերմանիան Ֆրանսիայի նման չի, անգլերենը ողջունվում ա: Իհարկե, որ նամակում գրես, որ գերմաներեն ես սկել սովորել ու ուզում ես գերմաներենդ բարելավելու հնարավորություն ունենաս հարևաներիդ հետ, պլյուս կլինի քեզ համար:
հ.գ. իմիջայլոց, սխալ լինկ էի տվել, իմ տված լինկով սենյակ փնտրողների ցանկն էր, ահա առաջարկողները՝
http://www.wg-gesucht.de/wg-zimmer-i...b0490278a4f35a
Վերջին խմբագրող՝ Sagittarius: 19.04.2014, 08:19:
Ով գիտի UK-ում (հատկապես Oxford-ի կողմերը) 1 տարով անգլերեն սովորելու շատ էժան կամ բարեգործական ծրագրեր? Կամ թեկուզ ինչ-որ volunteer ծրագիր, որն իր մեջ ներառում է անգլերենի դասընթաց: Տարվա վերջ մեկ տարով մեկնում եմ UK, ուզում եմ կնոջս հետս տանել, իր վիզայի համար ինչ-որ ծրագիր է պետք, "ձեռի հետ էլ" անգլերենը լավացնի... Այնտեղ ինչ-որ սփյուռքահայ կազմակերպություններ կան, որոնցից արժի օգնություն ակնկալել այս հարցով?
Դեռ չգիտեմ որ Tier-նա, վիզայի մասին բանակցությունները նոր են սկսվել, առայժմ ունեմ միայն Honorary clinical contract հիվանդների հետ աշխատելու համար: Գիտեմ որ կան "Dependent" տիպի վիզաներ (ասենք Tier-4 վիզայով մեկնող սովորողը կարող է բերել հետը ընտանիքի անդամի Tier-4 -Dependent վիզայով), բայց որքանով է դա է հուսալի տարբերակ, չգիտեմ: Կուզենայի, որ որևէ 12-month կրթական ծրագրով գար, էդպես ինձնից ու դեսպանատան բյուրոկրատիայից անկախ կլիներ, համ էլ գիտելիք ու CV-ում գրելու բան ձեռք կբերեր...
Պիտի որ Tier 2 լինի, Tier 4–ը կարծեմ ուսանողական վիզան ա։ Չգիտեմ ինչի Dependent վիզա չեք ուզում, բայց դրանից հեշտ ստացվող վիզա չկա, ընդամենը քո վիզան, ամուսնության վկայականը մի քանի փասթաթղթերի հետ ու առանց ավելորդ բյուրոկրատիայի ու քաշքշուկի կտան վիզան։ Եթե CV-ի մեջ գրելու համար եք ուզում էդ ուրիշ բան, ուղղակի սկզբում հարցն էնպես էիր ձևակերպել, որ թվացել էր խնդիրը կնոջ համար վիզա ստանալն ա։
Lusina (19.05.2014)
Ես իմ խոսքի տերն եմ
Ժող CAS-ը ստանալու փուլին եմ հասել, հիմա նամակ եմ ստացել, որով պետք ա հաստատեմ , որ բոլորս տվյալներս ճիշտ են, որ արդեն ուղարկեն.
Բոլոր տվյալներս ճիշտ են, բայց " VERIFICATION OF QUALIFICATIONS" մասում մենակ բակալավրն են նշել, իսկ ես մագիստրատուրայի դիպլոմի պատճենն էլ եմ իրենց ուղարկել. Ընտրեցի տվյալ ավելացնելու տարբերակը, որ ավելացնեմ, բայց սենց կետ ա գրված.
iv. Please note, the qualification to be stated on your CAS must be the one we have accepted as meeting the entry requirement of the course you have been made an offer for. If you have additional qualifications these will not be stated on your CAS.
Հիմա ես ճի՞շտ եմ ենթադրում, որ Master-ը CAS-ի համար պետք չի , դրա համար չեն նշել, ոչ թե մոռացել են.
Բարև ձեզ:Ես գիտեմ Գերմաներենի B1 մակարդակը ու ցանկություն ունեմ ավելի լավացնել գերմեներենի իմացությունս:Ինձ անհրաժեշտ է կրթական ծրագիր դեպի Ավստրիա կամ եթե հնարավոր է հենց Վիեննա:Կա այդպիսի ծրագիր ինչպիսին է DAAD-ն,եթե ինչ-որ մեկը գիտի խնդրում եմ օգնեք ինձ:Նախապես շնորհակալություն:
Սիրելի ակումբցիներ, ես նույնպես ուզում եմ արտասահմանում կրթությունը շարունակելու որևէ ծրագրի մասնակցեմ, բայց քանի որ հիմա աշխատում եմ ու միայն ամառվա վերջին օգոստոս ամսին կկարողանամ ազատ լինել, գիտե՞ք այնպիսի ծրագրեր, որ ուղղակի լեզվի դասընթացներ կամ վերապատրաստումներ լինեն, ոչ թե երկարաժամկետ ուսումնական ծրագրեր
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ