User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 423 հատից

Թեմա: Կրթություն արտասահմանում, ինչի՞ց սկսել...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    25
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    DAADի մասին ո՞վ տեղեկություն ունի: Ակումբում կա՞ մարդ, ով օգտվել է: Մի երկու բան հարցնեի.
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  2. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե չեմ սխալվում ivy-ն ա DAAD-ով Գերմանիա գնացել, ՊՄ ուղարկի, որովհետև երկար ժամանակ ա Ակումբ չի մտել:
    I may be paranoid but no android!

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Stranger_Friend (18.07.2013)

  4. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, փոխանակման ի՞նչ ծրագրեր կան, որ էս տարվա երկրորդ սեմեստրի համար կարող եմ դիմել:
    Ուզում ՝ Եվրոպա լինի, ուզում է Ամերիկա, ուզում է Ասիա, բայց միայն թե լինի...
    Ռուբ, Էրասմուս Մունդուսի Action II-ով նայի ինչ կա-չկա, չնայած խելքս չի կտրում, որ երկրորդ կիսամյակից լինի, ավելի հավանական ա, որ մյուս սեպտեմբերից լինի:

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե չեմ սխալվում ivy-ն ա DAAD-ով Գերմանիա գնացել, ՊՄ ուղարկի, որովհետև երկար ժամանակ ա Ակումբ չի մտել:
    Այվին DAAD-ով չի գնացել, բայց լիքը բան գիտի DAAD-ի մասին: Ես էլ մի քիչ գիտեմ Բայց ոչ մի լավ բան չեմ ասի, նենց որ ինձ հարցնել չկա:

    Arisol-ն ա DAAD-ով գնացել, եթե ինքը ընդհանրապես ակումբի կողմերում էրևում ա վերջերս:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Stranger_Friend (18.07.2013)

  6. #4
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    25
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվին DAAD-ով չի գնացել, բայց լիքը բան գիտի DAAD-ի մասին: Ես էլ մի քիչ գիտեմ Բայց ոչ մի լավ բան չեմ ասի, նենց որ ինձ հարցնել չկա:

    Arisol-ն ա DAAD-ով գնացել, եթե ինքը ընդհանրապես ակումբի կողմերում էրևում ա վերջերս:
    Պարտադիր չի լավ բան լինի: Ես հենց վատ կողմերն եմ ուզում իմանամ Ինչքանո՞վ արժի հույս կապել իրա հետ.
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  7. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Stranger_Friend-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարտադիր չի լավ բան լինի: Ես հենց վատ կողմերն եմ ուզում իմանամ Ինչքանո՞վ արժի հույս կապել իրա հետ.
    Չարժի: Ես դիմել եմ, լավ էր՝ զուգահեռ ուրիշ ծրագրերի էլ էի դիմել: Ճիշտ ա՝ իմ հարցը մի քիչ այլ էր, որովհետև անգլալեզու ծրագրի էի դիմել, իսկ իմ փաստաթղթերն ամեն կերպ ասում էին, որ ես ոչ միայն գերմաներեն չգիտեմ, այլև չեմ էլ ուզում իմանալ, ու դա միակ պատճառն էր, որ մերժեցին (որովհետև պատճառների հսկայական ցուցակ են ուղարկում, թե ում են առավելություն տալիս, մնացած բոլոր հարցերում ես ունեի էդ առավելությունները): Բայց կողքից շատ եմ լսել, որ Երևանից ինչ ասես չեն անում իրենց ծանոթներին անցկացնելու համար: Ամեն դեպքում, ապացույց չունեմ, որևէ բան չեմ կարող ասել:

  8. #6
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    25
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չարժի: Ես դիմել եմ, լավ էր՝ զուգահեռ ուրիշ ծրագրերի էլ էի դիմել: Ճիշտ ա՝ իմ հարցը մի քիչ այլ էր, որովհետև անգլալեզու ծրագրի էի դիմել, իսկ իմ փաստաթղթերն ամեն կերպ ասում էին, որ ես ոչ միայն գերմաներեն չգիտեմ, այլև չեմ էլ ուզում իմանալ, ու դա միակ պատճառն էր, որ մերժեցին (որովհետև պատճառների հսկայական ցուցակ են ուղարկում, թե ում են առավելություն տալիս, մնացած բոլոր հարցերում ես ունեի էդ առավելությունները): Բայց կողքից շատ եմ լսել, որ Երևանից ինչ ասես չեն անում իրենց ծանոթներին անցկացնելու համար: Ամեն դեպքում, ապացույց չունեմ, որևէ բան չեմ կարող ասել:
    Չորս կողմից ասում են, որ գերմաներեն իմացողի համար շատ դռներ են բացվում: Դե ես որ օտար լեզու չգիտեմ, պիտի ընտրություն կատարեմ անգլերենի ու գերմաներենի միջև, մեկը սովորեմ արտասահմանում հավանական կրթություն ստանալու համար: Խորհուրդ են տալիս գերմաներենը, ասում են շատ ավելի հեշտ կլինի ու ԴԱԱԴ-ն էլ գերմաներեն տիրապետողի համար շատ բան է անում: Ուրիշ ծրագրեր գիտե՞ք գերմաներենի հետ կապված, ես բժշկական գծով եմ ուզում: Անգլերեն հիմա շատ տիրապետող կա, ես էլ եմ կածում գերմաներենով ավելի հեշտ կլինի, չգիտեմ.
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  9. #7
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ արդեն վեց տարուց ավել է, ինչ Գերմանիայում եմ, հաստատ կարող եմ ասել, որ լավ կլինի՝ գերմաներենով անցնես ուսումդ:
    Ես ինքս անգլերենով եմ սովորել էստեղ, բայց իմն էնպես էր, որ չէի կարծում՝ կմնամ Գերմանիայում, մտածում էի՝ անգլիալեզու երկիր կգնամ ուսումիցս հետո: Բայց քանի որ մնացի էստեղ, հասկանում եմ, թե ինչքան հեշտ կլիներ ամեն ինչ, եթե գերմաներենի իմացությամբ եկած լինեի, ու ուսումս էլ էդ լեզվով լիներ:

    Եթե մտածում ես գաս սովորես ու գնաս էստեղից, ապա անգլերենը երևի ավելի լավ տարբերակ է, որովհետև անհամեմատ հեշտ լեզու է՝ համեմատած ծանր գերմաներենի հետ: Բայց եթե մտածում ես ուսումիցդ հետո մնալ ու աշխատել էստեղ, ապա քեզ ավելի հեշտ կլինի, եթե ուսումդ գերմաներենով անցած լինես: Գերմաներենի իմացությունը շատ-շատ կարևոր է, եթե մնալու ես էս երկրում:

    Հիմա Դաադ-ի կապակությամբ: Ես ինքս Դաադ-ով չեմ գնացել: Ինքնուրույն գտել եմ համալսարանը, ուղարկել փաստաթղթերս, ընդունվել ու գնացել սովորելու (ինքնաֆինանսավորմամբ), ոչ մի կրթաթոշակի չեմ դիմել: Բայց ինչ խոսք, կրթաթոշակով գնալն ավելի լավ է, որովհետև ոչ մի ֆինասնական խնդիրների չես հանդիպի, քեզ համար հանգիստ կսովորես, փողդ էլ կստանաս: Ուղղակի կրթաթոշակ ստանալը հեշտ չի. պիտի լավագույնների մեջ լինես կամ առնվազն քեզ էդպիսին ներկայացնել կարողանաս:
    Երևանում կա Դաադ-ի գրասենյակ, կարող ես գնալ մի օր, հարցուփորձ անել, հասցեն՝ Սարմենի 82, հեռ.՝ 010 58 25 15:

    Կրթաթոշակի համար պիտի երկու գործղություն կատարես՝ նախ համալսարան գտնես ու դիմես էնտեղ, ապա առանձին դիմես նաև Դաադ-ին: Այսինքն՝ փաստաթղթեի երկու փաթեթ պիտի սարքես՝ մեկը համալսարան ընդունվելու համար, մյուսը՝ կրթաթոշակ ստանալու համար:

    Եթե մի քիչ անգլերեն կամ գերմաներեն գիտես, կարող ես նայել Դաադ-ի կայքը. վերևում կարող ես ընտրել, թե որ լեզվով ես ուզում կարդալ: Էնտեղ շատ օգտակար ինֆորմացիա կա. կարող ես գտնել քո ուզած ֆակուլտետները՝ ըստ քո մասնագիտության և նայես, թե ինչ պայմաններ ունեն ընդունվելու համար, ինչ լեզու են պահանջում և այլն:

    Եթե մենակ հայերեն գիտես, ապա նայիր Դաադ-ի հայաստանյան գրասենյակի պաշտոնական կայքը, էնտեղ լիքը ինֆորմացիա կա քեզ հետաքրքրող կրթաթոշակների մասին: Թեև ամեն դեպքում, խորհուրդ կտամ, մի հատ գնալ իրենց գրասենյակը ու խոսել հետները կոնկրետ քո դեպքի մասին:
    Եթե էլի հարցեր ունենաս Գերմանիայում բուհ գտնելու, ընդունվելու, սովորելու կամ ընդհանրապես՝ էստեղ ապրելու մասին, կարող ես իմեյլիս գրել՝ iparika(շնիկ)gmail(կետ)com

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Stranger_Friend (18.07.2013), Փոքրիկ շրջմոլիկ (18.07.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դպրոցականների կրթություն արտասահմանում
    Հեղինակ՝ Ամելի, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 25.03.2018, 15:09
  2. Փոխել ՀՀ անձնագիրը գտնվելով արտասահմանում
    Հեղինակ՝ One_Way_Ticket, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 11.10.2017, 03:15
  3. Web ծրագրավորում․ Մաթեմատիկայի դերը, Ինչի"ց սկսել
    Հեղինակ՝ ԱզԲ, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 7
    Վերջինը: 01.11.2016, 17:18
  4. Կյանքն արտասահմանում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 64
    Վերջինը: 30.06.2016, 15:33
  5. Ինչի՞ց սկսել
    Հեղինակ՝ Mankik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 19
    Վերջինը: 10.04.2009, 18:51

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •